KILIAN PARIS-ը վաղուց հայտնի է օծանելիքների ստեղծման իր յուրահատուկ մոտեցմամբ, շքեղությամբ, համարձակ բույրային համադրություններով և բացառիկ էսթետիկայով։ THE COCKTAILS նոր հավաքածուն ոգեշնչված է միքսոլոգիայի՝ կոկտեյլների պատրաստման արվեստից։ Գաղափարն է յուրաքանչյուր բույրի միջոցով փոխանցել որոշակի տրամադրություն, զգացողություն և յուրահատուկ փորձառություն՝ ճիշտ այնպես, ինչպես վարպետորեն պատրաստված կոկտեյլը։

Հավաքածուն ներառում է երեք նոր բույրեր՝ Midnight Espresso — խորհրդավոր, ինտենսիվ և արտահայտիչ բույր, որը հիշեցնում է ուշ երեկոյան էսպրեսսո կոկտեյլների մթնոլորտը։ Piña Paraíso — արևադարձային տրամադրությամբ բույր՝ ոգեշնչված էկզոտիկ կոկտեյլներից և անհոգ հանգստի զգացողությունից։ Sparkling Rosé — նրբագեղ, տոնական և փայլուն տրամադրությամբ բույր, որն ասոցացվում է վարդագույն փրփրուն գինու և շքեղ երեկույթների հետ։ Ի դեպ, երեք բույրերից իմ ֆավորիտը դարձավ Midnight Espresso-ն։

THE COCKTAILS հավաքածուի շնորհանդեսները կազմակերպվում են աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Բեռլինում, Լոնդոնում և Դուբայում։ Այս անգամ բրենդի միջազգային միջոցառումների աշխարհագրությանը միացել էր Թբիլիսին։ Պետք է առանձնահատուկ ընդգծեմ միջոցառման բարձր մակարդակով կազմակերպվածությունը։ Ամեն ինչ մտածված էր մինչև ամենափոքր մանրուքը՝ սկսած հյուրերի ընդունելությունից և երեկոյի ձևավորումից մինչև բույրերի ներկայացումն ու կոկտեյլային հատուկ մթնոլորտը։ Երեկոյի ամբողջ կոնցեպտը կառուցված էր նոր հավաքածուի գաղափարի շուրջ՝ համադրելով բարձրակարգ պարֆյումերիան, միքսոլոգիան, երաժշտությունն ու շքեղ հյուրասիրությունը։

Հատկապես հետաքրքիր էր այն փաստը, որ միջոցառումը համախմբել էր KILIAN PARIS-ի տարածաշրջանային գործընկերներին տարբեր երկրներից։ Փակ ձևաչափով կազմակերպված այս հանդիպումը հնարավորություն էր ոչ միայն առաջիններից մեկը բացահայտելու նոր բույրերը, այլև շփվելու բրենդի գործընկերների հետ, փոխանակվելու տպավորություններով և ծանոթանալու տարբեր շուկաներում KILIAN PARIS-ի ներկայացվածությանը։ THE COCKTAILS հավաքածուն կարող եք ձեռք բերել երևանյան Hermitage Armenia սրահներում:









































































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
KILIAN PARIS-ի THE COCKTAILS նոր հավաքածուի շնորհանդեսը Թբիլիսիի Paragraph Freedom Square հյուրանոցում
PRORECA-ի 7-ամյակը և PRORECA Magazine-ի 4-րդ համարի շնորհանդեսը՝ Հայաստանկ ազգային պատկերասրահում
ՏԱՏԱՅԻ «re:desire» ցուցահանդեսը՝ արվեստը հանուն կենդանիների փրկության
ԱԳԱ Քանքանյանը իր Երևանյան ստուդիայում կազմակերպել էր TIME WITH AGA երեկո
«ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ» սրահը նշում է իր 20-ամյակը
Steven Bartlett-ը Երևանում․ Evoca Conference-ը երկրորդ անգամ համախմբեց միջազգային ճանաչում ունեցող խոսնակներին