
Ամեն տարի առանձնացնում եմ գործող բացօթյա լողավազանները։ Ցանկում հիմնականում ներառում եմ այն վայրերը, որտեղ ինքս այցելել եմ և գոհ եմ մնացել։ Իհարկե, ճաշակին ընկեր չկա․ նախ լավ մտածեք, թե ինչի համար եք գնում՝ աշխույժ ու հավես միջավայրի, լռության ու հանգստի, մատչելի գների, թե ավելի ճոխ ու պրեմիում պայմանների համար, և միայն հետո կատարեք ձեր ընտրությունը։ Ամառվա ընթացքում ես պարբերաբար կլինեմ այս լողավազաններում ընկերներիս հետ, իսկ իմ սոցիալական հարթակներում սթորիների միջոցով առանձին կներկայացնեմ յուրաքանչյուրի առավելություններն ու առանձնահատկությունները։
_____________
-(1).jpg)
N7 BEACH CLUB
Ինչու եմ սիրում այս լողավազանը, քանի որ այն միայն մեծահասակների համար է: Թող ներեն ինձ ծնողները բայց դաժան աշխատանքային օրերից հետո իրոք շատ դժվար է հանգստանալ երեխաների հետ: Բացի այդ սա միակ ռուֆ-լողավազանն է, որն ունի 360 աստիճան պանորամային տեսարան: Աշխատանքային ժամերն են՝ 10.00-ից 19.00: Մուտքավճար՝ 30 000 դրամ, բունգալոների համար դեպոզիտ՝ 200 000 դրամ: Ամեն օր՝ 13. 00-ից նվագում է DJ-ը, շաբաթ-կիրակի 14.00-ից 14.45՝ շոու ծրագիր, մուտքը միայն 15+: աբոնեմենտ.
Պարոնյան 40/ 033-00 77 70 (Whatsapp)
--------
.jpg)
The Pool by Seven Visions
Միշտ լավ երաժշտություն, սիրուն հաջողակ մարդիկ, շատ հավես բար լողավազանում ու որ ամենակարևորնա՝ կենտրոնումա, ժամանակ չես կորցնում: Աշխ. Ժամեր`10:00-19:00, ամեն օր` 13:00-ից 18:00 նվագում է DJ, շոու ծրագիր` Շբթ, Կիր՝ 15:00-ից 17:00: Մուտքավճար` 25.000 դր, երեխաներ`մինչև 6 տ անվճար, 7 եւ ավելի` 25.000 դր: Բունգալոներ`150.000դր /50 000 դեպոզիտ/: Աբոնեմենտ` 1 ամիս, ժամը` 10:00-ից 12:00՝ 200.000դր, 1 ամիս, ժամը 10:00-ից 19:00՝ 350.000դր, 3 ամիս, ժամը 10:00-ից 19:00՝ 700.000դր:
Պարոնյան 40/043-99 00 11 ( Whatsapp)
-------

Jellyfish Beach Club
Օդանավակայանի հենց հարևանությամբ գործող Jellyfish-ը պարզապես լողավազան չէ, այն իրոք առանձին կղզի է՝ որտեղ բոլոր հյուրերը կարծես մոդելներ են, ջուրը կարծես մալդիվներից բերված լինի ու կոկտեյլ խմելուց էլ կարծես նկարվում ես Վոգի համար: Գործում է ամեն օր 10-00-ից մինչ 20.00: Մուտքի արժեքն է 20 000 դրամ: Նաև նշեմ դրես կոդի մասին, օրինակ լողավազանի տարածքում ջինսերով չեք կարող շրջել, իսկ եթե պարզապես այցելել եք ռեստորանից օգտվելու համար, նշեմ, որ այս դեպքում մուտքավճար չի գործում: Vibe zone-ը նախատեսված է 6-8 անձի համար, արժեքը 180.000 դրամ է և ամբողջ գումարը դեպոզիտ է։ Կարող են պատվերներ կատարել բառից, ռեստորանից: Bungalow-ն նույնպես դեպոզիտային տարբերակով է, նույնպես նախատեսված է 6-8 անձի համար, արժեքը՝ 220.000 դրամ, դեպոզիտը 6 անձի համար է, յուր. ավել քանակի անձի համար վճարում են 35.000 դրամ։
Իսահակ Գասպարյան 34/ 044-49 50 00
--------------

