l

lifestyle

EXCLUSIVE! Հայկական տաղավարի պաշտոնական բացումը Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեի շրջանակում:

Fastex-ն ուրախ է աջակցություն ցուցաբերել հայկական տաղավարին Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեի շրջանակում՝ խթանելով արտերկրում հայ մշակույթի պատշաճ ներկայացումն ու հանրահռչակումը:

  • Hayk Shabanyan
  • Kamo Tovmasyan

Վենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեում, որը մեկնարկվեց այսօր և կամփոփվի նոյեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի բազմաշերտ մուլտիմեդիա նախագիծ՝ «Արձագանք»-ը։

Տաղավարի համակազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ)։ Տաղավարի աջակիցներից է նաև FASTEX ընկերությունը, ում հրավերով էլ մենք ներկա գտնվեցինք և հնարավորություն ունեցանք լուսաբանել այս կարևոր իրադարձությունը:

 Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։ Տաղավարի կոմիսարն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

2024 թվականի Վենետիկի արվեստի բիենալեի շրջանակում Հայաստանի ազգային տաղավարի առանցքում են հայ միջնադարյան մշակութային ժառանգության և համամարդակային տարաշերտ հոգևոր սկզբունքների խաչմերուկում հատվող գաղափարները, որ վերաիմաստավորվում են արդիականության համատեքստում։

Նինա Խեմչյանի «Արձագանք»-ը բաղկացած է երկու ծավալուն ինստալյացիաներից․ երկու միմյանց ոչ միայն լրացնող, այլև իրարից սերող բաղադրիչներ։

Հայաստանի ազգային տաղավարի կենտրոնական ինստալյացիան բաղկացած է օդում, կարծես անկշռության մեջ կախված տասնմեկ երկնագույն կերամիկական գնդերից։ Այս քանդակներից յուրաքանչյուրի վրա ոսկե տառերով պատկերագրված է Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության տասնմեկ շարականներից մեկը։ Ինստալյացիայի անբաժան մաս է կազմում այս շարականների ակապելլա կատարումը Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կողմից, որը ոգեշնչել է Նինա Խեմչյանին։  Հայաստանի ազգային տաղավարի կարևոր բաղկացուցիչ է նաև Նինա Խեմչյանի «Յոթ մահացու մեղքեր» աշխատանքը՝ 50 մետր երկարությամբ ամբողջական թղթե մոնումենտալ ստեղծագործություն, մարդկության մեղքերի արդի պատկերագրությամբ մի կոթողային գլանակ։

Նինա Խեմչյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիսավոր բացմանը:

FASTEX ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը անձամբ ներկա էր Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեի շրջանակում՝ հայկական տաղավարի հանդիսավոր բացմանը: 

 

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

back-top