Եթե նոր ես թեմայի մեջ, կարճ բացատրում եմ. Met Gala-ն, որն ավանդաբար անցկացվում է մայիսի առաջին երկուշաբթի օրը, որին հաջորդում է նորաձևության ցուցադրությանը Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում: Սովորաբար և՛ երեկոն, և՛ ցուցահանդեսը միավորվում են ընդհանուր թեմայով, այս տարվա թեման էր՝ Քնած գեղեցկուհիները. Նորաձևության արթնացում: Vogue ամսագրի նորաձևության փորձագետները թեման նկարագրել են որպես «այնքան փխրուն հագուստի տոն, որ այն այլևս չի կարելի փորձել»: Նրանք նաև ընդգծել էին, որ թեման ոչ մի կերպ կապված չէ Գրիմ եղբայրների հեքիաթների կամ հայտնի մուլտֆիլմի հետ։ Ամեն տարի Met Gala-ն ունի հիմնական վարողներ, այս տարի դրանք էին Բեդ Բանին, Ջեյ Լոն, Զենդայան և Քրիս Հեմփորթը:
Սա այս տարվա գորգն է, հիմնականում աստղերը կրում էին Maison Margiela, նկատեցի մի քանի Balenciaga, Balmain, շատ քիչ Versace և Loewe:
Այս տարի տոմսի արժեքը կրկին թանկացել էր, այն արժեր 75 000 դոլար: Իսկ ընթրիքի արժեքը կազմում էր 330 000 դոլար: Ցուցահանդես, հատուկ ընթրիք, համերգային հատված, բարեգործական դրամահավաք և իհարկե afterparty:
Մայիսի 10-ից կմեկնարկի համանուն ցուցահանդեսը արդեն հանրության համար, այնպես որ եթե այս օրերին Նյու Յորքում եք, կարող եք այցելել և անձամբ գնահատել այն, բայց առանց կարմիր գորգի: