l

lifestyle

Danny Home-ի առաջին սրահը բացվեց Երևանում. 2500 քմ տարածք, ավելի քան 10 000 ապրանքատեսականի և 2 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր

Երևանում տեղի ունեցավ տնային պարագաների, ինտերիերի և կենցաղային ապրանքների միջազգային DANNY HOME բրենդի առաջին սրահի հանդիսավոր բացումը։ Նորաբաց սրահը գտնվում է Ծիծեռնակաբերդի 1/3 հասցեում՝ Dalma Garden Mall-ի հարևանությամբ, և զբաղեցնում է տպավորիչ՝ 2500 քմ տարածք։

Բացման միջոցառմանը ներկա էին բրենդի ներկայացուցիչները, գործընկերները, հրավիրված հյուրերն ու մեդիայի ներկայացուցիչները, որոնք հնարավորություն ունեցան առաջիններից ծանոթանալու DANNY HOME-ի կոնցեպտին, ապրանքատեսականուն և հայկական շուկայի համար առաջարկվող նոր լուծումներին։

DANNY HOME-ը չինական ծագում ունեցող միջազգային բրենդ է, որի հիմքում եվրոպական դիզայնի մոտեցումների, ժամանակակից տեխնոլոգիաների, որակի և ֆունկցիոնալության համադրությունն է։ Բրենդն այսօր ներկայացված է աշխարհի ավելի քան 30 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում։DANNY HOME-ի գլխավոր գաղափարը պարզ է՝ ստեղծել մի վայր, որտեղ հնարավոր կլինի գտնել տան և առօրյա կյանքի համար անհրաժեշտ գրեթե ամեն ինչ։ 2500 քմ տարածքով ընդարձակ սրահում ներկայացված է ապրանքների բազմազան տեսականի՝ սկսած ամենօրյա օգտագործման պարագաներից մինչև ինտերիերի դիզայներական լուծումներ։

Այստեղ կարելի է գտնել՝ սպասք և խոհանոցային պարագաներ, տնային տեքստիլ և ինտերիերի դեկոր, կահույք և տան կահավորման պարագաներ, կենցաղային տեխնիկա, մանկական ապրանքներ և խաղալիքներ, ճամփորդական պարագաներ և աքսեսուարներ:

Սրահի կոնցեպտը հնարավորություն է տալիս ոչ միայն կատարել անհրաժեշտ գնումներ, այլև ոգեշնչվել տան ձևավորման նոր գաղափարներով, համադրել տարբեր ոճեր և գտնել լուծումներ ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական ինտերիերների համար։ DANNY HOME-ի կարևոր առավելություններից մեկը գնային քաղաքականությունն է։ Բրենդի նպատակն է գեղեցիկ դիզայնով և որակյալ ապրանքները հասանելի դարձնել հնարավորինս լայն շրջանակի գնորդների համար։

 Արտադրողի հետ անմիջական համագործակցությունը հնարավորություն է տալիս ձևավորել բազմազան ապրանքատեսականի՝ ուշադրություն դարձնելով որակին, ֆունկցիոնալությանը և մրցունակ գներին։ Գնորդների համար նախատեսված են նաև պարբերական զեղչեր, հատուկ առաջարկներ և 0% վարկային գծով գնումներ կատարելու հնարավորություն, ինչը հատկապես հարմար է բնակարանի ամբողջական կահավորման կամ խոշոր գնումների դեպքում։

DANNY HOME-ը Հայաստանում զարգացնում է նաև HoReCa ուղղությունը՝ առաջարկելով համագործակցություն հյուրանոցներին, ռեստորաններին և սրճարաններին։ Սա նշանակում է, որ բրենդը հետաքրքիր կարող է լինել ոչ միայն անհատ գնորդների, այլև բիզնեսների համար, որոնք փնտրում են սպասքի, տեքստիլի, կահավորման և այլ անհրաժեշտ պարագաների համալիր լուծումներ։ Հաշվի առնելով Հայաստանում հյուրանոցային և ռեստորանային ոլորտների զարգացումը՝ այս ուղղությունը կարող է դառնալ DANNY HOME-ի գործունեության կարևոր բաղադրիչներից մեկը։

Danny Home Armenia

Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3, շենք 79

055-460 460

FB / IG

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Danny Home-ի առաջին սրահը բացվեց Երևանում. 2500 քմ տարածք, ավելի քան 10 000 ապրանքատեսականի և 2 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր

ԱԳԱ Քանքանյանը իր Երևանյան ստուդիայում կազմակերպել էր TIME WITH AGA երեկո

KILIAN PARIS-ի THE COCKTAILS նոր հավաքածուի շնորհանդեսը Թբիլիսիի Paragraph Freedom Square հյուրանոցում

PRORECA-ի 7-ամյակը և PRORECA Magazine-ի 4-րդ համարի շնորհանդեսը՝ Հայաստանկ ազգային պատկերասրահում

ՏԱՏԱՅԻ «re:desire» ցուցահանդեսը՝ արվեստը հանուն կենդանիների փրկության

«ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ» սրահը նշում է իր 20-ամյակը

back-top