l

lifestyle

"Արվեստ առանց սահմանների" աշուն-ձմեռ փակ ցուցադրությունը

Z&A և IMEX GROUP ընկերությունները "Կերամիկա" խանութ-սրահում կազմակերպել էին "Արվեստ առանց սահմանների" աշուն-ձմեռ փակ ցուցադրությունը: Նման ձևաչափով միջոցառման նպատակը նոր շունչ հաղորդելն էր նորաձևությանը և պատահական չէ, որ ընտրվել էր "Կերամիկա" խանութ-սրահը, որտեղ միավորվում էին արվեստի երկու գաղափարախոսությունները: Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին 5 ինքնատիպ հավաքածուներ՝ նեոնային համբույր, ծաղկային շունչ, վայրի բնություն, անդիմադրելի շքեղություն և երբեք չհնացող հավերժ դասական:

 

  • Kamo Tovmasyan

Ինքնատիպ մթնոլորտում անցկացվող նորաձևության ցուցադրությանը հրավիրված էին Z&A և IMEX GROUP ընկերությունների գործընկերներն ու այցելուները: Երեկոն վարում էր գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, իսկ երաժշտական հատվածը վստահվել էր Նարինե Դովլաթյանին և DJ Guevo-ին: Հյուրերին սպասվում էր նաև Z&A և IMEX GROUP ընկերությունների սրահների հավաքածուների ցուցադրությունը: 5 տարբեր ոճային համադրությամբ, հյուրերը հնարավորություն ունեցան գնահատել նոր՝ աշուն-ձմեռ շարքը: 

 

back-top