Ինչ լավ օր ենք անցկացրել, չեմ կարող նկարագրել, բայց ֆոտոշարքում հաստատ կզգաք վայբը: Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատը «Արցախի համը» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր հատուկ մաստեր-կլաս, որի ընթացքում բոլոր հյուրերը պատրաստում էին ժենգյալով հաց: Ես էլ էի մասնակցում, ճիշտ է խոհանոցից հեռու եմ, բայց շատ հաճելի էր գործընկերներիս հետ միասին իսկական ժենգյալով հաց պատրաստել, հետո համտեսել ու էս ամեն ինչը ձեզ ներկայացնել:
Մոտ 20 բլոգերներ, հաղորդավարուհիներ, լրագրողներ հանդիպել էին «Արցախի համը» ընկերության աշխատակցուհիներին, ովքեր, ինչպես հիշում եք, պատերազմի տարիներին տեղափոխվեցին Երևան և սկսեցին պատրաստել պահածոներ «Արցախի համը» բրենդի ներքո: Այ հենց այս կանայք էլ մեզ ուղղորդեցին, թե ինչպես է պետք ճիշտ ժենգյալով հաց պատրաստել, իսկ հետո մեծ գեղեցիկ սեղանի շուրջ բոլորս համտեսեցինք այն և ոչ միայն ժենգլյալով հացը, այլև ղափամա, «Արցախի համը» հյութեր, մուրաբաներ և իսկական գաթա: Վերջում էլ բոլորս նվերներ ստացանք Muy Mucho սրահի կողմից: Իդեալական շաբաթ, միայն դրական լիցքեր, միայն հայկական ուտեստներով:
«Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսը
«Սասունցի Դավիթ» պատկերապատման շնորհանդեսը և հյուրերը
Հայացք դեպի ԱՐԱՐԱՏ՝ «ՆՈՐ ՏՈՒՆ» բնակելի համալիրի Ձեր բնակարանից
ԱԿԳ դեղատների ցանցը բացեց իր 17-րդ սրահը Սարյան 18 հասցեում
GO TRAVEL-ը նշեց 15-րդ տարեդարձը՝ բացելով երկրորդ սրահը Փարպեցի 15 հասցեում
Met Gala 2023-ը, հյուրերը, լուքերը, afterparty-ն
Երրորդ Comfarea խանութ-սրահի բացումը Արամի 48 հասցեում
Գնացել էինք ժենգլյալով հաց պատրաստելու
Երևանից Տոկիո, Փարիզից Մեխիկո՝ նոր Master Class-ում, Սարյան 2 հասցեում
Այ քեզ ծնունդ...Ինչու է ամբողջ համացանցը քննարկում Ամալյա Բորիսովնայի ծնունդը
«ՆԱՐԵԿԱՑԻ» գինու շնորհանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում
EXCLUSIVE! Van Cleef & Arpels-ի աջակցությամբ L'ÉCOLE զարդարվեստի դպրոցի պաշտոնական բացումը Դուբայում