l

lifestyle

Կոմիտաս-Թումանյան-Արշակունյաց! MASTER CLASS-ի համն ու հոտը Երևանում

Ամեն ամիս բոլոր ընկերներիս ու ակտիվ հետևորդներիս հրավիրում եմ ...այո ՀԱՄՈՎ ուտելու, դե ես էլ հայտնի ուտող եմ, գիտեք: Քանի դեռ արևա ու լավ եղանակ, բոլորին հանդիպեցի MASTER CLASS-ի Կոմիտաս 23 մասնաճյուղում՝ բացօթյա հատվածում: Ինչու ենք սիրում MASTER CLASS-ը ու մենյուի նորույթ տաք կարտոֆիլների մասին՝ հիմա պատմեմ....

Երեք հասցե՝ որը որ ձեզ հարմարա.Արշակունյաց 11, Թումանյան 28/20 և Կոմիտաս 23: Ինչովա հայտնի՝ հայտնիա անգուսի քաբաբով, անտառի խոզի իքիբիրով, սոչնի շաուրմայով ու շաաատ համով լահմաջոներով: Քանի որ պահանջարկը մեծ էր՝ ավելացրեցին մենյուում աղցաններ, հիմա նաև կարող եք պատվիրել ամառային և թաբուլե աղցանները: Վերջին նորությունն էլ կարտոֆիլնա՝ տաք տաք ու հատուկ սոուսով պատրաստված: Խմելու՝ ամեն ինչ թանից մինչև հյութեր ու հայտնի ՊԻՎԱԼԴԻ գարեջրի բոլոր տեսակները: Ինչնա առավելությունը՝ մեծ չափսերը, միշտ թարմ միսը, հատուկ համը, որը չես շփոթի ոչ մի այլ տեղի հետ, ու գները. չափսերի ու համի հարաբերությամբ ամենալավ առաջարկնա՝ համեմատեք ու համոզվեք: Մի քիչ իմ լեզվով եմ գրում՝ եթե գնում եք նորմալ հաց ուտելու այլ ոչ թե սթորի անելու, ուրեմն էստեղ համ կկշտանաք, համ չեք զարմանա գներից, համ էլ հաստատ կցանկանաք վերադառնալ:

Կոմիտաս 23-ի MASTER CLASS-ում բացօթյա հատվածը շատ հավեսա, համ էլ մինչև 02.00-ն աշխատումա: Քանի դեռ եղանակը թողնումա հենց էստեղ էլ հավաքվեցինք: Առաքումը հիշացնեմ՝ կարող եք պատվիրել Buy.am-ով Yandex Eats-ով, Glovo-յով, Menu.am-ով կամ 033- 31 31 31 համարով: 

Արշակունյաց 11

Թումանյան 28/20

Կոմիտաս 23

Facebook/Instagram

Գիտեք, գործի բերմամբ ես ինքս էլ հաճախ եմ լինում Instagrammable կաֆեներում, մոդնի չեքիններում՝ էն որ 10 000 ծախսում ես, հետո ասում ես գնամ մի հատ նորմալ բան ուտեմ... այ երբ ես ուզում եմ նորմալ սնվել, ոչ թանկ ու վստահելի տեղից, ես ընտրում եմ MASTER CLASS, այսինքն պետքա կոնկրետ հասկանալ դու սնունդ ես պատվիրում համեղ ուտելու թե ինստասթորի անելու: Պատմել եմ, որ էստեղ PIVALDI ռեստորանների ցանցի հենց PIVALDI գարեջուրն է՝ легендарное пиво от легендарножо ресторана, էքսկլյուզիվորեն մենակ Master Class-ում: Բնական գարեջուր գերմանական բաղադրիչներով, առանց ավելորդ հավելումների`պատրաստված ավանդական գերմանական տեխնոլոգիայով: PIVALDI ցորենի և գարու՝ ПШЕНИЧНОЕ, ЛАГЕР ЗОЛОТОЙ նաև Pilsner-ը կարող եք խմել սառը, հենց տեղում լցնովի տարբերակով, կարող եք նաև տեղում գնել շշալցված տարբերակով և վերցնել Ձեզ հետ: Երեկ երեկոյան, որ էստեղ գարեջուր էինք խմում բացօթյա հատվածում, ոնց որ Պրահայում նստած լինեինք, վերջին անգամ Պրահայում էի սենց լավ գարեջուր խմել: 

back-top