l

lifestyle

Հարցազրույց Concept by Vremena Goda կոնցեպտ-սթորի հիմնադիր Լիլիթ Ադիբեկյանի հետ

Տերյան 2 հասցեն դարձել է նորաձևության և դիզայնի հետևորդների նոր must visit վայրը Երևանում: Նորաբաց Concept by Vremena Goda-ն կենտրոնական այս հատվածում նոր գույներ ավելացրեց և փոխեց ռիթեյլի խաղի կանոնները՝ կարճ ժամանակահատվածում «ձեռնոց նետելով»  ոլորտի առաջատարներին: Ես հանդիպեցի Concept by Vremena Goda կոնցեպտ-սթորի հիմնադիր Լիլիթ Ադիբեկյանի հետ՝ խոսելու նոր նախագծի, մրցակցության, ոլորտում ֆեյք ապրանքատեսակների գերակշռման և ապագա պլանների մասին:

  • Կամո Թովմասյան

Адрес Терьян 2 стал must visit местом в Ереване, которое обязательно нужно посетить любителям моды и дизайна. Concept by Времена Года придал новые краски и изменил правила игры в ритейле, бросив вызов лидерам рынка за короткий промежуток времени. Я встретился с Лилит Адибекян, основательницей концептуального магазина Concept by Vremena Goda, чтобы поговорить о новом проекте, конкуренции, распространенности поддельной продукции в Ереване и планах на будущее.

Լիլիթ, նախ շնորհակալ եմ Concept by Vremena Goda կոնցեպտ-սրահի գաղափարի համար: Այն իմ, կարծում եմ նաև շատ շատերի ֆավորիտ անկյուններից մեկն է դարձել Երևանում: Ինչպե՞ս եք նախաձեռնել այն:

Մեր ընտանեկան հոլդինգում 10 տարի կառավարելով Vremena Goda և Dream House առևտրի կենտրոնները Մոսկվայում, որոշեցի զարգացնել ռիթեյլը նաև Հայաստանում: 5 հարկանի Concept by Vremena Goda կոնցեպտ-սրահը գործում է Տերյան 2 հասցեում: Սա ինքնատիպ հանգստի, շոփինգի և լիցքաթափվելու անկյուն է, որտեղ տղամարդիկ և կանայք կարող են ձեռք բերել բրենդային հագուստ, աքսեսուարներ, նվերներ, ինչպես նաև այցելել մեր 5-րդ հարկում բացված նորաբաց բար:

Лилит, спасибо за открытие замечательного Concept by Времена Года в Ереване. Многие этого ждали, и я уже подарил своим подругам подарки из вашего фирменного отдела аксессуаров и посуды. Однако многие, возможно, не знакомы с Вашей деятельностью. Как правильно Вас представить?

После 10 лет управления Торговыми центрами, а именно проектами Галереи «Времена Года» и Dream House в Москве, в нашем семейном холдинге, я решила развивать ритейл в Армении. Здесь у нас отдельное пятиэтажное здание, где женщины и мужчины могут найти себе подходящие вещи, подарки, а также провести время с друзьями в бистро баре на 5-ом этаже.

Մոսկվայում Vremena Goda Gallery-ն առաջատար առևտրի կենտրոններից է, ցանկություն ունե՞ք դառնալ այս ոլորտում հայկական շուկայի առաջատարը և համագործակցո՞ւմ եք արդյոք գործընկերների, գուցե նույնիսկ մրցակիցների հետ այս ոլորտում:

