l

lifestyle

Գոհար Հարությունյանը պաշտոնապես Հայաստանում ներկայացրեց ֆրանսիական YON-KA ապրանքանիշը

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» և «Mrs. Globe 2009» մրցույթների հաղթող Գոհար Հարությունյանը վերջապես ներկայացրեց իր նոր բիզնես նախագիծը: Ինչու վերջապես, քանի որ Հայաստանի ամենագեղեցիկ կանանցից մեկն անկասկած պետք է իր ներդրումն ունենար բյութի ոլորտում և ահա օրերս, Գոհարը պաշտոնապես Հայաստանում ներկայացրեց ֆրանսիական հայտնի YON-KA ապրանքանիշը:

Ի դեպ, շնորհանդեսին ներկա երիտասարդ բյութի-բլոգերների հետ շփվելով հասկացա, որ երիտասարդ սերունդը ճանաչում է Գոհարին ավելի շատ որպես «Միսս Արմենիա» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, ուստի հարկ է հիշեցնել, թե ով է Գոհար Հարությունյանը: 90-ականներին նա դարձավ «Միսս Հայաստան 1998» և«Միսս ԱՊՀ 1999» տիտղոսակիր: 10 տարի անց՝ 2009թ.-ին Գոհարը ևս մեկ հաղթանակ բերեց Հայաստան՝ հաղթելով «Mrs. Globe 2009» գեղեցկության մրցույթում: Դիզայներների ֆավորիտ մոդելներից մեկը մինչ օրս համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ կանանցից և ամենաօրինակելի մայրերից մեկը, ով համատեղում է 5 երեխաների դաստիարակությունը իր բիզնես նախագծերի հետ:

Ինքս բազմիցս համագործակցել եմ Գոհարի հետ՝ ներկայացնելով նրան տարբեր ֆոտոշարքերում, լուսաբանելով նրա մասնակցությամբ ցուցադրություններ, հյուրընկալելով վերջինիս իմ ռադիոշոուի տաղավարում: Ուրախ եմ, որ Գոհարը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել և փորձել իր ուժերը նոր ասպարեզում, մանավանդ, որ հազարավոր կանայք անկասկած կվստահեն Գոհարին և կհետևեն դեմքի և մարմնի խնամքի հետ կապված նրա խորհուրդներին: Այսպիսով Գոհարը Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է ֆրանսիական YON-KA ապրանքանիշը, որի շնորհանդեսը օրերս տեղի ունեցավ Լա Սկալա ռեստորանում: Բյութի բլոգերներին և հատուկ հյուրերին առաջին անգամ ներկայացվեց բրենդը, հավաքածուն, առանձնահատկությունները և հնարավորություն տրվեց հենց տեղում փորձել որոշ նմուշներ:

YON-KA բրենդը պարզապես բյութի ապրանքանիշ չէ: Այն ֆիզիկական և մտավոր ավելի մեծ բարեկեցության հասնելու մասին է: Բրենդը ստեղծում է կարևոր փորձառություններ, որոնք ամրացնում են ներքին հավասարակշռությունը և կենսական էներգիան՝ օգտագործելով արդյունավետ, ֆիտո-արոմատիկ արտադրանքներ և անհատականացված բուժման եղանակներ, որոնք չեն գրգռում մաշկը:

Լինելով առաջիններից արոմաթերապիայի ոլորտում՝ Laboratoires Multaler-ը ստեղծեց Yon-Ka Paris ֆիտո-արոմատիկ մաշկի խնամքի միջոցները 1954 թվականին: YON-KA-ն ընտանեկան, 100% ֆրանսիական բրենդ է, որի արտադրանքը Ձեր մաշկին տալիս է բույսերի ամենակարևոր տարրերը, նրանց վերականգնող եթերայուղերը՝ լցված արևի էներգիայով և լրացուցիչ ակտիվ բաղադրիչներով (վիտամիններ, մրգային թթուներ, պոլիֆենոլներ, պեպտիդներ և այլն): Բուսական բաղադրիչների համադրությունները ճշգրիտ, նրբորեն և արդյունավետ կերպով բավարարում են ամենախստապահանջ մաշկի կարիքները:

Յոն-Կա (Yon-Ka) անվանումն ինքնին կրում է շարունակական վերածննդի խորհրդանիշ. ՅՈՆ` մաքրող, սպիտակ ջրով գետ և հնչյունականորեն նման է «իոնին»՝ էներգիայի մասնիկին։ ԿԱ՝ հավերժական հոգին, որ ապրում է յուրաքանչյուր էակի մեջ, բառ, որ հայտնի է Եգիպտոսի փարավոնների ժամանակներից:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Տարված արոմաթերապիայով և բուսաբուժությամբ՝ Mühlethaler ընտանիքը 1954 թվականից փորձարկում է դրանց տարբեր հատկությունները: Յոն-Կա-ն միշտ ոգեշնչվել է եթերային յուղերի և բույսերի մարմնի և մտքի համար օգտակար հատկություններով, որոնք միաժամանակ բավարարում են կանանց և տղամարդկանց ամենօրյա հատուկ կարիքները: Այսպիսով, բազմաթիվ հետազոտությունները հանգեցրեցին մեծ հայտնագործության՝ «Quintessence»: Միջերկրական ծովի ավազանի 5 եթերային յուղերի եզակի համադրություն, որը դարձավ Յոն-Կա ֆիտո-արոմատիկ ապրանքանիշի ԴՆԹ-ն:

ԱՐԺԵՔՆԵՐԸ
Հենված լինելով ներկայի վրա և նվիրված ապագային՝ բրենդը ցանկանում ենք կիսվել ամբողջական գեղեցկության նոր բանաձևով, որը հարգում է մարմինն ու միտքը, ինչպես նաև բնությունը, դրա ռեսուրսները և այն հարստացնող կենդանի աշխարհը: Ապրանքանիշի առաքելությունն ամրապնդված է հինգ եզակի արժեքներով՝ բնական արդյունավետություն, բաղադրատոմսի կատարելություն, ՍՊԱ բուժման փորձագիտություն, բազմազգայական փորձառություն և կայուն պարտավորություններ:

ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ
Յոն-Կա-ն խստորեն խթանում է գիտական մեթոդների կիրառումը և զարգացնում իր ուժն ու արդյունավետությունը՝ բաղադրատոմսերի կատարելագործման և խստապահանջության միջոցով: Գործունեությունը ծավալում ենք կենդանիների և շրջակա միջավայրի նկատմամբ հարգանքով և բացառում ենք վնասակար բաղադրիչների ցանկը: Ապրանքանիշը նաև նախընտրում է առանց գլյուտեն և վեգան բաղադրատոմսերի մշակումը՝ մեծ քանակությամբ բնական բաղադրիչներով:


Յոն-Կա-ն ստուգում է յուրաքանչյուր ապրանքի արդյունավետությունը (ամրացնող, կնճիռների խորություն, խոնավեցում, հակագլիկացման, հակաօքսիդանտ և մուգ կետերը շտկող հատկություններ և այլն) անկախ լաբորատորիաների կողմից իրականացված կլինիկական և գործիքային հետազոտությունների միջոցով՝ արդյունավետության չափման գործիքներ, մաշկաբանների կողմից վերահսկվող մաշկի հանդուրժողականության թեստեր, թեստեր բջիջների կուլտուրաների և մաշկի էքսպլանտների վրա, ինչպես նաև արտադրանքի հյուսվածքների և բուրմունքների վավերացում սպառողների կողմից:


Laboratoires Multaler-ը ուշադրությամբ ընտրում է իր արտադրանքի բոլոր բաղադրիչները, ինչպես նաև իր մատակարարներին, որոնք պետք է անպայմանորեն հետևեն որակի իր կանոնադրությանը: Yon-Ka արտադրանքը պարունակում է առնվազն 92% բնական բաղադրիչներ: Յոն-Կա-ի բուն էությունը պարունակվում է բացառիկ եթերային յուղերի համալիրում՝ արդյունավետության իսկական կոնցենտրացիա Yon-Ka Quintessence-ում:

ՏԵՍԱԿԱՆԻՆ
ՍՊԱ-ի փորձը տնային պայմաններում հնարավորինս կիրառելու համար Yon-Ka-ն մշակել է մի շարք խնամքի միջոցներ դեմքի և մարմնի համար, որոնք արդյունավետորեն շարունակում են պրոֆեսիոնալ բուժումների օգուտների պահպանումը: Բրենդի լաբորատորիաների կողմից ստեղծված յուրաքանչյուր բանաձև ապահովում է արդյունավետ, նպատակաուղղված պատասխան կյանքի յուրաքանչյուր փուլի համար, որը լուծում է մաշկի բոլոր խնդիրները (խոնավեցում, հակատարիքային էֆեկտ, սնուցում, փայլ, հարթեցում, կարմրության դեմ, մաքրություն) մաշկի բոլոր տեսակների համար:

YON-KA-ն ՍՊԱ-երում
Վայելեք իրականությունից կտրվելու և լիակատար հանգստի պահը YON-KA բուժումներն առաջարկող աշխարհի 6000 ՍՊԱ կենտրոններից և ինստիտուտներից մեկում: Թույլ տվեք Ձեզ տարվել (մենակ կամ զուգընկերոջ հետ) անսպասելի փորձառությամբ, ընկղմվել մարմնի կամ դեմքի բուժման հաճելի ճամփորդության մեջ, որը կիրականացվի Յոն-Կա տեխնիկայով վերապատրաստված մասնագետի կողմից: Հայաստանում YON-KA-ն համագործակցում է ԱՆԱՀԻՏ գեղեցԿության կենտրոնի հետ, որտեղ էլ կարող եք անձամբ գնահատել YON-KA բուժումները:
Հայաստանում YON-KA ապրանքանիշի տեսականին կարող եք ձեռք բերել կայքում, կամ մի շարք բյութի կենտրոններում: Շնորհանդեսի ընթացքում ԱՆԱՀԻՏ ԴԵԼՅՈՒՔՍ կենտրոնի մասնագետները հյուրերին ներկայացրեցին YON-KA բուժումների ընթացքը, հյուրերին հանձնվեցին հատուկ նվերներ, իսկ Լա Սկալա ռեստորանն էլ պատրաստել էր հյուրասիրություն և ԼԱ ՍԿԱԼԱ բենդի կողմից հատուկ շոու-ծրագիր:

 WWW.YONKA.AM

INSTAGRAM

back-top