l

lifestyle

KINESIOLAB-ի պաշտոնական բացումը Ագաթանգեղոս 3/2 հասցեում

Ագաթանգեղոս 3/2 հասցեում տեղի ունեցավ երկար սպասված իրադարձություն․ իր դռները պաշտոնապես բացեց նոր սերնդի ֆիզիոթերապիայի, կինեզիոթերապիայի և վերականգնողական բժշկության կենտրոնը՝ KINESIOLAB-ը։ Ինչու՞ է այն երկար սպասված։ Չնայած հաճախ չենք ցանկանում ընդունել, տարիքի հետ մենք բոլորս ավելի ուշադիր ենք դառնում, հատկապես՝ նման առաջադեմ բժշկական կենտրոնների նկատմամբ, քանի որ առողջությունը բոլորիս համար դառնում է առաջնահերթ։

  • Կամո Թովմասյան

Նորաբաց կլինիկան ստեղծվել է մեկ հստակ գաղափարի շուրջ՝ վերականգնումը պետք է սկսվի ճիշտ ախտորոշումից։ Այս մոտեցումն է, որ դարձել է KINESIOLAB-ի հիմքը՝ համադրելով գիտական մտածողությունն ու տարիների մասնագիտական փորձը։

Բացման արարողության ընթացքում ներկայացվեց կենտրոնի ամբողջական հայեցակարգը, ինչպես նաև ցուցադրվեցին արդեն տեղադրված ժամանակակից սարքավորումները, որոնք այսուհետ ծառայելու են այցելուների առողջության վերականգնմանը։

KINESIOLAB-ի թիմը յուրաքանչյուր այցելուի համար առաջարկելու է անհատական մոտեցմամբ մշակված ծրագրեր՝ հիմնված խորքային ախտորոշման և շարժման վերլուծության վրա։ Կլինիկայում հնարավոր կլինի՝ ազատվել քրոնիկ և սուր ցավերից, շտկել կեցվածքային խանգարումները, բուժել միջողնային ճողվածքները, պայքարել հոդերի և ողնաշարի դեգեներատիվ փոփոխությունների դեմ, անցնել լիարժեք վերականգնում վնասվածքներից և վիրահատություններից հետո:

Ավելին, քան պարզապես բուժում

Կենտրոնի հիմնադիրների խոսքով՝ KINESIOLAB-ի նպատակն ավելի խորն է, քան պարզապես ցավի վերացումը։ Այստեղ առաջնահերթությունը տրվում է խնդրի իրական պատճառի բացահայտմանը և երկարաժամկետ արդյունքի ապահովմանը՝ բարելավելով կյանքի որակն ու շարժունակությունը։ KINESIOLAB անվանումը նույնպես արտացոլում է այս մոտեցումը․ Kinesio՝ շարժում, Lab՝ հետազոտություն և վերլուծություն։ Այսինքն՝ այստեղ նախ ուսումնասիրում են, հետո՝ բուժում։

Մեծ հետաքրքրություն և ակտիվ նախնական գրանցումներ

Բացման օրվանից արդեն մեծ հետաքրքրություն է նկատվում կենտրոնի նկատմամբ։ Շատերը օգտվել են նախնական գրանցման հնարավորությունից և հատուկ առաջարկներից՝ դառնալով KINESIOLAB-ի առաջին այցելուները։

Կլինիկան գտնվում է Երևանում՝ Ագաթանգեղոս 3/2 հասցեում, և արդեն պատրաստ է ընդունելու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են վերադարձնել ազատ և առողջ շարժումը։ KINESIOLAB-ի բացումը կարևոր քայլ է Երևանի վերականգնողական բժշկության ոլորտում։ Այն միավորում է գիտությունը, փորձը և ժամանակակից տեխնոլոգիաները՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ առողջությունը դառնում է գիտակցված ընտրություն։

KINESIOLAB՝ վերադարձ շարժմանը

Ագաթանգեղոս 3/2

Հեռ՝ +374 41-522-052

FB / IG

KINESIOLAB-ի համահիմնադիր՝

կինեզիոլոգ Ալբերտ Խաչատրյանը

BEST OF WEEK

«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք

Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը

Շահիր քո նվերը՝ SKECHERS ARMENIA-ի նոր հավաքածուից

Դիմավորեք Հրե Ձիու տարին ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահի կախարդանքով

Գնացել էինք Աշտարակ՝ «Ահարոնյան դիստիլերիա»

ՈՐՏԵՂ ՈՒՏԵԼ ՀԱՄՈՎ/ՀՈՏՈՎ ԽԱՇ ԵՐԵՎԱՆՈՒՄ 2025

KINESIOLAB-ի պաշտոնական բացումը Ագաթանգեղոս 3/2 հասցեում

L’Orange Gold սրահը ներկայացրեց իր նոր Hublot corner-ը

Elise Boghossian-ի «Light & Hope» բարեգործական գալա ընթրիքը

Modamont Fashion Group-ը ներկայացրեց CANALI բրենդի նոր խանութ-սրահը Երևանում

Maison Francis Kurkdjian բրենդին նվիրված բացառիկ երեկոն

«ԱՆԱՀԻՏ 2026» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՅՈՒՐԵՐԸ

back-top