Մոսկվայի Gayane’s հայկական ռեստորանը, White Rabbit շքեղ ռուֆթոփը և Black Star բուրգերները ( շուտով Երևանում)
Food Influencer նոր շարքում շարունակում եմ ներկայացնել Աշխարհի ամենահետաքրքիր ժամանցավայրերը, մենյուները և հասցեները: Այս ամսին Մոսկվայում էինք, առանձնացրել եմ տարբեր սերնդի, նախասիրությունների և տարբեր ձևաչափեր նախընտրող անձանց համար 3 վայր, որոնց հասցեները, վստահ եմ, գրանցելու եք ձեզ մոտ:
Ժակը, Արծվիկը, Նագիևը, Դոլեցկայան և Արմեն Երիցյանը IQOS 3-ի փակ շնորհանդեսին Մոսկվայում
Նոյեմբերի 1-ին Մոսկվայի GARY TATINTSIAN GALLERY-ում տեղի ունեցավ IQOS 3-ի փակ շնորհանդեսը: Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության հրավերով Մոսկվա էին մեկնել սիրված հեռուստա/ռադիո հաղորդավար Ժակը և IQOS-ի՝ վերջերս տեղի ունեցած խաղարկության երկու հաղթողներ Ռուզաննա Մանուկյանն ու Աննա Սահակյանը: Երեկոն վարում էին Դմիտրի Նագիևը և Ալյոնա Դոլեցկայան, իսկ երաժշատակ անակնկալը լեգենդար The Fugees-ի անդամ Wyclef Jean-ի կողմից էր: Երեկոյի մանրամասները դիտեք ԿամոԲլոգում:
Մեր Ժամանցային Ուղեցույցը Սանկտ Պետերբուրգից
Ամսվա սկզբին մեկնել էինք Սանկտ Պետերբուրգ՝ մեր ճանապարհորդային շարքում ներկայացնելու այս գեղեցիկ քաղաքի ժամանցային ոլորտը: Երբ ավարտեցինք նկարահանումներն ու վերադարձանք Երևան, արդեն թավշյա հեղափոխության երրորդ օրն էր: Վերջին 10 օրերի ընթացքում չէինք աշխատում, հետևում էինք իրադարձություններին, բայց այս օրերին, երբ համեմատաբար հանգիստ է իրավիճակը, նեկայացնում եմ ձեզ մեր պետերբուրգյան ուղեցույցը՝ ձեզ հետ միասին սպասելով մայիսմեկյան բարեփոխումներին:
Ելենա Տեմնիկովայի շոուն Պետերբուրգում
Ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանի նոր սերնդի աստղերը վաղուց թելադրում են իրենց սաունդը, բիթերը և նոր սերունդն այսօր ունի հստակ երաժշտական ճաշակ, որը թելադրողներից է նաև Տեմնիկովան: Նրա շոուն Պետերբուրգի A2 Green Hall-ում էր, տոմսի արժեքը 2500 ռուբլի էր, իսկ տևողությունը մոտ 2 ժամ, նույնիսկ ավելին քան սպասում էինք: Համերգի ֆոտո/վիդեո շարքը՝ մեր փոստում: Հիշեցնեմ, որ այս ճանապարհորդության գործընկերներն էին Ռոյալ Արմենիա ընկերությունն իր նոր սառը թեյերի շարքով և ՀԵՐՄԻՏԱԺ սրահների ցանցը:
Էրվին Օլաֆի և Լյու Բոլինի ցուցահանդեսները ERARTA ժամանակակից արվեստի թանգարանում
Ներկայացնում եմ ձեզ Սանկտ Պետերբուրգի ERARTA ժամանակակից արվեստի կենտրոնը, որը քաղաքի ամենահետաքրքիր և բազմաժանր ժամանցի անցկացման վայրերից մեկն է: Օրերս մենք ներկա գտնվեցինք լուսանկարիչ Էրվին Օլաֆի և ժամանակակից նկարիչ Լյու Բոլինի ցուցահանդեսներին, որոնք սիրով ներկայանցում եմ ձեզ: Մեր ճանապարհորդության գործընկերներն են Ռոյալ Արմենիա ընկերությունը և HERMITAGE բացառիկ բույրերի սրահը:
10 Must Do List ԿամոԲլոգից՝ ՄՈՍԿՎԱ մեկնելու համար
Չգիտես ինչու երբեք չեմ ցանկացել մեկնել Մոսկվա...այսինքն գիտեմ ինչու. Ես համոզված էի, որ Մոսկվան այնքան մեծ է, որ կարելի է մոլորվել, կամ ողջ օրն անցկացնել ճանապարհներին, ինչպես Լոսում: Ինչևէ Ամանորին հրավեր ստանալով ընկերներիցս որոշեցի բաց չթողնել առիթը և մեկնել Մոսկվա՝ բացահայտելու այն Ինքս Ինձ համար և ներկայացնելու Ձեզ Մոսկվայի գլխավոր ժամանցային վայրերը: Մոսկվա մեկնեցինք Պրահայից, որտեղ նույնիսկ ձյուն չկար, իսկ այ Մոսկվայում մեզ սպասվում էր իսկական սառնամանիք...