l

lifestyle

Ավելին քան սպասում էինք! Exclusive այց YEREVAN PARK

Երկար սպասված ու երկար քննարկված հեքիաթային YEREVAN PARK-ը կսկսի գործել Մայիսի 15-ից, սակայն ես՝ ընկերներիս հետ միասին, ունեցա բացառիկ շանս Ձեզ ներկայացնելու ու ինքս վայելելու այս հաճույքը: Ինչպիսի՞նն է այն՝ տարածաշրջանի ամենամեծ զվարճանքի այգին: Հերոսները, ատրակցիոնները, ֆոտոփոինթները, գները....փորձեմ ներկայացնել ամենակարևորը. եկեք միասին տեղափոխվենք դեպի մանկություն:

  • Կամո Թովմասյան

Ինչպես արդեն նշեցի, այն տարածաշրջանում ամենամեծ զվարճանքի այգին է: Գտնվում է Մոնթե Մելքոնյան 31 հասցեում: Ահա ԱՅՍՏԵՂ կարող եք հետևել ճանապարհին: Արդեն գործում է yerevanpark.am կայքը, որտեղ կարող եք նախապես գնել առցանց տոմս, ավելի ուշ կասեմ, թե էլեկտրոնային տոմսերի գնումն ինչով է ավելի նպատակահարմար: Միացեք նաև YEREVAN PARK-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին, որտեղ պարբերաբար ներկայացվում է օգտակար ինֆորմացիա, կարծում եմ նաև կկազմակերպվեն խաղարկություններ ապագայում: 

Ես և ընկերներս եղել ենք մի քանի միջազգային զվարճանքի կենտրոններում`Disneyland-ում, Universal-ում, Ferrary World-ում, Prater-ում...այնպես որ մեզ ևս հետաքրքիր էր. արդյո՞ք YEREVAN PARK-ը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, արդյո՞ք տպավորությունը նույնն է, ինչպիսի՞նն են ատրակցիոնները: Վարորդների համար գործում է հսկայական անվճար ավտոկայանատեղի, ինչն արդեն սկզբի համար լավ էր: Իրականում կենտրոնի ներկայացուցիչը մեզ այնքան մանրամասնորեն ու հետաքրքիր կերպ ներկայացրեց YEREVAN PARK-ը, որ կարող էինք արդեն չփորձել ատրակցիոնները, կամ ընդունվել այստեղ աշխատանքի, բայց ես այս փոստում կփորձեմ իմ բառերով ու ընկերներիս տպավորություններով Ձեզ ներկայացնել այգին, քանի որ նպատակը ոչ թե գովազդելը կամ պաշտոնական տվյալների ներկայացումն է, այլ ծանոթացումը այս իրոք տպավորիչ նախագծի հետ ու առաջին էմոցիաների փոխանցումը: Ի դեպ, մեր խմբում 18-35 տարեկաններ կային, սա ևս մեկ ապացույց է, որ այգին իրոք դուր կգա բոլոր տարիքի անձանց: Այցելության համար տարիքային սահմանափակում չկա, սակայն որոշ ատրակցիոնների դեպքում գործում է հասակային սահմանափակում: Այս մասին ևս կխոսեմ... 

YEREVAN PARK-ը «ՆՈՒՇԻԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»-յին պատկանող PARK GROUP-ի նախագիծն է, որի ներդրումը կազմել է մոտ 30 000 000 դոլար: Այգու աշխատանքային ժամերն են՝ 14.00-ից 23.00 աշխատանքային օրերին, 11.00-23.00՝ հանգստյան և տոն օրերին: Արդեն ստեղծվել են ավելի քան 200 աշխատատեղեր, հատուկ կարևորությամբ շեշտադրված է հյուրերի սպասարկումը, նրանց անվտանգությունը, բժշկական կենտրոնի աշխատանքը և ատրակցիոնների սպասարկումը։

Այգին երկու մասից է կազմված ու դժվար է ասել, թե որ հատվածն է ավելի տպավորիչ՝ բացօթյա հսկա այգի՞ն թե փակ խաղային հատվածը: YEREVAN PARK-ում մշտապես բնակվում են Լույսը, Պինչուն, Նունջը, Զորը, արքայադուստր Աննան ու պալատի պարիսպների մոտ ապրող Յանը: Նրանք իրական են, պարզապես ժամանելու են հենց ամսի 15-ից: Այստեղի հերոսները նույիսկ ունեն իրենց համերը: Քաջության պահապան Զորը շաքարաքլորից է, հանգստության պահապան Նունջը մարշմելոուից է, հետաքրքրասեր Պինչուն ժելեից է, իսկ ծիծաղի պահապան Լույսն էլ՝ մարմելադից:

Այգու ատրակցիոնները ամբողջովին արտադրված և բերված են Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Նիդերլանդներից: Տեղադրումը ևս կատարվել է գործարանի կողմից ուղարկված մանսագետների կողմից, որոնց հետ համատեղ Yerevan Park-ը կիրականացնի հետագա սպասարկումը։ Այստեղ բերված բրենդները ներկայացված են  նաև այնպիսի միջազգային մեգակենտրոններում, ինչպիսիք են Universal-ը, PortAventura-ն, Europa Park-ը։ Կարծում եմ արդեն պարզ է, որ ավելի քան 20 նորագույն ատրակցիոնները և դրանց սպասարկումը համապատասխանեցած էմիջազգային ստանդարտներին:

Ինչպես արդեն ասացի, այգում տարիքային սահմանափակում չի գործում, սակայն գործում է հասակային սահման: Յուրաքանչյուր ատրակցիոնի մոտ տեղադրված վահանակին հստակ գրված է, թե որ հասակից սկսած անձինք կարող են նստել և ինչ խնդիրներ ունեցող այցելուները պետք է շրջանցեն տվյալ ատրակցիոնը: Իրականում այստեղ շատ էին նաև փոքրերի համար, կամ ծնող+փոքրիկ հարմար ատրակցիոնների տարբերակները, Yerevan Park-ը միանշանակ բոլոր տարիքի անձանց համար է: Այստեղ ամեն ինչ մտածված էր երեխաների հետ այցելող ծնողների հանգստի, նաև հենց ընտանեկան ժամանցի համար, բայց ընկերական խմբերը, ինչպես մենք, այստեղից նույնպես հրաշալի տպավորություններով կհեռանան:

Գործում է տոմսերի գնման երկու տարբերակ: Ավելի նպատակահարմար է ձեռք բերել օնլայն տոմսեր հենց կայքից, քանի որ այս դեպքում կստանաք 5% զեղչ: Հատկապես տոն օրերի ընթացքում վաճառվելու են սահմանափակ տոմսեր, ու հնարավոր է տեղում պարզապես տոմսեր հնարավոր չլինի ձեռք բերել: Օնլայն գնման դեպքում գործում է նաև կորպորատիվ տոմսերի գնման առաջարկ, նախատեսված 50 և ավել տոմս գնելու դեպքում: Գնել տոմսեր կարող եք ԱՅՍՏԵՂ: Մինչև 90 սմ հասակ ունեցող այցելուները չեն վճարի տոմսի համար, սակայն տեղում պետք է անպայման ստանան տոմսեր՝ ատրակցիոններից օգտվելու համար: 91 սմ-ից բարձր հասակ ունեցող այցելուի տոմսը կարժենա 12 500 դրամ: Գինը ներառում է ավելի քան 20 ատրակցիոններից մեկ օրվա ընթացքում անսահմանափակ օգտվելը: Հաշվի առնելով ատրակցիոնների էքսկլյուզիվությունը, այգու գերժամանակակից ստանդարտները, ողջ օրվա ժամանցի անմոռանալի տպավորությունները, կարծում եմ գինն արդարացված է: Չեմ ուզում համեմատել եվրոպական նմանատիպ կենտրոնների հետ ու նշել, թե, տեսեք այնտեղ տոմսերը սկսվում են 100 եվրոյից: Իհարկե Եվրոպան կարող է իրեն 150 եվրո էլ թույլ տալ, խնդիրն այստեղ այլ է: YEREVAN PARK-ը երեկոյան գնալ-զբոսնելու, շփվելու վայր չէ, սա ժամանցային հսկա կենտրոն է, իսկ մեզանից շատերի մոտ ԿԱՌՈՒՍԵԼ գնալը ասոցացվում է հասարակական այգիների հետ, որտեղ տեղադրված են խաղասարքեր և որտեղ կարելի է ամեն երեկո պարզապես գնալ զբոսնելու: Կարծում եմ, ժամանակի ընթացքում այս նոր մշակույթը մեզ մոտ ևս կձևավորվի, ու առավել ևս վստահ եմ, որ այցելության դեպքում, արդեն տեղում ծնողները կհասկանան նախագծի մասշտաբի և որակի համեմատ արժեքի ռացիոնալ օգտագործումը և արդարացված ծախսը:

Ինֆորմացիան այնքան շատ է, որ չեմ ուզում Ձեզ գերծանրաբեռնել, ուստի մեր երկրորդ փոստում, որը հավանաբար մայիսի 8-ին պատրաստ կլինի, կներկայացնեմ էլի մանրամասներ այգու հետ կապված: Կարող եմ հուշել, որ Ձեզ հուզող մի շարք հարցերի պատասխանները կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ: Փակ հատվածի, հսկայական անիվի, սրճարանի, նվերների սրահի և ծննդյան հատուկ փակ սրահների մասին կպատմեմ հաջորդ փոստում, որպեսզի հետաքրքիր լինի, հետևեք ինձ.....

back-top