ՇՈՒՐՋՕՐՅԱ աշխատանքային ռեժիմով գործող «ԶՈՎՔ» 29-րդ սրահում կարող եք գտնել ամեն ինչ առօրյա սպառման և հանգստի համար: Թարմ հացաբուլկեղեն, տեղական մսի հարուստ տեսականի, թարմ մրգի և բանջարեղենի բաժին, իհարկե նաև տնտեսական բաժին:
Ինչպես միշտ, նոր սրահը նույնպես առանձնանում էր իր ապրանքատեսականիների լիությամբ ու եզակիությամբ, սրահի հարմարավետությամբ ու ընդարձակությամբ, ինչպես նաև նոր գնառաջարկներով՝ որոնք բացառիկ են լինելու տարածաշրջանում։
Նաև շատ հարմար և անվճար ավտոկայանատեղի է գործում առջևում, ինչն ավելի հեշտացնում է գնումների ընթացքը: Նշեմ նաև, որ շուրջօրյա են գործելու և տարադրամի փոխանակման կետը, և դեղատունը, և արտադրամասը:
Մշտապես թարմ ու սիրված ապրանքատեսակները կարող եք ձեռք բերել ՇՈՒՐՋՕՐՅԱ: Հատուկ առաջարկներին և գներին կարող եք ծանոթանալ նաև «ԶՈՎՔ» ցանցի սոց. էջերում: «Զովք» սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է 1999թ.-ին: Տարիների ընթացքում ընդլայնելով իր գործունեությունը, Երևանի տարբեր վարչական շրջաններում բացվել են 29 սուպերմարկետներ, որոնք երևանցիների և քաղաքի հյուրերի համար դարձել են պահանջված ու սպասված՝ ասոցացվելով ցածր գների, թարմ ապրանքատեսակների և արագ սպասարկման հետ:
«Զովք» սուպերմարկետ
Էջմիածին տանող ճանապարհին՝ ԶՎԱՐԹՆՈՑ համալիրի հարևանությամբ