l

lifestyle

ՈՐՏԵՂ ՈՒՏԵԼ ՀԱՄՈՎ/ՀՈՏՈՎ ԽԱՇ ԵՐԵՎԱՆՈՒՄ 2025

Ո՞վ, եթե ոչ ես՝ հայտնի խաշասեր Կամոն, կհուշի՝ որտեղ կարելի է ուտել տնական, համեղ խաշ։ Առանձնացրել եմ իմ նախընտրած և փորձած վայրերը Երևանում, որովհետև Երևանից դուրս չեմ գնում. վստահ կարող եմ ասել, որ Դիլիջանում և Աշտարակի ձորում նույնպես կլինեն լավ, համեղ տեղեր։ Կիսվեք, հիշեք, վայելեք, և իմ կենացն էլ չմոռանաք խմել։ Նաև ճշտեք գներն ու ժամերը, որովհետև որոշ ռեստորաններ կարող են փոխել խաշ մատուցելու օրերն ու ժամերը, ինչպես նաև գները։

  • Կամո Թովմասյան

ԽՈՒՏՈՌՈԿ

Սկսեմ հայ-ուկրաինական Xutorok ռեստորանից, քանի որ այս տարի առաջինը հենց այստեղ փորձեցինք՝ մոտ տասը ընկերներով։ Դե, մեծ խմբով հասկանում եք՝ ավելի հավես է․ խաշը դառնում է հարսանիքի սեղան, կենացներն էլ քաղցրանում են։ Խաշի արժեքը՝ 2500–3500 դրամ՝ համապատասխանաբար առանց մսի և մսով տարբերակների համար։ Մենք շատ գոհ մնացինք․ հաշիվ անգամ չփակեցինք՝ տնօրինությունը մեզ, որպես հավես ընկերախմբի, հյուրասիրեց։

 Հասցե՝ Գուսան Շերամի 146/3
Հեռախոս՝ 011-70 80 90, 095-10 80 90

INSTAGRAM

--------------------------------

ԳԵՏԱՓ

Եվս մեկ նոր, բայց արդեն հարազատ դարձած վայր ձորում՝ մթնոլորտով, որը ինքն իրենով էլ ավելացնում է հավեսը։ Ինչո՞ւ եմ ներառել Գետափը․ որովհետև սիրում եմ թե՛ ընդհանուր սրահում, թե՛ առանձնասրահում նստել, լսել ջրի ձայնը և վայելել համեղ, տնական ու թարմ ուտեստներ։ Ամեն ինչ այստեղ նոր է, մաքուր և իսկապես համով։ Խաշի արժեքը՝ 3000–3500 դրամ՝ մսով և առանց մսի տարբերակներով։ Թթուն և լավաշը նույնպես ներառված են։

 Ամրագրումների համար՝ 055-622 222
Հասցե՝ Հրազդանի կիրճ 9

INSTAGRAM

________

ՅԱՍԱՄԱՆ

Արդեն դուք որոշեք՝ Երևանի՞, Սևանի՞, թե՞ Ծաղկաձորի Յասամանն եք նախընտրում։ Խաշի արժեքը՝ 3800 դրամ։ Երևանյան ռեստորանն իմ տան հարևանությամբ է, ու ես հենց այստեղ եմ հաճախ լինում․ անկեղծ ասած՝ ամեն ինչն էլ սիրում եմ այստեղ։ Թարմ, համեղ, առանց ավելորդ ճոխությունների՝ ինչպես պետք է լինի լավ խաշը։

Երևան – Մ. Եկմալյան 1/1 |  055-80 33 44
Սևան – գ. Ծովագյուղ |  055-38 22 22
Ծաղկաձոր – Օրբելի 8 |  091-61 33 33

