l

lifestyle

«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք

Դե, երեկ բոլորդ տեսաք ու հպարտացաք Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի հրապարակում տեղադրված «Արմատագիր» մոնումենտալ քանդակի հանդիսավոր բացմամբ։ Ես որոշել եմ հիշեցնել այս քանդակի հեղինակների՝ Design DeLux Group-ի հիմնադիրներ Գագա և Նարա Ամատունիների 10 աշխատանքները, որոնք ինձ դուր են գալիս։ Իհարկե, «Արմատագիրը» նրանց գլխավոր աշխատանքն է, սակայն եկեք վերհիշենք նաև նրանց նախորդ աշխատանքները։

  • Կամո Թովմասյան

Հիշեցնեմ, որ օրերս Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի հրապարակում, տեղի ունեցավ Գագա և Նարա Ամատունիների / Design DeLuxe Interior հեղինակած «Արմատագիր» մոնումենտալ քանդակի հանդիսավոր բացումը։ Ստեղծագործությունը նվիրված է երկխոսության գաղափարին՝ որպես ժողովուրդների խաղաղ համակեցության հիմքի: Քանդակի գաղափարական առանցքում լեզուն է՝ որպես մշակույթի, հիշողության և ինքնության ակունք։

Հայկական այբուբենը՝ աշխարհի հնագույն այբուբեններից մեկը, այստեղ ներկայացված է որպես ամբողջական գեղարվեստական ձևի անբաժանելի մաս՝ ընդգծելով այն գաղափարը, որ յուրաքանչյուր ժողովուրդ պահպանում է իր յուրահատուկ ինքնությունը՝ միաժամանակ գտնվելով ընդհանուր արժեքների և փոխըմբռնման միասնական տարածքում։ Քանդակը մարմնավորում է բազմազանության մեջ միասնության սկզբունքը և հաստատում երկխոսությունը որպես համամարդկային արժեք՝ խաղաղության, փոխադարձ հարգանքի և համագործակցության հիմքում։

Մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ներկայացնել մեր ստեղծագործությունը հենց այստեղ՝ Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանի հրապարակում՝ մի վայրում, որը խորհրդանշում է ժողովուրդների միջև երկխոսությունը, փոխադարձ հարգանքը և խաղաղ համակեցությունը,-նշում են Գագա և Նարա Ամատունիները:

Ի դեպ, ես ճշտեցի՝ քանդակն այստեղ ժամանակավոր չի տեղադրված, ինչը այս իրադարձությունն ավելի տպավորիչ ու պատմական է դարձնում։

Հայ դիզայներներ և ստեղծագործական զույգ Գագա և Նարա Ամատունիները Design DeLuxe Group ընկերության հիմնադիրներն են։ Նրանք գործունեություն են ծավալում ինտերիերի, էքստերիերի, HoReCa և բեմական դիզայնի ոլորտներում՝ ստեղծելով նախագծեր Հայաստանում և արտերկրում։ Design DeLuxe ընկերությունը ստեղծվել է 1998 թվականին, իսկ 2009 թվականին ստեղծվեց համանուն ամսագիրը, որը երկար ժամանակ համարվում էր ոլորտի լավագույն տպագիր ամսագրերից մեկը՝ ներկայացնելով ճարտարապետության, դիզայնի և մշակույթի կարևոր իրադարձությունները։ Ես այդ ժամանակից հետևում եմ նրանց գործունեությանը՝ անգամ առիթ ունենալով նկարահանել ընկերության հեղինակած մի շարք աշխատանքներ։


Գագա Ամատունին երկար տարիներ զբաղեցրել է նաև Երևանի գլխավոր դիզայների պաշտոնը՝ մասնակցելով քաղաքային միջավայրի ձևավորման մի շարք կարևոր նախաձեռնությունների։ Նրա գործունեության ընթացքում վերականգնվեցին և բարեկարգվեցին քաղաքի բազմաթիվ դալաններ, որոնք ստացան նոր գեղագիտական տեսք։ Նարա Ամատունին հանդես է գալիս որպես ստեղծագործական և արվեստի ուղղության ղեկավար՝ ակտիվորեն մասնակցելով մշակութային, դիզայներական և միջազգային համագործակցության նախագծերին։ Զույգը մասնակցել և հաղթել է նաև մի շարք միջազգային մրցույթներում։ Գագա և Նարա Ամատունիները նաև «Հայկո Հակոբյան» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ են՝ ներգրավված լինելով արտիստի ստեղծագործական ժառանգության պահպանման և տարածման գործում։ Նրանց ստեղծած բազմաթիվ նախագծերից ես առանձնացրել եմ 10-ը, որոնք անձամբ ինձ հատկապես հարազատ և հետաքրքիր են։ Գրեթե բոլոր այդ վայրերում ես հաճախ եղել եմ, լինում եմ նաև այսօր և և նաև նկարահանել եմ։

Առանձնացրել եմ 10 աշխատանք, որոնք ես ինքս հավանում եմ, գրեթե բոլոր այս վայրերում հաճախ եղել եմ, լինում եմ և նկարահանել եմ: 

Coba club 360 sky restaurant

Pavle Restaurant

 

Paris Hotel Yerevan

Yans Music Hall

Montmartre Cocktail Bar

Mezzo Club

CÉCILE trattoria (USA)

Cactus Restaurant

Ararat Tavern

 «Արմատագիր». Ստրասբուրգ

 

 

BEST OF WEEK

«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք

Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը

Շահիր քո նվերը՝ SKECHERS ARMENIA-ի նոր հավաքածուից

Դիմավորեք Հրե Ձիու տարին ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահի կախարդանքով

Գնացել էինք Աշտարակ՝ «Ահարոնյան դիստիլերիա»

ՈՐՏԵՂ ՈՒՏԵԼ ՀԱՄՈՎ/ՀՈՏՈՎ ԽԱՇ ԵՐԵՎԱՆՈՒՄ 2025

«ԱՆԱՀԻՏ 2026» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՅՈՒՐԵՐԸ

Լանգ Լանգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյա հոբելյանի համերգին

ՇՈՒՐՋՕՐՅԱ! «ԶՈՎՔԸ» բացեց իր նոր մասնաճյուղը Մամիկոնյանց 40 հասեցում!

Calone Perfume՝ 5 տարի բույրի արվեստի աշխարհում

PANE café & bakery-ի բացումը

GAYA x BMS համատեղ ցուցադրությունն ու հյուրերը

back-top