HILLS SPORT COMPLEX
Ամենամեծ՝ 50 մետրանոց բացօթյա լողավազանն ունի ֆիլտրման ուլտրամանուշակագույն համակարգ: Նշեմ, որ շատ համեղ խոհանոց է գործում, գրեթե ամեն ինչ փորձել ենք այստեղ, միշտ լավ երաժշտություն է, իսկ մեծության շնորհիվ կարող ես առանձնանալ ու հանգստանալ: Մեկ այցելության արժեքն աշխատանքային օրերին 8 000 և 12 000 դրամ փոքրերին և մեծերին համապատասխանաբար, շաբաթ/կիրակի-10 000 և 15 000 դրամ: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Լողավազանը գործում է 09.00-21.00: Լողավազանը ջեռուցվում է 28 աստիճան, տրամադրվում է սրբիչ:
Նոր Նորքի 2րդ զանգված, Մոլդովական 27/1
(010) 70 60 70 , (096) 700 108
_____________

BEST WESTERN PLUS CONGRESS HOTEL
Լավագույններից՝ քաղաքի սրտում: Հունիս ամսին մուտքի արժեքն է 15 000 դրամ շաբաթվա բոլոր օրերին: Հուլիս ամսից գործում է ամենօրյա անդամակցությունների 2 տարբերակ. աշխատանքային օրերին՝ 15 000 դր, հանգստյան օրերին՝ 18 000 դր: Աշխատանքային ժամերն են՝ 10:00-ից 21:00: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն այստեղ անվճար է, 4-12 տարեկան երեխաների համար՝ 15% զեղչ:
Իտալիայի 1/ (010) 59 11 99
--------------

L A N J
Շատ լավ վայր, ոչ միայն լողավազան այցելության, այլև փուլ փարթիների ու ծննդյան տոներ կազմակերպելու համար: Ջակուզիի հատվածը շատ հավես է, երևանյան տեսարանը նույնպես, մենյուից այս տարի թարմացված է,գործում է մանկական լողավազան և մանկական խաղահրապարակ: Լանջը գործում է 10.00-ից մինչ 17.00 որպես լողավազան, իսկ մինչ կեսգիշեր այն գործում է որպես ռեստորան: Այցելության արժեքները՝ 5-7 000 երեխաներին, 10 000/ 13 000 մեծահասակներինաշխատանքային օրերին և շաբաթ/կիրակի համապատասխանաբար: Մինչև 2 տարեկան երեխաների մուտքն անվճար է:
Այգեստան 11 /033-038 038
--------------

Multi Open Pool
Մուտքի արժեքները հետևյալն են՝ Երկուշաբթիից Ուրբաթ՝ 12 000 դրամ, Շաբաթ և Կիրակի՝ 14 000 դրամ: Մինչև 5 տարեկան երեխաների մուտքը անվճար է, 5-12 տարեկան երեխաները՝ Երկուշաբթիից Ուրբաթ՝ 7000 դրամ, Շաբաթ և Կիրակի՝ 8000 դրամ: VIP տոմսեր՝ Երկուշաբթիից Ուրբաթ՝ 15000 դրամ, Շաբաթ և Կիրակի՝ 19000 դրամ: VIP երեխաների (5-12 տարեկան) տոմսեր՝ Երկուշաբթիից Ուրբաթ՝ 10000 դրամ, Շաբաթ և Կիրակի՝ 12000 դրամ:
Ա. Մանուկյան 11, 011-880 880
_____________

GRAND HOTEL YEREVAN POOL
Ամենահանգիստ լողավազաններից մեկը գտնվում է Աբովյան 14 հասցեում գործող Grand Hotel Yerev-ի տանիքին: Աշխատանքային ժամերը՝ 09.00-ից 21.00: Այցելության արժեքն է 14 000 դրամ/ 18 000 դրամ համապատասխանաբար աշխատանքային և հանգստյան օրերին: Գործում են տարբեր փաթեթներ. 1 ամիսը՝ 90 000 դրամ, ողջ սեզոնին՝ 250 000 դրամ:
Աբովյան 14
Հեռ.՝ (010) 59 16 00
___________

PRESIDENT POOL
Մինչև 2 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 2-12 տարեկանների վճարը՝ 6-8 000 դրամ (աշխատանքային և հանգստյան օրեր), 12-ից բարձր անձինք կվճարեն 8-12 000 դրամ: Ամենաընկերական, հավես փուլեևրից կենտրոնում:
Ձորափի 72
Հեռ.՝ (010) 53 53 32
___________________

MULTI GRAND PHARAON HOTEL
Multi Grand Pharaon Hotel-ի բացօթյա լողավազանը նույնպես արդեն գործում է: Այցը՝ 10 000 դրամ, բունգալոյի ամրագրումը 2 անձի համար ՝ 25 000 դրամ: Մինչև 3 տարեկանների մուտքն անվճար է, իսկ 4-10 տ.՝ 6 000 դրամ: Աշխատանքային ժամերն են՝ առավոտյան 10.00-ից մինչ 20.00:
Աբովյան խճ. 5
Հեռ.՝ 093-08 10 57
____________

