l

lifestyle

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ն ամփոփում է տարին՝ կիսվելով ամանորյա հրաշքով

Շուրջ 104 տարի է, ինչ Ամանորն ասոցացվում է «Կոկա-Կոլա» բրենդի հետ։ «Աշխարհին շատ սանտաներ են պետք». հենց այս խորագրով «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը մեկնարկում է իր ամենամյա «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավան» նախաձեռնությունը։ 

  • Կամո Թովմասյան

Այս տարի «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավանը» դեկտեմբերի 18-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում կշրջի մայրաքաղաքում և մարզերում՝ անցորդներին պարգևելով ժպիտներ, ինչպես նաև կիսվելով ամանորյա հրաշքով։ Ամանորյա արշավների անբաժան մասն են կազմում «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավանի» անակնկալ այցերը: Այս տարի մեր Քարավանի առաջին այցը Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոն էր, որտեղ երեխաները դիտեցին «Սանտայի նվերները» ամանորյա ներկայացումը, մասնակցեցին ինտերակտիվ խաղերի՝ Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ միասին, և ստացան նվերներ՝ «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավան»-ի կողմից։ Այս տարվա տոնական բարեգործական նախաձեռությանը մասնակից կլինեն թվով 2100 երեխա՝ «Օրրան» բարեգործական ՀԿ-ից, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամից, «Հայաստանի մանուկներ» (ՔՈԱՖ) բարեգործական հիմնադրամից, «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) հիմնադրամից, «Հայկական Կարիտաս», «Նոր Սերունդ» և «ԱՅՈ» բարեգործական ՀԿ-ներից», - նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» Հասարակական կապերի և կայունության ղեկավար Էլինա Մարգարյանը։  

«Ս․թ․ դեկտեմբերի 20-ին չորրորդ տարին անընդմեջ Big Projects թիմի հետ միասին իրականցնում ենք «Big Christmas Market with Coca-Cola» ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը։ Այս տարի այն կտևի 5 օր՝ դեկտեմբերի 20-24-ը ներառյալ, և կանցկացվի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ ներկայացված կլինեն 300-ից ավելի կազմակերպություն՝ իրենց ամանորյա առաջարկներով։ Այցելուները հնարավորություն կունենան անցկացնել 5 անմոռանալի օր ամանորյա հեքիաթային միջավայրում՝ անցնելով գեղեցիկ և գունեղ տաղավարներով, մասնակցել հագեցած և աննախադեպ ծրագրերի, մաստեր-կլասսերի, մեգա խաղարկությունների և շահել անակնկալ նվերներ։ «Big Christmas Market with Coca-Cola»-ի շրջանակներում «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավան»-ի Սանտան կմասնակցի «Տավուշի Թեմի Մանկապատանեկան Երգչախմբի» համերգին, իսկ դեկտեմբերի 24-ին կմեկնարկի «Հայկ և Բել» ավանդապատման հիման վրա ինտերակտիվ ընթերցանությունների շարք երեխաների համար։   

«Կոկա-Կոլա» ընկերությունը ևս ներկայացված է իր ըմպելիքներով և նորարարական լուծումներով հագեցած տաղավարներով: Մեր նպատակն է ստեղծել ջերմ և կախարդական մթնոլորտ բոլոր այցելուների համար, զովացնել և երջանկացնել նրանց մեր ըմպելիքներով, ինչպես նաև աջակցել տեղական բիզնեսներին՝ ամանորյա հրաշք ակնթարթներ պարգևելով մեր սպառողներին», - նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» Մարքեթինգի ղեկավար Եսայի Մելիք-Յոլչյանը։            

Նշենք, որ արդեն 28 տարի է, ինչ ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը` «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունն իր գործունեությունն է ծավալում տեղական շուկայում։ Հաջողակ բիզնես գործունեության շնորհիվ, Հայաստանի տնտեսությունում ունեցած ներդրումից բացի՝ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան» իրականացնում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն ուղղված լայնածավալ գործունեություն: Կորպորատիվ պատասխանատվությունը և կայուն զարգացումը մեր աշխատանքի անբաժան բաղադրիչներն են։ Գործունեության երկու տասնամյակների ընթացքում ընկերությունը հասցրել է իրականացնել և աջակցել տասնյակ նախաձեռնությունների: Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությունը հիմնված է երեք ուղղությունների վրա՝ շրջակա միջավայրի պահպանում, երիտասարդների զարգացում և համայնքների բարեկեցություն։

Թափոնների տեսակավորման մշակույթը  կարևոր նշանակություն ունի հասարակության ճիշտ վարքագծի, իրազեկվածության բարձրացման և թափոնների կառավարման համակարգի ձևավորման համար։ «Աշխարհն առանց թափոնների» հայեցակարգի շրջանակում, հիմնվելով նախորդ տարիների ծրագրին մասնակից դպրոցների դրական արձագանքի և արդյունքների վրա՝ այս տարի, ի լրումն նախորդ տարիներին միացած 120 դպրոցների, ծրագրում ներգրավվել են Երևանի ևս 30 հանրակրթական դպրոցներ, որտեղ տեղադրվել են տեսակավորման ամաններ ու շարունակաբար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար։ Ծրագրին մասնակցել են ավելի քան 1600 աշակերտներ, ծրագրի արդյունքում հավաքագրվել է մոտ 2000 կգ թափոն։   

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված թափոնների կայուն կառավարմանը և շրջանաձև տնտեսության ձևավորմանը՝ ընդլայնելով ծրագրին մասնակից բիզնես կազմակերպությունների ցանկը։ Այս տարի ծրագրին միացել են «Թումանյան շաուրմա» արագ սննդի ցանցը, «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ն, «ԱրտԼանչ» ընկերությունը, «Ֆուդիտորի»,  «Երևան Պարկը», «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրը և «Ջրաշխարհը»։ Հավաքագրվել է ավելի քանի 5000 կգ թափոն։                

Կարևորելով կրթության և գիտության մեջ ներդրումների կենսական նշանակությունը Ընկերության «Երիտասարդների զարգացում» ծրագիրը հնարավորություն է տալիս զարգացնել 16-30 տարեկան երիտասարդների «Կյանքի և Բիզնես» հմտությունները՝ ուղղորդելով նրանց գիտակից և տնտեսապես արդյունավետ զբաղվածության։ Այս տարի ծրագրին մասնակցել է 3000 երիտասարդ։ Դասընթացները հասանելի են youthtraining.am կայքում։

«Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում «Կոկա-Կոլա»-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ջանքերով Վանաձորում, Գյումրիում և Երևանում բացվեցին խաղային լաբորատորիաներ, որտեղ անցկացվող դասընթացների շնորհիվ 130-ից ավել երիտասարդներ ձեռք են բերում ինչպես տեխնիկական հմտություններ ծրագրավորման և խաղերի մշակման ոլորտներում, այնպես էլ կյանքի և բիզնես հմտություններ՝ պլանավորում, նախագծերի կառավարում և առաջխաղացում։ Ամփոփելով տարին՝ վստահորեն կարող ենք ասել, որ նախաձեռնությունները լինելու են շարունակական՝ Ընկերության ԿՍՊ տեսլականի և ծրագրերի շրջանակներում ներգարվելով էլ ավելի շատ շահառուների և գործընկերներ-կազմակերպությունների։

back-top