«Առաջնորդ դառնալը» հնչում է շատ հավակնոտ և ոգեշնչող, բայց այս նախագիծը ստեղծելիս ես պարզապես ցանկացել եմ ներկայացնել ոլորտում ձեռագիր, ինչպիսին դեռ ոչ ոք չի ունեցել: Օրինակ՝ ամբողջ տարածքի մոտ 80%-ը (800քմ) ձեռագործ կահույք և դեկոր է։ Նման ինտերիերում մեր ապրանքանիշերի ընտրանին, որը մենք առաջին անգամ ենք ներկայացնում հայկական շուկայում, հատկապես տպավորիչ է ընկալվում: Մենք ծրագրում ենք տարբեր միջոցառումներ, համագործակցություն պատկերասրահների և արվեստագետների հետ, բաց քննարկումներ նորաձևության, մշակույթի, արվեստի մասին. մենք ցանկանում ենք, որ Concept by Vremena Goda-ը դառնա քաղաքի գրավչության կենտրոնը: Մենք միշտ բաց ենք գործընկերների և համագործակցության համար: Գործելով միասին՝ բոլորն էլ ավելի ուժեղ են դառնում: Ինչ վերաբերում է մրցակիցներին, ապա Հայաստանում հայեցակարգի նմանակը չկա, իսկ Vremena Goda Gallery-ն էլ եզակի է իր ձևաչափով: Այն Մոսկվայի միակ լյուքս դասի շքեղ առևտրի կենտրոնն է, քանի որ մյուսները ոլորտում հանրախանութներ են։ Մեր նախագիծը ուրիշների հետ մրցակցության մասին չէ, այն փոխլրացման մասին է, և մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ:

«Времена Года» – один из самых престижных торговых центров Москвы. Есть ли у вас желание стать лидером армянского рынка в этой сфере и видите ли вы партнеров, а может быть, даже конкурентов в этом сегменте?

«Стать лидером» – звучит очень амбициозно и вдохновляюще, но создавая этот проект, я просто хотела создать что-то новое, то, чего пока еще никто не делал. Например, около 80% всего пространства (800 кв.м) – мебель и декор ручной работы, уникальные изделия, в таком интерьере особенно эффектно выглядят подборки наших брендов, которые мы впервые представляем на армянском рынке. Также мы планируем различные мероприятия, сотрудничество с галереями и художниками, открытые дискуссии о моде, культуре, искусстве – мы хотим, чтобы это пространство стало точкой притяжения в городе. Мы всегда открыты к партнерству и коллаборациям, только вместе – каждый становится еще сильнее. Касательно конкурентов – аналога Concept в Армении не существует, также и «Времена Года» уникальны в своей нише, это единственный люксовый торговый центр в Москве, ведь остальные игроки являются универмагами. Мы не про конкуренцию с другими, мы про взаимодополнение, и продолжим работать именно в этом ключе.

Concept-ում ներկայացված ապրանքանիշերը տպավորիչ են, որո՞նք կառանձնացնեք և ըստ Ձեզ, որո՞նք առավել դուր կգան հայ սպառողին:

Բրենդերը շատ են՝ Diesel, Coperni, IRO, Victoria Beckham (կոշիկ), Barbara Bui, DMN, Proenza Schouler, Paris Texas (կոշիկ), N21, Jason Wu, Brandon Maxwell, Iceberg, Alexander McQueen, Acne, Off- White, A.P.C, Marni, Maison Margiela, Kiton, Rag & Bone, Family First, Zanone, YSL, Fendi, David Koma, Hermes, Theory, Helmut Lang, Seletti (սարքեր և կահույք), Baobab, Taschen և Assouline գրքեր: Այս ամառ նաև կներկայացվեն Jacquemus, Nanushka, Paco Rabanne, Nina Ricci, Pal Zilieri և Malo տղամարդկանց համար: Առաջին հերթին մենք ձգտում ենք համագործակցել այն ապրանքանիշերի հետ, որոնք համապատասխանում են նորաձևության միտումներին, ունեն իրենց սեփական փիլիսոփայությունը և ստեղծում են նորաձևություն կյանքի և ինքնարտահայտման համար: Նրանցից շատերի հետ մենք վաղուց հաստատել ենք բարեկամական, վստահելի հարաբերություններ, և համագործակցությունը ունեցել է տրամաբանական շարունակություն։

Бренды, представленные в Concept, впечатляют. Какие бренды сейчас представлены в Concept by Времена Года в Ереване, и как началось ваше сотрудничество с этими мировыми брендами?

