l

lifestyle

r
Մեր Ժամանցային Ուղեցույցը Սանկտ Պետերբուրգից massonry-icon

Մեր Ժամանցային Ուղեցույցը Սանկտ Պետերբուրգից

RUSSIA

Մեր Ժամանցային Ուղեցույցը Սանկտ Պետերբուրգից

Ամսվա սկզբին մեկնել էինք Սանկտ Պետերբուրգ՝ մեր ճանապարհորդային շարքում ներկայացնելու այս գեղեցիկ քաղաքի ժամանցային ոլորտը: Երբ ավարտեցինք նկարահանումներն ու վերադարձանք Երևան, արդեն թավշյա հեղափոխության երրորդ օրն էր: Վերջին 10 օրերի ընթացքում չէինք աշխատում, հետևում էինք իրադարձություններին, բայց այս օրերին, երբ համեմատաբար հանգիստ է իրավիճակը, նեկայացնում եմ ձեզ մեր պետերբուրգյան ուղեցույցը՝ ձեզ հետ միասին սպասելով մայիսմեկյան բարեփոխումներին:

r
Ելենա Տեմնիկովայի շոուն Պետերբուրգում massonry-icon

Ելենա Տեմնիկովայի շոուն Պետերբուրգում

RUSSIA

Ելենա Տեմնիկովայի շոուն Պետերբուրգում

Ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանի նոր սերնդի աստղերը վաղուց թելադրում են իրենց սաունդը, բիթերը և նոր սերունդն այսօր ունի հստակ երաժշտական ճաշակ, որը թելադրողներից է նաև Տեմնիկովան: Նրա շոուն Պետերբուրգի A2 Green Hall-ում էր, տոմսի արժեքը 2500 ռուբլի էր, իսկ տևողությունը մոտ 2 ժամ, նույնիսկ ավելին քան սպասում էինք: Համերգի ֆոտո/վիդեո շարքը՝ մեր փոստում: Հիշեցնեմ, որ այս ճանապարհորդության գործընկերներն էին Ռոյալ Արմենիա ընկերությունն իր նոր սառը թեյերի շարքով և ՀԵՐՄԻՏԱԺ սրահների ցանցը:

r
Էրվին Օլաֆի և Լյու Բոլինի ցուցահանդեսները ERARTA ժամանակակից արվեստի թանգարանում massonry-icon

Էրվին Օլաֆի և Լյու Բոլինի ցուցահանդեսները ERARTA ժամանակակից արվեստի թանգարանում

RUSSIA

Էրվին Օլաֆի և Լյու Բոլինի ցուցահանդեսները ERARTA ժամանակակից արվեստի թանգարանում

Ներկայացնում եմ ձեզ Սանկտ Պետերբուրգի ERARTA ժամանակակից արվեստի կենտրոնը, որը քաղաքի ամենահետաքրքիր և բազմաժանր ժամանցի անցկացման վայրերից մեկն է: Օրերս մենք ներկա գտնվեցինք լուսանկարիչ Էրվին Օլաֆի և ժամանակակից նկարիչ Լյու Բոլինի ցուցահանդեսներին, որոնք սիրով ներկայանցում եմ ձեզ: Մեր ճանապարհորդության գործընկերներն են Ռոյալ Արմենիա ընկերությունը և HERMITAGE բացառիկ բույրերի սրահը:

r
10 Must Do List ԿամոԲլոգից՝ ՄՈՍԿՎԱ մեկնելու համար massonry-icon

10 Must Do List ԿամոԲլոգից՝ ՄՈՍԿՎԱ մեկնելու համար

RUSSIA

10 Must Do List ԿամոԲլոգից՝ ՄՈՍԿՎԱ մեկնելու համար

Չգիտես ինչու երբեք չեմ ցանկացել մեկնել Մոսկվա...այսինքն գիտեմ ինչու. Ես համոզված էի, որ Մոսկվան այնքան մեծ է, որ կարելի է մոլորվել, կամ ողջ օրն անցկացնել ճանապարհներին, ինչպես Լոսում: Ինչևէ Ամանորին հրավեր ստանալով ընկերներիցս որոշեցի բաց չթողնել առիթը և մեկնել Մոսկվա՝ բացահայտելու այն Ինքս Ինձ համար և ներկայացնելու Ձեզ Մոսկվայի գլխավոր ժամանցային վայրերը: Մոսկվա մեկնեցինք Պրահայից, որտեղ նույնիսկ ձյուն չկար, իսկ այ Մոսկվայում մեզ սպասվում էր իսկական սառնամանիք...

back-top