L A T A R
LATAR լողավազանի գնացուցակը: Երկուշաբթից հինգշաբթի մուտքավճարը՝ 10.000 դրամ է, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ 12.000 դրամ (նշված արժեքները 10 տարեկանից բարձր անձանց համար են): Մինչև 5 տարեկան մեկ երեխան` անվճար, մինչև 5 տարեկան երկրորդը՝ 50% զեղչ:
Սիլիկյան թաղամաս /5-րդ փողոց, 58
098-54 11 54
--------------

ZEN
Նորք-Մարաշում՝ Գ. Հովսեփյան 60/19 հասցեում Ձեզ սպասվում է թույն մյուզիք, 2 level pool, փակ ու բաց ռեստորան ընտիր խոհանոցով ու իհարկե երևանյան տպավորիչ տեսարան Նորքից: Մուտքի արժեքը՝ 13-15 000 դրամ աշխատանքային և հանգստյան օրերին համապատասխանաբար: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, սակայն երեխաներին տապչաններ չեն տրամադրվում: 3-10 տարեկան երեխաների մուտքը՝ 8 000 դրամ, 10-ից բարձրերին՝ 13 000 դրամ: Բունգալոների ամրագրում՝ 20 000 դրամ:
Գ. Հովսեփյան 60/19
033-20 90 90
-----------

Cross Pool Yerevan
Ամենաընտանեկան ու ամենահարմար լողավազաններից մեկի այցելության արժեքն է՝ աշխատանքային օրերին 8 000 դրամ, ոչ աշխատանքային օրերին՝ 10 000 դրամ: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, նաև նշեմ, որ տարածքում կա մանկական ջրաշխարհ: Տղամարդկանց դեպքում մուտքը զույգով է: Նշեմ նաև, որ ոչ բարենպաստ եղանակային պայմաններում, կարող եք օգտվել նաև տեղում գործող փակ լողավազանից:
Աշտարակի խճուղի 50-1 /041-777 772
--------------

SAN MARCO
Ամենաերիտասարդական փուլերից մեկը բաց է 11.00-ից մինչ 19.30: Աշխատանքային/հանգստի օրերին երեխաների մոտքը 8/10 000 դրամ, մեծահասակներինը՝ 10/12 000 դրամ: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Հաճախ կազմակերպվում են թեմատիկ փարթիներ, համերգներ, պարզապես պետք է հետևել սոցիալակն էջերին:
Աշտարակի խճուղի 7/2 /+374 95-900 961
--------------

KOVKAS COMPLEX
Սիրում եմ այս լողավազանը, մի տեսակ շատ ընտանեկան, ընկերական, մտերմիկ լողավազանա ինձ համար: Աշխատանքային ժամերն են 11.00-19.00-ը, այստեղ սիրում եմ նաև համեղ սնվել, քանի որ տեղում գործում է շատ հարմար գներով ռեստորան: Մինչև 90 սմ հյուրերի մուտքը՝ անվճար է, 90-120 սմ. անձանց մուտքը՝ 6/7 000, 120 սմ.-ից բարձր հյուրերի դեպքում՝ 7/8 000 դրամ, աշխատանքային և հանգստյան օրերին համապատասխանաբար:
Աշտարակի խճուղի, Գևորգ Չաուշ 122
+374 98-919 919 (WhatsApp)
_________

ARMENIA MARRIOTT HOTEL
Հանրապետության հրապարակում գործող Արմենիա Մարիոթ հյուրանոցի բացօթյա լողավազանի գներն են: Մեկ օրվա արժեքը՝ աշխատանքային օրերին՝ 15.000 դր., հանգստյան օրերին՝ 18.000 դր․, շաբաթական փաթեթը՝ 30.000 դր․, ամսական՝ 80.000 դր․, 3 ամսվա՝ 215.000 դր․, 3 տարեկանից փոքրերը։
Ամիրյան 1/ (010) 599 000
_____________

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք
Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը
Շահիր քո նվերը՝ SKECHERS ARMENIA-ի նոր հավաքածուից
Arm Construct ընկերության «Դավիթ Բեկ 290» նախագծի պաշտոնական բացումը
ALEKSANDERSIRADEKIAN ապրանքանիշն իր նոր հավաքածուն ներկայացրեց «Գրանդ Հոթել Երևան»-ում
PROFOOD ARMENIA 2026-ի մեկնարկը տրված է
GUAVA NOVA սրահի բացումը Տերյան 52 հասցեում
KAMOBLOG MOJITO with SPRITE փարթին N7 Beach Club-ում
END Skylounge Bar & Restaurant. Նոր ամառային հասցե Երևանի սրտում