Брендов очень много – это Diesel, Coperni, IRO, Victoria Beckham (обувь), Barbara Bui, DMN, Proenza Schouler, Paris Texas (обувь), N21, Jason Wu, Brandon Maxwell, Iceberg, Alexander McQueen, Acne, Off-White, A.P.C, Marni, Maison Margiela, Kiton, Rag & Bone, Family First, Zanone, YSL, Fendi, David Koma, Hermes, Theory, Helmut Lang, Seletti (посуда и мебель), Baobab, книги Taschen и Assouline. Также уже этим летом будут представлены Jacquemus, Nanushka, Paco Rabanne, Nina Ricci, Pal Zilieri и Malo для мужчин. Прежде всего мы стремимся к сотрудничеству с теми брендами, которые отвечают модным тенденциям, имеют свою философию, создают моду для жизни и самовыражения. Со многими из них у нас уже давно сложились дружеские доверительные отношения, а сотрудничество стало логичным продолжением.

Vremena Goda Galleries-ում ես նկատեցի մի շարք հայտնի ռուսական ապրանքանիշեր, օրինակ UlyanaSergeenko կամ Ololol բրենդը: Ի՞նչ եք կարծում, ռուսական բրենդները ակտուա՞լ են հայկական շուկայում։

Ulyana Sergeenko ապրանքանիշն արդեն նվաճել է ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային շուկան: Այս ապրանքանիշի հագուստները կրել են Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Սելենա Գոմեսը, Միրանդա Քերը, Ադրիան Լիման և շատ այլք: Կարծում եմ Հայաստանում նորաձևության հետևորդները արդեն իսկ քաջ ծանոթ են բրենդին: Ինչ վերաբերում է Ololol-ին, ապա մենք հավատում ենք ռուսական բրենդներին և կհամագործակցենք նրանց հետ, սակայն ավելի ուշ կցանկանայինք Հայաստան բերել բրենդեր՝ ավելի զարմացնելու և ոգեշնչելու համար։ Մենք փորձում ենք թարմացնել մեր տեսականին սեզոնի ընթացքում մի քանի անգամ և, իհարկե, մտածում ենք մեր տեսականին նոր ապրանքանիշեր ավելացնելու մասին:

В Галереях «Времена Года» я заметил ряд известных российских брендов, таких как Ulyana Sergeенко, Ololol. Считаете ли вы, что российские бренды не актуальны на армянском рынке, и поэтому вы не представили их в Concept by Vremena Goda?

Бренд Ulyana Sergeenko уже завоевал не только российский, но и мировой рынок (одежду этого бренда мы могли видеть на Ким Кардашьян, Бейонсе, Селене Гомес, Миранде Керр, Адриане Лиме и многих других). Думаю, что модники в Армении уже хорошо знакомы с этим брендом. Что касается Ololol, мы верим в российские бренды и планируем сотрудничать с ними, но хотели бы также представить что-то уникальное, что привлечет внимание и вдохновит.

Իսկ ծանո՞թ եք հայկական ապրանքանիշերին: Համագործակցության առաջարկներ եղե՞լ են, գուցե պարտադիր պայման հենց Ձէր կողմից, որ հայկական ապրանքանիշեր նույնպես ներկայացված լինի Concept by Vremena Goda-ում։

Ինձ հետաքրքրում են հայ դիզայներները, ուրախ էի ներկա գտնվել նախորդ տարվա Երևանյան նորաձեւության շաբաթվա ցուցադրություններին, բայց առայժմ չեմ բացահայտի իմ բոլոր խաղաքարտերը...

А знакомы ли вы с армянскими брендами, было ли предложение о сотрудничестве, а может быть, с вашей стороны пожелание, чтобы армянский бренд был также представлен в Concept by Vremena Goda в Ереване?

Мне интересны дизайнеры Армении, и я с удовольствием посетила показы на последней неделе моды в Ереване. Однако пока не буду раскрывать все свои карты...

