l

lifestyle

Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը

Արդեն հանդիպե՞լ եք Մոլլիին՝ Երևան Մոլի կողմից ստեղծած AI մոդելին, որը ներկայացվում է որպես քաղաքի նոր դեմք։ Նա ստեղծվել է ոչ թե որպես հերթական վիզուալ լուծում, այլ որպես կերպար, որը խոսում է ժամանակակից երիտասարդության, քաղաքային մշակույթի և նոր մտածողության մասին։

  • Կամո Թովմասյան

Վերջին տարիներին արհեստական բանականությունն աստիճանաբար մտնում է նորաձևության աշխարհ՝ փոխելով ոչ միայն կոնտենտի ստեղծման ձևերը, այլև բրենդերի ինքնարտահայտման լեզուն։ Եթե նախկինում AI-ն ընկալվում էր որպես ֆուտուրիստիկ գաղափար, ապա այսօր այն դարձել է օգտակար գործիք, որն ակտիվորեն օգտագործվում է համաշխարհային նորաձևության ոլորտում։

Խոշոր բրենդներն արդեն կիրառում են AI կերպարներ՝ որպես մոդելներ, դեմքեր կամ պատմություն փոխանցող կերպարներ։ Այս մոդելներն ապահովում են վերահսկելի և շարունակական ներկայություն՝ առանց ֆիզիկական, ժամանակային կամ լոգիստիկ սահմանափակումների։ AI մոդելները կարող են ադապտացվել տարբեր մարքեթինգային արշավներին, սեզոններին և կոնտենտի ձևաչափերին՝ պահպանելով նույն կերպարն ու նույն լեզուն։

Սակայն AI մոդելների արժեքը միայն տեխնիկական առավելությունների մեջ չէ։ Ժամանակի ընթացքում դրանք սկսում են կրել բրենդի գաղափարախոսությունը, արտացոլել արժեքներ և դառնալ բրենդային հաղորդակցության մի մաս։ Այս փուլում AI-ը դադարում է լինել պարզապես գործիք և վերածվում է լիարժեք բրենդային կերպարի։

Հայաստանի շուկայում այս մոտեցումը դեռ նոր է, սակայն արդեն ունենք տեղական օրինակ։ Մոլլին Երևան Մոլի կողմից ստեղծած AI մոդելն է, որը ներկայացվում է որպես քաղաքի նոր դեմք ու դուրս է գալիս սովորական մոդելի կամ գովազդային կերպարի սահմաններից։ Նրա միջոցով Երևան Մոլը ցույց է տալիս իր նորարարական մտածողությունը և պատրաստակամությունը քայլել ժամանակի հետ համընթաց։ Մոլլին խոսում է այն մասին, որ Երևան Մոլը չի վախենում նոր տեխնոլոգիաներից, նոր հնարավորություններից և համարձակ փորձարկումներից։

INTAGRAM / molly.yerevanmall

Երևան Մոլն առաջին մոլն է Հայաստանում, որը ստեղծել է իր սեփական AI մոդելին՝ որպես բրենդի դեմք։ Սա ոչ միայն տեխնոլոգիական քայլ է, այլև մտածողության փոփոխություն․ Երևան Մոլը բաց է նոր ձևաչափերի, նոր լեզվի և երիտասարդ սերնդի հետ կապ կառուցելու նոր ուղիների համար։

Այս կերպարով Երևան Մոլը ներկայանում է ոչ միայն որպես գնումների վայր, այլ որպես ժամանակակից, զարգացող և նորարար քաղաքային միջավայր, որտեղ տեխնոլոգիան, ոճը և մշակույթը համադրվում են մեկ ամբողջության մեջ։

Մոլլիի կերպարը արտացոլում է Gen Z-ին բնորոշ ազատ մտածողությունը, ինքնարտահայտման համարձակությունը և նորի հանդեպ բաց լինելը։ Նա չի կրկնօրինակում իրական մարդկանց, այլ ձևավորվել է որպես նոր սերնդի մոդել, որը չունի ավանդական սահմանափակումներ և կարող է զարգանալ ժամանակի հետ միասին։

