
Նոր մասնաճյուղի բացումն առանձնահատուկ էր։ Այն համընկել էր Իտալական խոհանոցի օրերի հետ, ինչի առիթով միջոցառումն անցկացվեց իտալական շնչով՝ Հայաստանում Իտալիայի դեսպանի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ։ Իտալական մշակույթը, գաստրոնոմիան վաղուց դարձել են PARMA-ի բրենդային ինքնության անբաժանելի մասը։

PARMA. 1997 թվականից մինչև 8-րդ մասնաճյուղ
PARMA սուպերմարկետների ցանցի պատմությունը սկսվել է 1997 թվականին՝ Երևանի Բաղրամյան փողոցում բացված առաջին վաճառասրահից։ Անցած գրեթե երեք տասնամյակների ընթացքում ընկերությունը կարողացել է ձևավորել իր առանձնահատուկ տեղը հայկական մանրածախ առևտրի շուկայում՝ կարևորելով ապրանքների որակը, բազմազան տեսականին, միջազգային համագործակցությունն ու բարձրակարգ սպասարկումը։ Նոր մասնաճյուղի տեղադրության ընտրությունը ևս ռազմավարական նշանակություն ունի։ PARMA-ն ձգտում է ներկայություն ապահովել Երևանի զարգացող բնակելի հատվածներում՝ իր ծառայություններն ավելի հասանելի դարձնելով նոր ձևավորվող համայնքների բնակիչներին։

Իտալական դիզայն, տեխնոլոգիաներ և ժամանակակից լուծումներ
Նորաբաց PARMA-ի գլխավոր առանձնահատկություններից մեկն ամբողջությամբ իտալական մոտեցմամբ մշակված կոնցեպտն է։ Նախագիծն իրականացվել է իտալացի մասնագետների անմիջական մասնակցությամբ՝ կիրառելով իտալական տեխնոլոգիաներ, ժամանակակից սարքավորումներ և դիզայներական լուծումներ։ Այստեղ իտալական ոճը նկատելի է ամենուր՝ ինտերիերի ձևավորումից և կահույքից մինչև սառնարանային համակարգերը, տեխնոլոգիական սարքավորումներն ու մանրակրկիտ մտածված դետալները։ Նպատակը պարզապես գեղեցիկ սուպերմարկետ ստեղծելը չէ, այլ այնպիսի միջավայր ձևավորելը, որտեղ գնումները վերածվում են հաճելի փորձառության։ PARMA-ի համար պրեմիում սպասարկումը միայն շքեղ ինտերիերն ու բարձրորակ ապրանքները չեն։ Այն նաև հաճախորդի նկատմամբ անհատական վերաբերմունքն է, հարմարավետությունը, ուշադրությունն ու սպասարկման մշակույթը։

Իտալական գաստրոնոմիայից մինչև աշխարհի լավագույն արտադրողները
PARMA-ի ևս մի առանձնահատկությունը եղել է խնամքով ընտրված և անընդհատ թարմացվող նոր ապրանքատեսականին։ Ցանցի աշխատանքում առանցքային նշանակություն ունի իտալական գաստրոնոմիան՝ հարուստ ավանդույթներով, բազմազան համերով և որակի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքով։ Նոր մասնաճյուղում ևս հաճախորդներին ներկայացվում է իտալական արտադրանքի լայն ընտրանի՝ ամենօրյա օգտագործման մթերքներից մինչև յուրահատուկ գաստրոնոմիկ առաջարկներ։

Սակայն PARMA-ի տեսականին միայն իտալական արտադրանքով չի սահմանափակվում։ Սուպերմարկետների ցանցը համագործակցում է աշխարհի տարբեր երկրների արտադրողների հետ՝ հայ սպառողին ներկայացնելով միջազգային ճանաչում ունեցող բրենդեր և ընտրված ապրանքներ։ Այստեղ կարելի է ոչ միայն կատարել առօրյա գնումները, այլև բացահայտել նոր համեր, ծանոթանալ տարբեր երկրների խոհարարական ավանդույթներին և գտնել այնպիսի ապրանքներ, որոնք սովորական սուպերմարկետներում միշտ չէ, որ հասանելի են։