Պետք է նշեմ, որ անձամբ ստուգել եմ Ձէր սրահում առկա մի շարք ապրանքատեսակների արժեքները: Farfetch-ում գները նույնն էին: Առցանց գնումների ներկայիս բումը մե՞ծ մրցակցություն է առաջացնում:

Առցանց և օֆլայն շոփինգի միջև ինտենսիվ մրցակցությունը առկա է վերջին 10 տարիների ընթացքում, բայց եկեք չմոռանանք, որ ֆիզիկական մանրածախ տարածքները գոյություն ունեն շատ ավելի երկար, ուստի համեմատությունն ամբողջովին արդար չէ:Երբ հաճախորդը գալիս է սրահ, նա գալիս է յուրահատուկ փորձի, բարձրակարգ սպասարկման և ապրանքանիշի հետ շփվելուց հատուկ զգացում ստանալու համար: Առցանց շոփինգը զուտ ավելի արագ գնումներ կատարելու մասին է: Երկուսն էլ կարող են հիանալի գոյակցել, այսօր պահանջարկն ավելի մեծ է, քան առաջարկը, և նորաձևության արդյունաբերության շուկան զարգանում է:

Я даже проверил цену на бомбер Diesel, который видел в Concept с ценами на Farfetch, она была такая же. Считаете ли вы, что нынешний бум онлайн-шоппинга создает большую конкуренцию?

Острая конкуренция между онлайн и офлайн присутствует уже последние 10 лет, но не будем забывать, что физические торговые пространства существуют значительно дольше, поэтому сравнение не совсем корректно. Приходя в бутик, клиент приходит ради уникального опыта, высокого сервиса, особого ощущения от взаимодействия с брендом. Онлайн – это скорее быстрый шоппинг. И то, и другое могут великолепно сосуществовать, так как спрос превышает предложение, и рынок модной индустрии продолжает развиваться.

Անկեղծ ասած, ինձ դուր էր եկել Jacquemus բրենդի մի տաբատ, բայց ցավոք, իմ չափսն առկաչ էր։ Կարծում եմ՝ պետք է վերանայեք Ձեր տղամարդկանց հավաքածուի չափսերը և չմոռանաք, որ մեր բոլոր տղամարդիկ, այսպես ասած, «հայկական» կազմվածք ունեն։

Ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, Մենք արդեն վերանայել ենք չափսերի ամբողջ տեսականին, հատկապես տղամարդկանց համար, ուստի շուտով Դուք կդառնաք մեր մշտական ​​այցելուն:

Честно говоря, мне понравились брюки Jacquemus, но, к сожалению, моего размера не оказалось в наличии. Я думаю, что вам стоит пересмотреть размеры своей мужской коллекции, учитывая особенности фигуры армянских мужчин.

Я с вами полностью согласна, мы уже пересмотрели весь размерный ряд, особенно мужской. Скоро вы станете нашим постоянным посетителем).

Արդեն մի քանի ամիս ակտիվ լինելով հայաստանյան շուկայում՝ ունե՞ք վերլուծություն, թե հայսպառողն ավելի շատ որ սեգմենտին է հակված, և առաջիկայում ո՞ր ուղղությամբ եք զարգացնելու կոնցեպտ-սթորը։ 

Մեր տարածության տրամաբանությունը մի փոքր այլ է, բացատրեմ.

- մինուս առաջին հարկը՝ կահույք, դեկոր, գրքեր, մոմեր, ամեն ինչ տան մթնոլորտն ու հարմարավետությունը ստեղծելու համար։

- առաջին հարկում կոշիկներ, պայուսակներ և աքսեսուարներ են: Ռիթեյլում դրանք «fast shopping», կատեգորիայում են. իրեր, որոնք կարելի է գնել առանց երկմտելու: Եկեք խոստովանենք, որ մենք բոլորս ունենք չափազանց շատ կոշիկներ և աքսեսուարներ, բայց մենք շարունակում ենք դրանք գնել:

- երկրորդ և երրորդ հարկերը՝ կանանց և տղամարդկանց համար են, իսկ առանձնացված են պարզապես հարմարավետության համար:

- չորրորդ հարկում լյուքս դասն է ներկայացված

- հինգերորդ հարկում արդեն գործում է մեր բիստրո բարը, որտեղ կարելի է նախաճաշել, սրճել ընկերների հետ կամ երեկոյան հանդիպել նրանց գինու և կոկտեյլների շուրջ՝ վայելելով Երևանի գեղեցիկ տեսարանը։

 Concept by Vremena Goda разделена по сегментам, на отдельном этаже представлено больше премиальных брендов, на первых трех этажах представлена более доступная продукция. Будучи активным на армянском рынке уже несколько месяцев, есть ли у вас анализ того, к какому сегменту более склонен армянский потребитель и какое направление вы будете развивать в ближайшем будущем?

