l

lifestyle

ՄԱԴՈՆՆԱՅԻ THE CELEBRATION TOUR-ը Բելգիայում

Ուրախ եմ, որ շնորհիվ Evocabank-ի կարող եմ համաշխարհային շոու-աշխարհի իրադարձությունների մասին պատմել հենց "դեպքի վայրից": Այս տարի ես արդեն պատմել էի Բիոնսեի, Սթինգի, Imagine Dragons և Maneskin խմբերի, The Weeknd-ի համերգների մասին, իսկ ամփոփում եՄ տարին լեգենդար Մադոննայի THE CELEBRATION TOUR-ով, որը մեկնարկել է նախորդ շաբաթ: 

  • Կամո Թովմասյան

Մադոննայի THE CELEBRATION TOUR-ը երգչուհու անցած ուղին է ներկայացնում 80-ականներից սկսած: Իրականում տուրը պետք է սկսվեր ամռանը, սակայն վատառողջ լինելու պատճառով այն հետաձգվեց: Մեկնարկեց շրջագայությունը Լոնդոնում, իսկ եվրոպայում առաջին համերգները Բելգիայի Անտվերպեն քաղաքում էին: Տոմսեր մնացել էին միայն այս քաղաքում, ուստի ստիպված մեկնեցինք Անտվերպեն:

Շատ ափսոս, որ մեր երիտասարդները հնարավորություն չունեն մշտապես ներկա լինելու իրենց կուռքերի համերգներին: Տոմսերն այնքան թանկ են, որ մեկ արտիստի տեսնելու համար ահռելի մեծ գումարներ ես ստիպված լինում ծախսել: Մյուս կողմից, 90-ականներին մենք չունեինք նույնիսկ այս հնարավորոթյունը ու հիմա գոնե ուշացմամբ, բայց կարողանում ենք ներկա լինել նման լեգենդների համերգներին: Պլանավորել էի դեռ փետրվար ամսից, գործընկերս ինչպես միշտ Evocabank-ն էր: Թե որքան գումար է ինձ հարկավոր եղել համերգին ներկա գտնվելու համար, կիմանաք ԱՅՍ ՌԻԼԶՈՒՄ:

Երբ մեկնում էի, վերցրեցի հետս միայն դրամային visa Vision քարտս, բայց այնտեղ հասկանում ես, որ պետք է եվրո քարտ օգտագործեիր ընթացիկ գնումների համար: Evocabank-ը Evoca Digital քարտ է թողարկել, որը կարող ես պատվիրել EvocaTOUCH հավելվածով ցանկացած վայրից: Քարտը ակտիվացավ րոպեների ընթացքում, այն ամբողջովին ԱՆՎՃԱՐ է, ունի 5 դիզայնի տարբերակ (կարող ես ընտրել): Շատ հարմար է, չկա ֆիզիկական քարտ, միայն digital, շաբաթ օրով եմ պատվիրել ու հենց տեղում ստացա, գումար ավելացրեցի, հիմա կցել եմ Apple Pay-ին ու վճարում եմ միայն հեռախոսով: Էլ չեմ մտածում, թե ուր է քարտս, որտեղ թողեցի և այլն: Թողնում եմ հղումը, կարդացեք, կարծում եմ Ձեզ էլ պետք կլինի նման քարտ:

EVOCA DIGITAL

Այո, նա քիչ է սկսել պարել, այո նա լավ չի երգում լայվ, բայց նա 65 տարեկան է, եկեք պատկերացնենք մենք 65-ում ինչ կարող ենք թույլ տալ մեզ: Շոուն հրաշալի էր, այն կարծես Մադոննայի կյանքի մասին պատմող մյուզիքլ լիներ, եթե ունենաք հնարավորություն անպայման դիտեք: Շոուն ներկայացնում էր 80-ականների ակումբային կյանքը, ՁԻԱՀ-ի հետ առնչվող խնդիրները, երգչուհու սեքսուալ կյանքը, 4 տասնամյակ հաջողությամբ բեմում փայլելու ընթացքը: Թողնում եմ հղումը, կարող եք ԳՆԵԼ ՏՈՄՍԵՐ:

Քանի որ նա բեմ է բարձրանում 2 ժամ ուշացմամբ, խորհուրդ եմ տալիս գնել նստած տոմսեր, ես ինքս արդեն հոգնել էի ոտքի վրա կանգնած լինելով, բայց մյուս կողմից, տեսեք ինչ մոտ եմ նրան: Սա միակ խնդիրն էր, մնացած ամեն ինչն իդեալական էր:

Դե ինձ համար սա էրոտիկա չէ, բայց եթե Դուք շատ պահպանողական եք, այո շոուն բավական ազատ է: Տևում է շոուն 2 ժամ, նա գրեթե չի հանգստանում, փոխում է 6 հագուստ, որոնք հատուկ իր համար ստեղծել են Գոթիեն, Դոնաթելան, Գուռամը...և...մոռացա էլ ով:  Երգում է գրեթե ամբողջովին լայվ, մոտ 25 երգ է ներառված սեթլիստում, խոսում է բավական քիչ:

back-top