Ընկերությունը հատկապես կարևորում է միջազգային արտադրողների հետ անմիջական համագործակցությունը, ինչը հնարավորություն է տալիս մշտապես նորացնել տեսականին և հաճախորդներին առաջարկել հետաքրքիր նորություններ։ Իր 30 տարվա գործունեության ընթացքում PARMA-ն կարողացել է պահպանել հիմնական արժեքները՝ միաժամանակ հետևելով մանրածախ առևտրի միջազգային միտումներին՝ ներդնելով ժամանակակից լուծումներ։ Առաջիկայում նախատեսվող ևս երկու նոր նախագծերը վկայում են, որ ընկերությունը շարունակելու է ընդլայնվել՝ իր ծառայություններն ավելի հասանելի դարձնելով հայ սպառողներին։
PARMA-ի նոր մասնաճյուղը «Բյուրեղ» բնակելի համալիրում արդեն սպասում է իր այցելուներին։ Այն միավորում է իտալական էսթետիկան, աշխարհի տարբեր երկրների գաստրոնոմիկ առաջարկները և սպասարկման այն մշակույթը, որը PARMA-ն ձևավորել է շուրջ երեք տասնամյակ։ Ի վերջո, PARMA-ի գաղափարախոսությունը շատ պարզ է՝ գնումները կարող են լինել ավելին, քան պարզապես անհրաժեշտ ապրանքների ձեռքբերում։ Դրանք կարող են վերածվել փոքրիկ իտալական ճամփորդության՝ լի նոր համերով, բացահայտումներով և հաճելի տպավորություններով։

Ինչո՞վ է PARMA-ն տարբերվում մյուս սուպերմարկետներից
PARMA-ի մոտեցման հիմքում գնումների ամբողջական մշակույթ ստեղծելու գաղափարն է։ Ընկերությունն առանձնացնում է իր գործունեության չորս հիմնական ուղղություն՝ իտալական ինքնություն, բացառիկ և հատընտիր տեսականի, բարձրակարգ սպասարկում և միջազգային փորձի վրա հիմնված ժամանակակից միջավայր։ Այս ամենը թույլ է տալիս PARMA-ին ներկայանալ ոչ միայն որպես սուպերմարկետների ցանց, այլև որպես գաստրոնոմիկ բացահայտումների վայր։

Ընկերությունը հատկապես կարևորում է միջազգային արտադրողների հետ անմիջական համագործակցությունը, ինչը հնարավորություն է տալիս մշտապես թարմացնել տեսականին և հաճախորդներին առաջարկել հետաքրքիր նորություններ։ Գրեթե 30 տարվա գործունեության ընթացքում PARMA-ն կարողացել է պահպանել իր հիմնական արժեքները՝ միաժամանակ հետևելով մանրածախ առևտրի միջազգային միտումներին և ներդնելով ժամանակակից լուծումներ։ Առաջիկայում նախատեսվող ևս երկու նոր նախագծերը վկայում են, որ ընկերությունը շարունակելու է ընդլայնվել՝ իր ծառայություններն ավելի հասանելի դարձնելով հայ սպառողներին։



































































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Իտալական շունչ՝ Երևանի «Բյուրեղ» բնակելի համալիրում. բացվեց PARMA-ի 8-րդ մասնաճյուղը
Danny Home-ի առաջին սրահը բացվեց Երևանում. 2500 քմ տարածք, ավելի քան 10 000 ապրանքատեսականի և 2 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր
ԱԳԱ Քանքանյանը իր Երևանյան ստուդիայում կազմակերպել էր TIME WITH AGA երեկո
KILIAN PARIS-ի THE COCKTAILS նոր հավաքածուի շնորհանդեսը Թբիլիսիի Paragraph Freedom Square հյուրանոցում
PRORECA-ի 7-ամյակը և PRORECA Magazine-ի 4-րդ համարի շնորհանդեսը՝ Հայաստանկ ազգային պատկերասրահում
ՏԱՏԱՅԻ «re:desire» ցուցահանդեսը՝ արվեստը հանուն կենդանիների փրկության