Логика нашего пространства немного другая, поясню:
- минус первый этаж: мебель, декор, книги, свечи, диффузоры, все для создания атмосферы и уюта дома
- первый этаж: это обувь, сумки и аксессуары, в ритейле – это категории «fast shopping», то что можно приобрести без длительных примерок. Согласитесь, у всех нас слишком много обуви и аксессуаров, но мы продолжаем их покупать
- второй и третий этаж: женский и мужской, которые для удобства разделены
- четвертый этаж: люксовые бренды
- пятый этаж: бистро и бар, где можно будет позавтракать, выпить кофе в течение дня или встретиться на вино и коктейли вечером, с красивым видом на Ереван

Concept by Vremena Goda-յի բացումից ի վեր շատերն են քննարկել Hermes պայուսակները, որոնք ներկայացված էին այստեղ։ Եթե չեմ սխալվում, դա փարիզաբնակ հայ բայերի հետ համագործակցության արդյունք էր:

Որոշեցի համատեղել բիզնեսն ու ընկերությունը, քանի որ մենք ընկերներ ենք շուրջ 20 տարի՝ սկսած այն ժամանակներից, երբ սովորում էի Փարիզի բիզնես դպրոցում։ Կան գնորդներ, ովքեր չեն ցանկանում 2 տարի սպասել իրենց պայուսակին, և մենք այստեղ ենք՝ ավելի արագ իրականացնելու հաճախորդի ցանկությունը։

С момента открытия вашего магазина многие обсуждали появление сумок Hermes, которые представляла одна известная байер-армянка, живущая в Париже. Продолжаете ли вы с ними сотрудничать, или в ваших планах есть еще какие-то эксклюзивные коллаборации?

Я решила совместить полезное и дружбу, так как мы дружим почти 20 лет, с тех пор, как я училась в бизнес-школе в Париже. Есть покупатель, который не хочет ждать 2 года свою сумку, мы здесь, чтобы помочь ему осуществить желание клиента быстрее. Конечно, мы будем делать другие коллаборации и не только в сфере моды.

Անցյալ տարի ցանկացած բիզնես հաջողությամբ գրանցվել է Երևանում՝ այդ թվում ռուս ռելոկանտների շնորհիվ։ Այս տարի նրանց թիվը զգալիորեն նվազել է, անգամ անշարժ գույքի շուկայում գրանցվել է 40% անկում։ Կարո՞ղ է արդյոք ռելոկանտների հեռանալը վնասել Ձեր բիզնեսի հեռանկարներին։

Կարծում եմ, որ Հայաստանում շատ են ճաշակով մարդիկ, որոնց համար միշտ էլ կարևոր կլինի հաճելի գնումների մշակույթը, ինչպես նաև հանգիստը հարմարավետ միջավայրում։ Երբ մենք ստեղծեցինք այս նախագիծը, այն բնավ ուղղված չէր ռելոկանտներին: Իհարկե, ամռանը մենք հույս ունենք զբոսաշրջային որոշակի հոսքի վրա, դրանք կարող են լինել հաճախորդներ տարբեր երկրներից, այդ թվում սփյուռքից, Եվրոպայից կամ Ամերիկայից:

В прошлом году в Ереване успешно зарегистрировано множество бизнесов, благодаря российским и зарубежным релокантам. В этом году их количество существенно сократилось, даже на рынке недвижимости зафиксировано снижение цен на 40%. Может ли выезд релокантов из Армении навредить перспективам вашего бизнеса?

Когда мы создавали этот проект, он не был направлен на релокантов. Я думаю, что в Армении очень много людей с хорошим вкусом, для которых всегда будет важно иметь возможность посетить модный универмаг, сделать покупки, а после расслабиться в уютной обстановке. Безусловно, мы рассчитываем на некий туристический поток летом, включая клиентов из разных стран, а также нашу диаспору из Европы или Америки.

