Kamancha
l

lifestyle

LIVE Փարիզից! Yves Saint Laurent-ի տուն-թանգարանը և Azzedine Alaïa: Je suis couturier ցուցահանդեսը

Նախորդ օրերին Փարիզում էի: Նորաձևության մայրաքաղաքում երկու կարևոր ցուցահանդեսներ կային, որոնք ցանկանում էի ձեզ ներկայացնել: Վերանորոգումից հետո կրկին բացվել է լեգենդար Yves Saint Laurent-ի տուն-թանգարանը, և այս օրերին ընթանում է նաև Azzedine Alaïa: Je suis couturier ցուցահանդեսը, որը վերջերս կյանքից հեռացած դիզայներ Ազզեդին Ալայայի 41 լավագույն զգեստների ցուցադրությունն է: Դիտեք այս ցուցահանդեսների մասին պատմող իմ հատուկ փոստը հենց Փարիզից:

  • Կամո Թովմասյան

Սկսեմ Azzedine Alaïa: Je suis couturier ցուցահանդեսից: Ինչպես հիշում եք, անվանի դիզայները կյանքից հեռացավ նախորդ տարվա նոյեմբեր ամսին: Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում, Փարիզի Մարե թաղամասում կազմակերպվեց Azzedine Alaïa: Je suis couturier ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են դիզայների 41 լավագույն զգեստները:

18 Rue de la Verrerie հասցեում է ցուցահանդեսը, հենց այստեղ է Ալայան ապրել և ստեղծագործել: Տոմսի արժեքը 10 եվրո է, կարող եք այցելել, եթե Փարիզում լինեք մինչ Հունիսի 10-ը: Ցուցահանդեսը գործում է ամեն օր, բացի երկուշաբթի օրերից, մինչ 19.00-ն: Եթե հաջողվի, կարող եք այստեղ հանդիպել նաև նորաձևության ոլորտի անվանի դեմքերի: Երբ մենք դուրս էինք գալիս ցուցահանդեսից հանդիպեցինք լեգենդար Յուբեր դե Ժիվենշիին, ով արդեն 90 տարեկան է:

Ազզեդին Ալայան ծնվել է Թունիսում: Նա տարբերվում էր բոլոր դիզայներներից իր անհատական աշխատելաոճով, չէր ընդունում մարքեթինգային ոչ մի օրենք, չէր հետևում նորաձևության շաբաթներին և պարզապես ստեղծում էր հագուստ առանց թրենդերի, նորաձևության շաբաթների, գովազդային արշավների: Միշել Օբաման, Մադոննան, Լեդի Գագան, Բիոնսեն, Նաոմի Քեմբելը...բոլորն են կրել Ալայայի զգեստները, պարզապես չլինելով, այսպես ասած մեյնսթրիմ նորաձևության հետևորդ, Ալայն միշտ եղել է ավելի նեղ շրջանի նորաձևության վարպետ: Նախորդ տարի, 77 տարեկան հասակում դիզայները հեռացավ կյանքից:

_____________________

Ի տարբերություն Azzedine Alaïa: Je suis couturier ցուցահանդեսի, լեգենդար դիզայներ Իվ Սեն Լորանի տուն-թանգարանը մշտապես գործում է և ներկայացնում է դիզայների աշխատանքները: Վերանորոգումից հետո տուն-թանգարանը կրկին սկսել է գործել, այն գտնվում է Marceau 5 հասցեում, փարիզյան Հաղթանակի կամարից 10 րոպե հեռավորության վրա: Այստեղ ապրել և ստեղծագործել է դիզայները մոտ 30 տարի, և տուն-թանգարանում կարելի է տեսնել գրեթե ամեն ինչ կապված Իվ Սեն Լորանի հետ. աշխատասենյակը, հանգստասենյակը, իհարկե զգեստները, գրառումները, աքսեսուարները, գլխարկները...Վերանորոգման աշխատանքներն արժեցել են 5 մլն եվրո:

Ներկայացված էին 1974-2002 թթ.-ների ընթացքում ստեղծված հավաքածուների ամենահայտնի նմուշները, կոնկրետ այս հավաքածուն ներկայացված է լինելու մինչ սեպտեմբերի 8-ը, որից հետո, արդեն սպասում է մեկ այլ ցուցադրություն: Տոմսի արժեքը 7 եվրո է, տուն-թանգարանը գործում է երեքշաբթի-կիրակի օրերին, 11.00-18.00-ն, սակայն 17.00-ից դռները փակվում են:

Եթե ձեզ դուր եկավ այս փոստը, տեղադրեք այն ձեր ֆեյսբուքյան էջում, իսկ եթե միանաք իմ ինստագրամի էջին, ապա ամեն օր կարող եք հետևել նման հետաքրքիր փոստերի ինստագրամ սթորիների տեսքով: 

Instagram/kamotovmasyan

______

back-top