INSTAGRAM

_______

ԱՐԱՐԱՏ ՊԱՆԴՈԿ

Վայ, իմ սիրած ռեստորաններից: Անկեղծ եմ ասում, չգիտեմ ինչու, բայց էստեղ նենց լավ եմ ինձ զգում, հրաշալի դիմավորում են, համեղա ամեն ինչ, կենտրոնում, միանշանակ խորհուրդ եմ տալիս: Խաշի արժեքը՝ 2900-3500 դրամ է։ Հենց Տիկնիկային թատրոնի դիմաց է գտնվում: 

 Հասցե՝ Սայաթ-Նովա 15
Հեռախոս՝ 041-000 777, 010-777 777

INSTAGRAM

______

Պանդոկ Երևան Գետափին

Վստահ եմ՝ եղել եք «Պանդոկ Երևան գետափին» ռեստորանում, որը գտնվում է Հրազդան գետի ափին։ Քանի որ ռեստորանն ունի նաև մանկական փակ խաղասրահ, հարմար է հատկապես ընտանեկան խաշկերույթների համար․ մեծահասակները վայելում են, երեխաները՝ խաղում։ Խաշի արժեքը՝ 2700 դրամ

 Հասցե՝ Իսակովի պողոտա, 48ա
Հեռախոս՝ 010-50 80 40

INSTAGRAM

______

ԳԻՆԵՏՈՒՆ

Գինետուն ռեստորանում խաշի արժեքը 3800 դրամ է։ Եթե մրսկան չեք՝ խորհուրդ եմ տալիս նստել նոր բացված բացօթյա հատվածում։ Ես անձամբ սիրում եմ այնտեղ պլեդով փաթաթված՝ մաքուր օդին վայելել տաք խաշը։ Մաքուր, համով, տնական՝ առանց ավելորդ ձևականությունների։

 Հասցե՝ Աճառյան փող., գ. Առինջ
Հեռախոս՝ 010-61 08 50

INSTAGRAM

______

ՔԱՄԱՆՉԱ

Հենց իմ տան մոտ՝ Կողբացի/Թումանյան խաչմերուկում։ Քանի դեռ եղանակը լավն է, բացօթյա հատվածում կարելի է վայելել խաշը՝ քաղաքի կենտրոնում, բայց միաժամանակ հանգիստ միջավայրում։ Միայն թե՝ եթե տեղ գտնեք։ Արեգը Քամանչան այնքան է գովազդել, որ հիմա ես էլ երբեմն տեղ չեմ գտնում նստելու։ Խաշի մեկ բաժնի արժեքը՝ 2 800 դրամ։

Հասցե՝ Թումանյան 23
Հեռախոս՝ 095-711 700

INSTAGRAM

--------------

ԷԼ ԳԱՐԴԵՆ

Քաղաքի կենտրոնում՝ բնության գրկում։ Սա էն «մի քիչ թիթիզ աղջիկների հետ խաշի գնալու» թեման է ։ Բայց իրականում՝ շատ հարմար և գեղեցիկ վայր է բոլորի համար՝ լինի զույգերով, ընտանիքով, թե ընկերներով։ Խաշի գինը՝ առանց մսի՝ 2500 դրամ, մսով՝ 3000 դրամ։ Մթնոլորտը՝ հանգիստ, հաճելի, լուսավոր։

 Հասցե՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 8
 Հեռախոս՝ 041-49 00 00

INSTAGRAM

---------

Գ Ա Թ Ա

Գաթա պանդոկը գտնվում է Թումանյան փողոցում։ Ես ինքս դեռ չեմ հասցրել փորձել, բայց մեր սեղանակիցներից չորսը միաբերան խորհուրդ տվեցին ներառել այս վայրը ևս։ Ասում են՝ Գաթան հենց իր խաշով է հայտնի։ Մինչ ես ընկերներիս հետ կհասնեմ փորձելու, դուք կարող եք ինձնից առաջ ընկնել։

 Հասցե՝ Թումանյան 22

Հեռախոս՝ 094- 30 90 00

INSTAGRAM

-----

 

 

 

back-top