l

lifestyle

Ինչո՛ւ մեկնել ՆՅՈՒ ՅՈՐՔ CONDOR AIRLINES-ով!

Հենց նոր եմ վերադարձել Նյու Յորքից ու շտապում եմ կիսվել Ձեզ հետ տպավորություններովս: Առաջին անգամ օգտվել էի գերմանական CONDOR AIRLINES-ի տրանսատլանտիկ թռիչքից, փորձեմ մանրամասնորեն պատմել, թե ինչու է CONDOR-ով շահավետ մեկնել ԱՄՆ՝ Լոս Անջելես, Նյու Յորք կամ Լաս Վեգաս: Ես ընտրեցի Նյու Յորքը, դե գիտեք սիրածս քաղաքն է, բայց այս փոստում կգտնեմ ամբողջական ինֆորմացիա նաև Լոս Անջելես մեկնելու համար: Կիսվեք այս փոստով, այն Ձեզ դեռ պետք կգա...

  • Կամո Թովմասյան

Գերմանական Condor Airlines-ն արդեն 3-րդ տարին շարունակ իրականացնում է Երևան-Ֆանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր թռիչքները։ Այս ամառ մինչև շաբաթական 6 չվերթ։ Բացի ուղիղ թռիչքներից ավիաընկերությունը առաջարկում նաև բազմաթիվ տարանցիկ ավիատոմսեր դեպի Եվրոպա, ԱՄՆ, Կանադա, Կուբա, Դոմինիկանա և շատ ու շատ այլ ուղղություններ։ Ավիաընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում և Վրաստանում Sidon Travel-ն է: Դեպի ԱՄՆ թռիչքների հետ կապված մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ այցելելով կամ զանգահարելով Sidon Travel-ի գրասենյակ (060 53 52 51, Նալբանդյան 9) կամ հարցնել Condor Airlines-ի չվերթների մասին հենց Ձեր տուր-ընկերության գրասենյակում:

Բացի ամենալայն պահանջարկ վայելող Լոս Անջելես քաղաքից առկա են նաև շատ այլ Ամերիկյան ուղղություններ՝ Սան Ֆրանցիսկո, Լաս Վեգաս, Նյու Յորք, Սիեթլ, Ֆինիքս, Մինեապոլիս, Բոստոն, Բալթիմոր-Վաշինգտոն և այլն, ուր Condor Airlines-ը իրականացնում է չվերթներ (տարանցիկ քաղաք ֆրանկֆուրտ)։ Իհարկե Լոս Անջելեսն ամենաթոփ ուղղությունն է:Ձեզանից յուրաքանչյուրն ունի իր նախընտրած տարբերակը, բայց եկեք Ձեզ ներկայացնեմ այս տարբերակը ևս: Գերմանական Condor Airlines-ը իրականացնում է՝ Երևան-Ֆրանկֆուրտ-Լոս Անջելես և հակառակ ուղղությամբ շաբաթական մինչև 6 չվերթ: Ավիատոմսերի գները բավականին գրավիչ են։ Թռիչքների տևողություն՝ Երևան-Ֆրանկֆուրտ՝ 4 ժամ 35 րոպե, Ֆրանկֆուրտ-Լոս Անջելես՝ 12 ժամ 35 րոպե, Լոս Անջելես – Ֆրանկֆուրտ՝ 11 ժամ 45 րոպե և Ֆրանկֆուրտ-Երևան 4 ժամ 05 րոպե։ Տրանսատլանտիկ չվերթների վրա առկա են էկոնոմ, պրեմիում էկոնոմ և բիզնես կարգի տեղեր։

Նշեմ, որ գործում է հատուկ առաջարկ, որի շնորհիվ կարող եք ստանալ 30 կգ ուղեբեռ + 8 կգ ձեռքի ուղեբեռ տանելու իրավունք՝ ավիատոմսը տուրիստական ընկերությունից ձեռք բերելու պարագայում։ Եթե Կարիբյան ուղղությունների սիրահար եք, ապա իմացեք, որ Condor Airlines-ը նաև ունի չվերթներ դեպի Կուբա և Դոմինիկյան Հանրապետություն՝ Հավանա, Վառադեռո և Պունտա Կանա-ի օդանավակայաններ։  Ուղղություններ, որոնք առաջարկում է շատ ավելին, քան պարզապես ցնցող բնական գեղեցկություն և անծայրածիր լողափեր: Condor Airlines-ի ուղղությունների քարտեզը՝ ԱՅՍՏԵՂ:

Այսպիսով ես մեկնեցի Նյու Յորք: Ֆրանկֆուրտից մինչ Նյու Յորք թռիչքի տևողությունը 8.40 րոպե, հետադարձն ավելի կարճ էև՝ 7 ժամից մի փոքր ավել: Եթե սիրում եք ճամփորդել կոմֆորտով, ունենալ ավելի հարմարավետ նստատեղ և հատուկ մենյու,  չեք ցանկանում երկար կանգնել հերթերում, ապա ընտրեք Condor Airlines-ի Պրեմիում Էկոնոմ կարգը տրանսատլանտիկ չվերթների վրա։ Ի դեպ, նշեմ, որ այս կարգի արժեքը վաղ ամրագրման պարագայում քիչ է տարբերվում էկոnոմ կարգի արժեքից։ Condor Airlines-ի երկար թռիչքները իրականացվում են AIRBUS A330-200, BOEING 767-300, ինչպես նաև միանգամայն նոր և գերժամանակակից AIRBUS A330-900NEO ինքնաթիռներով։

Պրեմիում  էկոնոմ կարգի առավելությունները՝ մինչև 10 կգ ձեռքի ուղեբեռ + 32 կգ ուղեբեռ, պրեմիում մենյու՝ տաք ուտեստներ և սառը խորտիկներ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքներ, ավելի ընդարձակ տարածություն նստատեղերի միջև, ավելի մեծ անկյունով պառկող նստատեղ, գլխի համար նախատեսված կարգավորվող հենակ, պրեմիում ֆիլմերի, հաղորդումների ընտրություն, հարմարավետ ծածկոց և բարձ, նվեր՝ ճափորդական հավաքածու, Priority check-in – առանձնացված հաշվառման գիծ, Priority boarding, Priority baggage – նստեցման և ուղեբեռի ստացման առաջնահերթություն: Ավելի շատ ինֆորմացիա՝ ԱՅՍՏԵՂ:

Շատերին նաև հետաքրքրում է, թե ինչպիսին է Condor Airlines-ի բիզնես կարգը։ Բոլոր մանրամասները կգտնեք՝ անցնելով տվյալ հղումով: Դիտեք նոր Airbus A330 NEO ինքնաթիռի մասին տեսահոլովակ: Երկար չվերթների վրա Էկոնոմ կարգի մանրամասները կարդացեք ԱՅՏԵՂ:

Ավելի անմիջական լեզվով գրեմ այն մասին, թե ինչն ինձ դուր եկավ: Թռիչքի ժամերն էին հարմար, գնալուց Ֆրանկֆուրտում սպասել եմ մոտ 4 ժամ կարծես, Նյու Յորքում էի ցերեկային ժամին ու օրս չկորցրեցի: Վերադարձը նույնպես ցերեկային ժամ էր, իսկ Ֆրանկֆուրտում մոտ 13 ժամ ունեի ուստի դուրս եկա քաղաք, զբոսնեցի ու երեկոյան նորից գնացի օդանավակայան: Դուր եկավ սնունդը, այն տարբերվում էր ամեն թռիչքին և համեղ էր: Դիտեցի մի քանի ֆիլմեր, travel նվերներս ուսումնասիրեցի, իրականանում թռիչքը գրեթե չեմ էլ նկատել. վերադարձին էլ չասեմ, մինչ սիրածս սերիալի 4 սերիա դիտեցի արդեն Երևանում էի: 

Իսկ հիմա փոքրիկ ուղեցույց Նյու Յորքից: Խորհուրդ եմ տալիս այցելել իմ ինստագրամյան էջ, այնտեղ կան առանձին փոստեր, կան սթորիների ամբողջական շարք, որտեղ 7 օր մանրամասնորեն ներկայացրել եմ ոչ միայն թռիչքը, այլև Նյու Յորքը: Վիդեոկոնտենտն ու հասցեներըԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

TIMES SQUARE

Տուրիստական կենտրոն, որտեղի աղմուկը հիացնում է, հաջորդ օրը հոգնեցնում, երեքօրից արդեն կախվածություն առաջացնում...

