Էլեկտրիկա Գռուպ ՍՊԸ-ն արդեն շուրջ 15 տարի է, ինչ լայն տարածում է գտել լուսատեխնիկայի հայաստանյան շուկայում։ Ընկերությունը ներկայացնում է նորաոճ լուսատեխնիկա, մոնտաժային պարագաներ, հաղորդալարեր, ինտերիեր/էքստերիեր լուսատուներ: Դավիթ Անհաղթ 8/1 հասցեում բացված նոր սրահը առաջինն է ռեբրենդինգից հետո և արդեն իսկ ներկայանում է նոր տարբերանշանով և ձևաչափով:

Էլեկտրիկա Գռուպը ներկայումս ունի 2 հիմնական ուղղվածություն՝ Լուսավորություն և Հոսանքի մոնտաժման պարագաներ։ Վերջին տարիներին շեշտրադրվում է սեփական ապրանքների արտադրությունը, որոնք սպառողներին ներկայանում են Electrica և EL Light ապրանքանիշերով։ Ընկերությունը հանդիսանում է նաև լուսատեխնիկայի ոլորտում հանրաճանաչ՝ Arlight, Bironi, Gauss, Varton, Промруков, КМ профиль, КВТ, Lifud և այլ ապրանքանիշերի պաշտոնական գործընկերը Հայաստանում։ Այսքան տարիների բարեխիղճ աշխատանաքի շնորհիվ ընկերությունը կարողացել է վստահություն ներշնչել իր գործընկերների մոտ, ինչի արդյունքում համագործակցում է Հայաստանում գործող լավագույն խոշոր շինարարական ընկերություններ, կազմակերպություններ ինչպես նաև անհատներ ձեռներեցների և դիզայներների հետ։

Սկզբնական շրջանում ունենալով արտադրական ուղվածություն, ներկայումս կազմակերպությունն ունի մոտ 10․000 ակտիվ շրջանառվող ապրանքատեսակ։ Առաջին խանութ-սրահը բացվել է 2015 թ.-ին, այսօր արդեն ընկերությունը սպառողներին ներկայանում է 7 խանութ-սրահներով։ Շուրջ 10 տարի ընթանում են նաև արտերկրներ արտահանումները՝ առաջինը հարևան Վրաստանի Հանրապետություն, իսկ արդեն 2018 թվականից՝ Ռուսաստանի Դաշնություն։ Հարկ է նշել, որ լուսատեխնիկայի և էլեկտրոմոնտաժային ապրանքների վաճառքով տեղական շուկայում առաջնային դիրքերում են։ www.electrika.am հարթակում կարող եք ժամանակը խնայել և ընտրել Ձեզ անհրաժեշտ ապրանքները, սակայն նոր սրահում շրջելը, ընտրելն ու խորհրդակցելն անկասկած ավելի հաճելի է:

Էլեկտրիկա Գռուպը զբաղվում է ներկայացված ապրանքատեսակների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկումով, որն իրականացվում է ընկերության կողմից ստեղծված սերվիս կենտրոնում։ Բոլոր 7 խանութ-սրահներում սպասարկման գրավական է հանդիսանում սպասարկման բարձր որակն ու ազնվությունը, ինչպես նաև թիմի կողմից ստեղծվող ջերմ միջավայրը։ Ընկերությունն իհարկե ունի մեծածախ վաճառքի առաջարկ, նաև տեղափոխման ծառայություններ ամբողջ Հայաստանի տարածքում: Բացի բնակարանների, առանձնատների լուսավորությամբ, ընկերությունը նաև հանձն է առնում համալիր կենտրոններ, ամբողջական կառույցների լուսավորության ապահովմամբ:
Դավիթ Անհաղթ 8/1
033-98 09 02










































































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը