Հունիսի սկզբից ամեն կիրակի առավոտ Կասկադում նախաճաշելիս մի բան անընդհատ աչքովս էր ընկնում․ վաղ առավոտյան վազող երիտասարդների մեծ խումբ։ Ամեն անգամ նույն զգացողությունն էի ունենում՝ մի քիչ նախանձ, մի քիչ մոտիվացիա... ու հետո հիշում էի, որ իմ ամենաերկար վազքն այդ պահին սրճարան հասնելն է՝ նախաճաշելու։ Մի օր մոտեցա ու հարցրեցի՝ ովքեր են։ Նարեկին ճանաչում էի, պարզվեց՝ The GYM-ի տնօրենն է իր թիմով։ Իհարկե խոստացա, որ հաջորդ առավոտ անպայման միանալու եմ վազքին... բայց, էլի քնած մնացի: Հիմա արդեն The GYM-ը պաշտոնապես բացվել է։

The GYM-ը պարզապես նոր մարզասրահ չէ։ Այն նոր մոտեցում է առողջ ապրելակերպին՝ ստեղծված այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ոչ միայն լավ տեսք ունենալ, այլև իրականում բարելավել իրենց կյանքի որակը։ Այստեղ ամեն ինչ կառուցված է համակցված մարզումների գաղափարի շուրջ․ մարզասրահը՝ գեղեցիկ և առողջ կազմվածքի համար, բոքսը՝ սթրեսը նվազեցնելու, ինքնավստահությունն ու կենտրոնացումը զարգացնելու համար, իսկ կինեզիոթերապիան՝ ողնաշարի և ամբողջ հենաշարժական համակարգի առողջությունը պահպանելու և վերականգնելու նպատակով։ The GYM-ը նաև առաջին մարզասրահն է Հայաստանում, որն ունի հատուկ կինեզիոթերապիայի առանձին հատված՝ դարձնելով առողջությունն ու կանխարգելիչ խնամքը մարզումների անբաժանելի մաս։

The GYM-ը նոր մարզասրահը տարբերվում ա ոչ միայն իր ժամանակակից ինտերիերով, այլ նաև այն զգացողությամբ, որ այստեղ ամեն ինչ մտածված է մարդկանց հարմարավետության համար։ Լուսավոր տարածք, մեծ ու ընդարձակ սրահ, գերհզոր օդափոխություն, պրեմիում մակարդակի հանդերձարաններ ու նորագույն մարզասարքեր․ հենց այն մանրուքներն են, որոնք մարզումից առաջ ու հետո իրականում կարևոր են։ The GYM-ի թիմը մեծ կարևորություն է տալիս իր community-ին և նպատակ ունի իր շուրջը համախմբել մարդկանց, ովքեր սիրում են սպորտը, առողջ ապրելակերպն ու ակտիվ առօրյան։ Հենց այդ գաղափարով էլ ամեն կիրակի կազմակերպվում են բաց մարզումներ The GYM-ի թիմի հետ, որոնց կարող են միանալ բոլորը՝ թե՛ ակումբի անդամները, թե՛ նրանք, ովքեր պարզապես ցանկանում են մարզվել, նոր մարդկանց ճանաչել և դառնալ այս առողջ համայնքի մի մասը։

The GYM-ում կա այն ամենը, ինչ պետք է տարբեր նպատակներ ունեցող մարդկանց։ Եթե պարզապես ցանկանում եք մարզավիճակ պահել՝ գերհագեցած մարզասրահն է, եթե սիրում եք մարտարվեստ՝ առանձին Boxing Zone-ն է՝ պրոֆեսիոնալ ռինգով և անհատական ու խմբակային պարապմունքներով։ Իսկ եթե ունեք մեջքի, ողնաշարի կամ հոդերի խնդիրներ, գործում է նաև կինեզիոթերապիայի բաժինը, որտեղ աշխատում են մասնագետներ։ The GYM-ում մարզումներն անցկացվում են բացառապես դիպլոմավորված և սերտիֆիկացված մարզիչների կողմից։ Թիմի յուրաքանչյուր անդամ մասնագիտական պատրաստվածություն ունի և անհատական մոտեցմամբ օգնում է մարզվողներին անվտանգ, արդյունավետ և ճիշտ հասնել իրենց նպատակներին։

Ինձ հատկապես դուր եկավ, որ այստեղ շեշտը դրված չէ միայն գեղեցիկ ինտերիերի վրա։ The GYM-ի գլխավոր առավելություններից մեկն իր պրոֆեսիոնալ թիմն է․ բոլոր մարզիչները դիպլոմավորված և սերտիֆիկացված մասնագետներ են, որոնք ունեն համապատասխան կրթություն և գործնական փորձ։ Ամբողջ կոնցեպտը կառուցված է այնպես, որ յուրաքանչյուր այցելու՝ անկախ պատրաստվածության մակարդակից, մարզվի մասնագիտական մոտեցմամբ, ապահով և արդյունավետ պայմաններում։
Եթե վաղուց նոր մարզասրահ էիր փնտրում կամ պարզապես ուզում ես փոխել միջավայրը, կարծում եմ՝ The GYM-ն արժե փորձել։ Այստեղ փորձել են ստեղծել ոչ թե հերթական մարզասրահը, այլ մի տարածք, որտեղ հաճելի է ժամանակ անցկացնել, մարզվել ու վերադառնալ նորից։

THE GYM
Մաշտոցի պողոտա 8
033-30 11 11












































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Լիանա Սահակյանը նշեց իր GO TRAVEL-ի 17-ամյակը
Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում
The Muse x Black Smoke կոկտեյլի փակ երեկոն Extra Virgin-ում
ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում նշեց ԱՄՆ անկախության 250-ամյակը
«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի ամենամյա Կանանց Բարեգործական Ընթրիքը
ORA Lounge Club․ նոր հասցե նրանց համար, ովքեր սիրում են որակյալ գիշերային կյանքը