l

lifestyle

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Երեկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ֆանտաստիկ երգչուհի Լարա Ֆաբիանի մենահամերգը։ Նրանք, ովքեր ներկա են եղել համերգին, կհամաձայնեն, որ «ֆանտաստիկ» բառն ամենևին էլ պատահական չեմ օգտագործել։ Նա, անկասկած, մեր ժամանակների լավագույն վոկալիստուհիներից մեկն է։ Ինձ հաջողվեց հանդիպել Լարային և նրան մի քանի հարց ուղղել, որոնց պատասխանները, վստահ եմ, ձեզ նույնպես կհետաքրքրեն։

  • Հայկ Շաբանյան
  • Կամո Թովմասյան

 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ամռան ամենասպասված համերգներից մեկը, որը կազմակերպել էին Mezzo Production-ը և Event Pro-ն։

Մեր օրերում, երբ կազմակերպվում են տասնյակ համերգներ, շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ովքեր են դրանց կազմակերպիչները։ Mezzo Production-ի տարիների փորձն ու պրոֆեսիոնալ մոտեցումը դարձել են իրենց յուրաքանչյուր նախաձեռնության հաջող ընթացքի և բարձր որակի այցեքարտը։

Լարա Ֆաբիանի հետ հարցազրույցի կազմակերպումը բավական բարդ գործընթաց էր։ Ասում են՝ նա այնքան էլ չի սիրում շփվել մեդիայի ներկայացուցիչների հետ, ուստի մեր հանդիպումը հաստատվեց բառացիորեն համերգից ժամեր առաջ։ Համաձայնությունը ստանալուց անմիջապես հետո շտապեցինք Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ չկորցնելու այդ բացառիկ հնարավորությունը։

Համերգը նախատեսված էր ժամը 20:00-ին և, ի պատիվ կազմակերպիչների, սկսվեց ուղիղ 20.30-ին։ Չնայած խիստ ժամանակացույցին՝ երգչուհին մեզ ընդունեց ժամը 19:45-ին։ Մեզ տրամադրվեց ընդամենը 10 րոպե, որոնց ընթացքում հասցրինք անցկացնել կարճ, բայց բովանդակալից զրույց։

Լարա Ֆաբիանը երգչուհի և երգահան է, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել իր հզոր ձայնի և զգացմունքային կատարումների շնորհիվ։ Նա երգում է մի քանի լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և այլ լեզուներով։ Նրա ամենահայտնի երգերից են Je t'aime, Adagio և I Will Love Again։ Լարա Ֆաբիանը վաճառել է միլիոնավոր ձայնագրություններ և համարվում է բելգիական ամենահաջողակ երգչուհիներից մեկը։ Ծնվել է Բելգիայում, 1970 թ.-ին: 

Իհարկե, առաջինը, ինչն անմիջապես գրավեց ուշադրությունս, նրա հետաքրքիր զգեստն էր։ Երբ հարցրի դրա մասին, Լարա Ֆաբիանը նշեց, որ զգեստի հեղինակը հայ դիզայներ Արմինե Օհանյանն է։

Լարա Ֆաբիանի կրած զգեստը Ֆրանսիայում բնակվող հայ դիզայներ Արմինե Օհանյանի ARMINE OHANYAN PARIS բրենդի արխիվային աշխատանք է։ Այն ներկայացվել է FW 2019/20 հավաքածուում և ցուցադրվել է Haute Couture Paris Fashion Week-ի շրջանակում՝ Hotel Marois-ում անցկացված ցուցադրության ժամանակ։ Զգեստը կրում է «Jacquard Dress» անվանումը և առանձնանում է իր նրբագեղ ու բարձր նորաձևությանը բնորոշ լուծումներով։ 

 Ես Լարա Ֆաբիանին ուղղեցի հինգ հարց, որոնց պատասխանները կարող եք դիտել այստեղ։ Չնայած ժամանակի սղությանը՝ զրույցը ստացվեց անկեղծ և հետաքրքիր՝ բացահայտելով երգչուհու մտքերն ու զգացողությունները Երևանյան համերգի վերաբերյալ։

Ի դեպ, մի հետաքրքիր նրբություն նշեմ․ երգչուհին չէր դիպչում մարդկանց, ձեռքով չէր բարևում։ Նույնիսկ բեմում, երբ հանդիսատեսից որևէ մեկը փորձում էր ձեռքը մեկնել դեպի իրեն, նա ներողություն էր խնդրում և փոխադարձաբար ձեռքը չէր մեկնում։

Դե, իհարկե, նա հիշատակեց Charles Aznavour-ին՝ թե՛ իմ հարցազրույցի ընթացքում, թե՛ բեմական ելույթի ժամանակ՝ ընդգծելով, որ նրան համարում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ երաժիշտներից մեկը։ Նա նաև խոսեց Ջիվան Գասպարյանի և նրա որդու հետ ունեցած համագործակցության մասին՝ մոսկովյան համերգի ընթացքում։

Նա նշեց, որ ամռանը պատրաստվում է հանգստանալ ընտանիքի հետ, ինչպես նաև ունի մի քանի պլանավորված համերգներ, որոնցից մեկը Երևանում կայանալիք համերգն է։

Խոսելով Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ նա նշեց, որ նրանց հետ բեմում հանդես գալը յուրահատուկ առավելություն է, իսկ իր կատարումներն այդ ձևաչափում, անկասկած, դառնում են ավելի հուզիչ, տպավորիչ և անմոռանալի։

Համերգը տևեց մոտ 1 ժամ 40 րոպե։ Երգչուհին կատարեց 16 երգ՝ ներառյալ իր բոլոր ամենահայտնի հիթերը, որոնք հանդիսատեսն ընդունեց մեծ ոգևորությամբ։

Գլխավոր կատարումների ավելի երկար տարբերակները կարող եք դիտել մեր ինստագրամյան էջում՝ այստեղ։

BEST OF WEEK

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք

Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը

Շահիր քո նվերը՝ SKECHERS ARMENIA-ի նոր հավաքածուից

Դիմավորեք Հրե Ձիու տարին ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահի կախարդանքով

Sneak Beat՝ նոր սերնդի lifestyle տարածք Արամի 4 հասցեում

BELLAGIO-Ն ԱՄԱՌԸ ՍԿՍԵՑ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ

FoodPark by Downtown-ը նշեց իր 5-ամյակը

«Արմենիա Վայն»-ը հյուրընկալեց «Մոնդիալ դե Բրյուսել»-ի շուրջ 450 հյուրերի

Parz Blour․ Դիլիջանում ձևավորվում է նոր կենսակերպի մշակույթ

100 ՇԻԿ հյուր՝ Կամոյի ՇԻԿ ծնունդին

back-top