Չեմ կարող չառանձնացնել իմ սիրելի իտալական Seletti ապրանքանիշի տեսականին: Սա գուցե ձեր այցեքարտը չէ, բայց գնորդների համար պակաս կարևոր չէ, հուսով եմ այս անկյունը կզարգանա։

Ինձ համար չափազանց կարևոր է տեղեկանալ, որ մենք հաճախորդներին առաջարկում ենք հենց իրենց սիրելի ապրանքանիշերը: Իհարկե, այս շարքի զարգացումը մեր ծրագրերում է։

Не могу не выделить мой любимый этаж, минус первый, где представлена посуда, подарки, в том числе весь ассортимент моего любимого итальянского бренда Seletti. Возможно, это не ваша визитная карточка, но для покупателей это не менее важно. Надеюсь, этот уголок будет развиваться.

Для меня крайне важно знать, что мы предлагаем покупателям их любимые бренды. Безусловно, развитие этого направления в наших планах.

Հետաքրքիր է, նախատեսու՞մ եք ներկայացնել մանկական հագուստի շարք, քանի որ Vremena Goda-ն հայտնի է նաև իր մանկական բրենդային հավաքածուներով։

Մենք երկար մտածեցինք այս հարցի շուրջ և որոշեցինք առանձնացնել այս ուղղությունները: Այժմ աշխատում ենք նոր նախագծերի վրա, որոնցից մեկը կարող է լինել հենց մանկական հանրախանութը։

Интересно, планируете ли вы представить линию детской одежды, ведь Vremena Goda также славится детскими брендовыми коллекциями.

Мы долго думали над этим вопросом и решили разделить эти направления. Сейчас как раз работаем над новыми проектами, и одним из них может быть детский универмаг.

Մենք շատ քիչ սրահներ ունենք, որոնք իսկապես միջազգային բրենդների պաշտոնական գործընկերներ են կամ պաշտոնապես համագործակցում են վերջիններիս հետ։ Շատ հաջողակ բայերներ կան, ովքեր բրենդային ապրանքներ են ներմուծում ամբողջ աշխարհից և հանդիսանում են այս ոլորտի մի մասը։ Նաև ամեն քայլափոխի կարելի է տեսնել ոչ օրիգինալ ֆիրմային սրահներ, որոնք էլ անշուշտ սպառողների մեծ շուկա են ստեղծել։ Ի՞նչ բիզնես ծրագիր եք մշակել այս ոլորտում ձեր տեղը ամրապնդելու համար:

Մոսկվայի Vremena Goda Gallery-ն վաղուց արդեն որակի չափանիշ է: Հաճախորդները գիտեն, որ եթե ապրանքը գնում է մեզ մոտ, ապա այն 100% օրիգինալ է: Մենք անչափ հետևողական են այս հարցում և Concept by Vremena Goda-ում նույնպես լիովին առաջնորդվում ենք մեր որդեգրած առաքելությամբ՝ անմիջականորեն համագործակցելով հենց ապրանքանիշերի հետ:

У нас очень мало салонов, которые действительно являются официальными партнерами международных брендов или официально с ними сотрудничают. Есть много успешных байеров, которые импортируют фирменные товары со всего мира и являются представителями модной индустрии. Также повсеместно заметны магазины, где продаются подделки известных брендов, которые создали большой рынок и, несомненно, пользуются популярностью. Каково ваше мнение по этому поводу и какой бизнес-план вы разработали для укрепления своей ниши в этой сфере?

Галереи «Времена Года» в Москве – это своего рода знак качества, клиенты знают, что если вещь приобретается у нас, это 100% оригинал. Мы очень дорожим такой репутацией. В Concept by Vremena Goda в Ереване мы полностью поддерживаем этот уровень, сотрудничая напрямую с брендами.

Concept by Vremena Goda կոնցեպտ սրահի հասցեն է՝ Տերյան 2 

Адрес концептуального салона Concept by Времена ГодаТерьяна 2

055-900 555

Instagram

Facebook

_________

 

 

back-top