 

CENTRAL PARK

Պարտադիր է զբոսնել, հանգստանալ, թենիս խաղալ,գտնել Friends սերիալի շատրվանը, սուրճ խմել Պլազայում, գտնել Ջոն Լենոնի տունը...

SOHO

Թաղամաս, որտեղ սիրում են հանգստանալ արվեստագետներն ու ֆեշն դեմքերը: Դիզայներական բուտիկներ, արտ-սրահներ, լավ ռեստորաններ ու հանգիստնյույորքյան մուդ: Հարևանությամբ իտալական ու չինական թաղամասներն են, եթեձանձրանաք Սոհոյի հանգստությունից....

 

ROCKEFELLER CENTER

Հայտնի Ռոքֆելլերներին պատկանող կենտրոնի տարածքում հայտնի սահադաշտն է, հայտնի Fifth Avenue-ն և շատ գեղեցիկ St. Patrick's Cathedral-ը:

BROOKLIN BRIDGE

Մանհեթթենը Բրուկլինին միացնող 1825 մետրանոց կամուրջը քաղաքի գլխավորայցեքարտերից է ու ավելի հետաքրքիր է անցնել կամրջով գիշերով:

 

THE MET / MOMA

Իհարկե Նյու Յորքը թանգարանների քաղաք է, խորհուրդ եմ տալիս այցելել սիրածս 2 թանգարանները՝ The Met-ը և ժամանակակից արվեստի MOMA-ն:

STATUE OF LIBERTY

Ֆրանսիայի նվերը ԱՄՆ-ի անկախության 100-ամյակին: Արձանն իրականում ավելիփոքր է, քան Դուք տեսում եք ֆիլմերում, բայց հատկացրեք կես օր և հանդիպեք «ԼեդիԱմերիկային», չեք փոշմանի:

 

NYC MEMORIAL 9/11

Համաշխարհային առևտրի կենտրոնների տեղում գործում է այս հրաշալիշատրվան-հուշահամալիրը: Շատրվանների շուրջ գրված եմ բոլոր զոհերի անունները, բյուջեն կազմել է 500 մլն դոլար:

Broadway

Անպայման դիտեք դասական կամ մոդեռն մյուզիքլ Բրոդվեյում: Ամենահայտնի երեքմյուզիքլներն այս պահին՝ MJ, Funny Gitl, Chicago...

 

SHOPPING

Երեք առևտրի կենտրոնները Ձեզ բավական են ցանկացած ոճի շոփինգի համար՝ H&M-ից մինչ GUCCI: Այցելեք Macy's, SAKS և NORDSTROM

 

SUMMIT ONE

Ամենանոր և լավագույն դիտահարթակը ՆյուՅորքում: Ապշեցուցիչ տեսարան 91-րդհարկից, հաճելի սրճարան տանիքին և տասնյակ փուչիկներ հայելապատ սրահում.....

ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ գերմանական Condor Airlines-ն առաջարկում բազմաթիվ տարանցիկ ավիատոմսեր դեպի Եվրոպա, ԱՄՆ, Կանադա, Կուբա, Դոմինիկանա և շատ ու շատ այլ ուղղություններ։ Ավիաընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում և Վրաստանում Sidon Travel-ն է: Դեպի ԱՄՆ թռիչքների հետ կապված մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ այցելելով կամ զանգահարելով Sidon Travel-ի գրասենյակ (060 53 52 51, Նալբանդյան 9), գրելով նրանց ինստագրամյան էջին կամ հարցնել Condor Airlines-ի չվերթների մասին հենց Ձեր տուր-ընկերության գրասենյակում:

 

 

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top