l

lifestyle

Իտալական լեգենդար TRUSSARDI բրենդի նոր սրահի բացումը Հյուսիսային Պողոտայում

Հյուսիսային պողոտա 18 հասցեում բացվեց իտալական հանրահայտ TRUSSARDI ապրանքանիշի բուտիկը։ Երևանում TRUSSARDI-ի նոր բուտիկի բացումն իրականացվում է Trendx Group ընկերության կողմից, որը Հայաստանում ներկայացնում է համաշխարհային նորաձևության առաջատար ապրանքանիշերը և արդեն հասցրել է իր ուրույն տեղը զբաղեցնել երկրի fashion retail ոլորտում։

TRUSSARDI-ն իտալական նորաձևության հարուստ պատմություն ունեցող բրենդներից է, որը հիմնադրվել է 1911 թվականին։ Ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում ապրանքանիշը դարձել է իտալական նրբաճաշակության, որակյալ նյութերի և ժամանակակից քաղաքային ոճի խորհրդանիշ։ Բրենդի փիլիսոփայության հիմքում դասական էլեգանտության և նորաձևության արդի միտումների համադրությունն է։

Չնայած ընկերությունն ընդամենը երկու տարվա պատմություն ունի, Trendx Group-ն արդեն գրանցել է նշանակալի հաջողություններ՝ միջազգային հեղինակավոր ապրանքանիշերի հետ կնքելով ֆրանչայզինգային պայմանագրեր և Երևանի կենտրոնի լավագույն հասցեներում բացելով մոնոբրենդային բուտիկներ։ Այսօր ընկերության պորտֆոլիոյում ընդգրկված են այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են Karl Lagerfeld, Pinko, Trussardi, Bikkembergs, Cerruti, Christian Lacroix, John Richmond, UGG և Palm Angels։ Ի դեպ, նույն հասցեում, մինուս մեկ հարկում հենց կարելի է ձեռք բերել բոլոր այս բրենդերի տեսականիները:

Ոչ միայն գնումներ, այլև առանձնահատուկ փորձառություն

Trendx Group-ի գործունեության կարևորագույն սկզբունքներից մեկը հաճախորդների հանդեպ անհատական մոտեցումն է։ Ընկերությունը ձգտում է, որպեսզի իր յուրաքանչյուր բուտիկ այցելությունը վերածվի հաճելի և հիշարժան փորձառության, որտեղ բարձրակարգ սպասարկումը, հարմարավետ միջավայրը և նորաձևության նկատմամբ սերը լրացնում են միմյանց։ Այս մոտեցման շրջանակում ստեղծվել է նաև միասնական հավատարմության ծրագիր, որը գործում է Trendx Group-ի ցանցի բոլոր խանութներում։ Ծրագրի շնորհիվ հաճախորդները կարող են օգտվել հատուկ առաջարկներից, առավելություններից և արտոնություններից՝ իրենց նախընտրած ապրանքանիշերից գնումներ կատարելիս։

Ի դեպ, TRUSSARDI-ի պատմության ամենաճանաչելի խորհրդանիշներից մեկը նրբագեղ Բորզոյ շունն է, որը 1973 թվականին դարձավ իտալական նորաձևության տան խորհրդանիշը։ Նիկոլա Տրյուսարդիի ընտրությունը պատահական չէր. այս ազնվական շունը խորհրդանշում է արագությունը, էլեգանտությունը, ազատությունն ու մշտական առաջընթացը։ Տասնամյակների ընթացքում Բորզոյը դարձել է TRUSSARDI-ի ինքնության անբաժանելի մասը՝ մարմնավորելով իտալական ոճի նրբագեղությունն ու ժամանակակից նորաձևության դինամիկ բնույթը։

Ընկերության վերջին կարևոր նորություններից է սեփական առցանց հարթակի գործարկումը։ Հաճախորդները հնարավորություն ունենան մեկ միասնական հարթակում ծանոթանալու Trendx Group-ի բոլոր բուտիկների արդիական տեսականուն, ուսումնասիրելու նոր հավաքածուները և իրենց գնումները դարձնելու առավել հարմար ու հասանելի։ Trendx Group ընկերությունը շուտով կընդլայնի իր բրենդային պորտֆոլիոն՝ համալրելով այն միջազգային ճանաչում ունեցող և սիրված նոր բրենդներով, որոնց մասին կիմանաք արդեն հաջորդ տարի։

Ի դեպ, այցելելով trendxgroup.com պաշտոնական կայք՝ կարող եք մշտապես հետևել ընկերության բոլոր սրահների տեսականու թարմացումներին, նոր հավաքածուներին, հատուկ առաջարկներին և նորաձևության աշխարհի նորություններին: Karl Lagerfeld և Pinko բուտիկներից հետո TRUSSARDI-ի բացումը ընկերության զարգացման հերթական կարևոր քայլն է, որն ընդլայնում է հայ գնորդների հնարավորությունները՝ միջազգային նորաձևության հեղինակավոր ապրանքանիշերի հավաքածուներին ծանոթանալու և դրանք ձեռք բերելու հենց Երևանում։ Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է Հայաստանում ժամանակակից fashion retail մշակույթի զարգացման ուղղությամբ՝ համադրելով ավանդական բուտիկային սպասարկումն ու թվային գնումների հնարավորությունները։

TRUSSARDI-ի մուտքը հայկական շուկա ոչ միայն նոր բուտիկի բացում է, այլև Հայաստանի նորաձևության ոլորտի շարունակական զարգացման և միջազգային հեղինակավոր բրենդների նկատմամբ աճող հետաքրքրության հերթական վկայությունը։ Իտալական լեգենդար նորաձևության տան ներկայությունը Հյուսիսային պողոտայում հարստացնում է մայրաքաղաքի նորաձևության քարտեզը ևս մեկ ինքնատիպ հասցեով՝ հայ սպառողներին հնարավորություն ընձեռելով բացահայտելու իտալական ոճի, նրբագեղության և բարձր որակի յուրահատուկ համադրությունը։

Instagram / Facebook

Trussardi՝ Հյուսիսային պող. 18

Pinko՝ Աբովյան 1

Karl Lagerfeld՝ Հյուսիսային պող.  11/42

Principe՝ Erevan Mall, առաջին հարկ

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Իտալական լեգենդար TRUSSARDI բրենդի նոր սրահի բացումը Հյուսիսային Պողոտայում

Գեղեցկություն՝ սիրով, գիտելիքով և հավատով. ANILIGHT-ը նշում է իր 10-ամյակը՝ նոր կենտրոնի բացմամբ

Իտալական շունչ՝ Երևանի «Բյուրեղ» բնակելի համալիրում. բացվեց PARMA-ի 8-րդ մասնաճյուղը

Danny Home-ի առաջին սրահը բացվեց Երևանում. 2500 քմ տարածք, ավելի քան 10 000 ապրանքատեսականի և 2 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր

ԱԳԱ Քանքանյանը իր Երևանյան ստուդիայում կազմակերպել էր TIME WITH AGA երեկո

KILIAN PARIS-ի THE COCKTAILS նոր հավաքածուի շնորհանդեսը Թբիլիսիի Paragraph Freedom Square հյուրանոցում

back-top