Կան գեղեցկության կենտրոններ, որոնց պատմությունը պարզապես բիզնեսի զարգացման պատմություն չէ։ Դրանց հիմքում կնոջ երազանքն է, տարիների անխոնջ աշխատանքը, սեփական սկզբունքներին հավատարիմ մնալու կարողությունն ու մարդկանց հանդեպ անկեղծ սերը։ Հենց այդպիսի պատմություն ունի ANILIGHT կոսմետոլոգիական կենտրոնը, որն այս տարի նշում է իր գործունեության 10-ամյակը՝ ներկայանալով նոր, ժամանակակից և գերժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնով։

Նրբաճաշակ ինտերիեր, գեղեցիկ ու ներդաշնակ միջավայր, ժամանակակից տեխնոլոգիաներ և յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն. նորաբաց ANILIGHT-ում ամեն ինչ ստեղծված է այցելուների հարմարավետության համար։ Այստեղ ներկայացված են մաշկի խնամքի նորագույն սարքավորումներ, գլխամաշկի SPA պրոցեդուրաներ, մարմնի մերսումներ և կոսմետոլոգիական տարատեսակ ծառայություններ։ Հետագայում կենտրոնը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը՝ վերածվելով առավել ընդգրկուն բժշկական ուղղվածություն ունեցող կլինիկայի։

ANILIGHT-ի հաջողության պատմության առանցքում նրա հիմնադիր Անի Հովսեփյանն է՝ իր մասնագիտությանը նվիրված մի կին, ով տարիների ընթացքում կարողացել է իր գիտելիքները, փորձն ու արժեքները վերածել ճանաչելի և վստահություն վայելող բրենդի։ Ի սկզբանե ANILIGHT-ը հայտնի է եղել մազահեռացման ոլորտում իր մասնագիտացմամբ։ Անին տարիներ շարունակ վերապատրաստվել է միջազգային մասնագետների մոտ, խորացրել իր գիտելիքները և մշտապես ձգտել գեղեցկության ոլորտը համադրել բժշկական գիտելիքների ու մասնագիտական պատասխանատվության հետ։

Նրա համար գեղեցկությունը երբեք չի սահմանափակվել միայն արտաքին արդյունքով։ Յուրաքանչյուր այցելուի նկատմամբ անհատական մոտեցումը, նրա առանձնահատկությունների ուսումնասիրությունը և մասնագիտական պատասխանատվությունը դարձել են ANILIGHT-ի գործունեության հիմնարար սկզբունքները։ Հատկապես գնահատելի է այն, որ Անին իր գիտելիքներն ու փորձը չի սահմանափակում միայն սեփական կենտրոնի գործունեությամբ։ Նա արդեն կազմակերպել և վարել է մազահեռացման ոլորտին նվիրված հինգ մասշտաբային կոնֆերանս, ինչպես նաև հիմնադրել է մասնագիտական ասոցիացիա, որն այսօր միավորում է շուրջ 100 անդամի։ Կոնֆերանսների շրջանակում մասնագետները հնարավորություն են ստանում ձեռք բերել նոր գիտելիքներ, փոխանակվել փորձով և ստանալ հավաստագրեր։ Այս ամենը վկայում է ոչ միայն հաջողակ գործարար կնոջ, այլև ոլորտի զարգացման գործում իր ներդրումն ունենալու ձգտող անհատի մասին։

ANILIGHT-ում աշխատում են բժշկական կրթություն ունեցող մասնագետներ, որոնք պարբերաբար վերապատրաստվում են՝ իրենց գիտելիքները զարգացնելով նաև տարբեր ուղղությունների բժիշկների, այդ թվում՝ էնդոկրինոլոգների հետ մասնագիտական շփումների միջոցով։ Անին առանձնահատուկ կարևորություն է տալիս թիմի շարունակական կրթությանը։ Մաշկի հետ աշխատանքը պահանջում է գիտելիքներ, պատասխանատվություն և զգուշություն, ուստի կենտրոնում առաջնային են մասնագիտական մոտեցումն ու յուրաքանչյուր այցելուի անհատական առանձնահատկությունները։

Խոսելով մրցակցության մասին՝ Անին ընդգծում է, որ չի առաջնորդվում ուրիշների հետ մրցելու գաղափարով։ Նրա համոզմամբ՝ հոգևոր արժեքներով առաջնորդվող մարդը պետք է մրցի ինքն իր հետ՝ ամեն օր ձգտելով լինել ավելի լավը, քան երեկ էր, և հայացքն ուղղելով դեպի ապագա։ Յուրաքանչյուր մարդ ունի իր էներգիան, անհատականությունն ու ձգողականությունը, և հենց այդ ինքնատիպությունն է նրան առանձնացնում մյուսներից։

Անիի հետ զրույցում ինձ համար հատկապես տպավորիչ էր նրա կյանքի և աշխատանքի փիլիսոփայությունը։ Նա այն մարդկանցից է, ովքեր իրենց գործունեության մեջ առաջնորդվում են ոչ միայն մասնագիտական սկզբունքներով, այլև հոգևոր արժեքներով ու Աստծո խոսքով։ Նրա կյանքի կարևորագույն սկզբունքներից մեկը Մատթեոսի Ավետարանում ամփոփված պատգամն է՝ մարդկանց հետ վարվել այնպես, ինչպես կցանկանայիր, որ նրանք վարվեին քեզ հետ։ Հենց այս սկզբունքն է Անին փոխանցում նաև իր թիմին՝ յուրաքանչյուր հաճախորդի սպասարկել այնպես, ինչպես կցանկանայիր, որ սպասարկեին քեզ, սիրել մարդուն, սրտացավ լինել նրա նկատմամբ և յուրաքանչյուր աշխատանք կատարել սիրով ու պատասխանատվությամբ։ Եվ թերևս հենց այստեղ է ANILIGHT-ի հաջողության ամենագեղեցիկ գաղտնիքը։ Երբ աշխատանքի հիմքում սերն է, իսկ որոշումների հիմքում՝ հավատն ու մարդկային արժեքները, ստեղծվում է մի միջավայր, որտեղ մարդիկ ոչ միայն գեղեցկանում են, այլև իրենց գնահատված ու կարևոր են զգում։

Փոքրիկ կենտրոնից մինչև երկու ժամանակակից սրահներ, հավատարիմ հաճախորդներ, պրոֆեսիոնալ թիմ, մասնագիտական ասոցիացիա և կրթական նախաձեռնություններ. ANILIGHT-ի անցած տասնամյակը վստահության, հետևողական աշխատանքի և շարունակական զարգացման պատմություն է։ 2027 թվականին Անին նախատեսում է ընդլայնել ծառայությունների տեսականին, ներդնել նոր պրոցեդուրաներ և կենտրոնի գործունեությունն առավել զարգացնել բժշկական ուղղությամբ։ Իսկ այսօր ANILIGHT-ի 10-ամյակը գեղեցիկ առիթ է շնորհավորելու մի կնոջ, ով կարողացել է իր երազանքը վերածել իրականության՝ այդ ճանապարհին չկորցնելով իր նրբությունը, կանացիությունը, մարդկային ջերմությունն ու հավատարմությունը սեփական արժեքներին։ Սիրել հաճախորդին և սրտացավ լինել նրա հանդեպ. հենց սա է ANILIGHT-ի փիլիսոփայությունը։

ANILIGHT COSMETOLOGY CENTER
Նորաբաց կենտրոն՝ Կոմիտաս 59/12
094-50 40 17












































































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Գեղեցկություն՝ սիրով, գիտելիքով և հավատով. ANILIGHT-ը նշում է իր 10-ամյակը՝ նոր կենտրոնի բացմամբ
Իտալական շունչ՝ Երևանի «Բյուրեղ» բնակելի համալիրում. բացվեց PARMA-ի 8-րդ մասնաճյուղը
Danny Home-ի առաջին սրահը բացվեց Երևանում. 2500 քմ տարածք, ավելի քան 10 000 ապրանքատեսականի և 2 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր
ԱԳԱ Քանքանյանը իր Երևանյան ստուդիայում կազմակերպել էր TIME WITH AGA երեկո
KILIAN PARIS-ի THE COCKTAILS նոր հավաքածուի շնորհանդեսը Թբիլիսիի Paragraph Freedom Square հյուրանոցում
PRORECA-ի 7-ամյակը և PRORECA Magazine-ի 4-րդ համարի շնորհանդեսը՝ Հայաստանկ ազգային պատկերասրահում