Այս օրինակը ցույց է տալիս, որ հայկական բրենդներն էլ պատրաստ են փորձարկել նոր ձևաչափեր և քայլել համաշխարհային թրենդերին համընթաց։ Երևան Մոլի կողմից AI մոդելի ստեղծումը խոսում է ոչ միայն տեխնոլոգիական հետաքրքրության, այլ մտածողության փոփոխության մասին․ բրենդը պատրաստ է խոսել նոր լեզվով և կառուցել կապ երիտասարդ սերնդի հետ՝ նրանց միջավայրում։

Միևնույն ժամանակ Մոլլին բացում է ավելի լայն քննարկում՝ որտեղ է անցնում սահմանը տեխնոլոգիայի և մարդկային ընկալման միջև։ Երբ մարդիկ մոռանում են, որ իրենց դիմաց AI կերպար է, և սկսում են ընկալել նրան որպես «դեմք», դա արդեն խոսում է ոչ թե տեխնոլոգիայի, այլ ազդեցության մասին։

Ի դեպ, արհեստական բանականությամբ ստեղծված «վիրուալ մոդելներից» մի քանիսը դարձել են հայտնի բրենդերի դեմքեր, հայտնվել են ամսագրերի շապիկներին և միլիոնավոր հետևորդներ են հավաքել սոցիալական ցանցերում։ Ահա 5 ամենահայտնի օրինակները.

1. Shudu Gram
Ստեղծվել է լուսանկարիչ Cameron-James Wilson-ի կողմից ու համարվում է առաջին «վիրուալ սուպերմոդելներից» մեկը: Համագործակցել է այնպիսի բրենդերի հետ, ինչպիսիք են Balmain-ը, Fenty Beauty-ն, ու նույնիսկ հայտնվել է Vogue-ի հետ կապված նախագծերում:

INSTAGRAM

-----------

2. Lil Miquela
Ստեղծվել է Brud ստարտափի կողմից և ունի միլիոնավոր հետևորդներ Instagram-ում: Գովազդել է Prada, Calvin Klein, այլ բրենդեր և հայտնվել է տարբեր ամսագրերի ու մեդիայի հրապարակումներում: Լիլ Միքվելան հաճախ դիտվում է ոչ միայն որպես մոդել, այլ նաև որպես «վիրուալ ինֆլուենսեր» և երաժշտական արտիստ։

INSTAGRAM

-----------

3. Imma
Ճապոնական վիրուալ մոդել՝ հայտնի իր վարդագույն մազերով: Նա համագործակցել է IKEA-ի և այլ բրենդերի հետ, հայտնվել է ճապոնական նորաձևության ամսագրերի շապիկներին ու հաճախ օգտագործվում է տեխնոլոգիայի և ապագայի թեմայով նախագծերում:

INSTAGRAM

-----------

4. Noonoouri
Ստեղծվել է դիզայներ Joerg Zuber-ի կողմից, համագործակցել է այնպիսի բրենդերի հետ, ինչպիսիք են Dior-ը և Versace-ն: Հայտնի է իր անիմացիոն, «տիկնիկային» տեսքով, հայտնվել է սոցիալական մեդիայի և բարձր նորաձևության արշավներում:

INSTAGRAM

-----------

5. Aitana López
Ստեղծվել է Իսպանիայում՝ The Clueless գործակալության կողմից: Նա արագ հայտնի դարձավ սոցիալական ցանցերում որպես «AI ինֆլուենսեր» ու մասնակցեց հագուստի և սպորտային բրենդերի գովազդներին: Օրինակ է, թե ինչպես են ընկերությունները ստեղծում ամբողջովին թվային մոդելներ մարքեթինգի համար:

INSTAGRAM

--------

AI-ը նորաձևության մեջ այսօր այլևս ապագայի թեմա չէ։ Այն արդեն ներկա է և զարգանում է նաև տեղական շուկաներում։ Մոլլիի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող է AI մոդելը դառնալ ոչ միայն բովանդակության մաս, այլև քաղաքային միջավայրի անդամ՝ ձևավորելով նոր պատկերացում բրենդի, քաղաքի և ժամանակակից ինքնության մասին։

 

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top