
ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ-ը վաղուց արդեն դարձյալ սովորական սրահ չէ։ Այն մի վայր է, որտեղ ամբողջ տարվա ընթացքում կարելի է շրջել գույների և ոճերի աշխարհում։ Սրահի եզակիությունը հենց նրա հավաքածուների բազմազանությունն է. այստեղ կարող եք գտնել ինտերիերի դիզայնի բազմաոճ տեսականի՝ բերված աշխարհի տարբեր անկյուններից՝ Եվրոպայից, Ասիայից, Մերձավոր Արևելքից և Սկանդինավյան երկրներից։

Դիզայնով զբաղվող մասնագետներն այս սրահը լավ գիտեն. տեսականին մշտապես թարմացվում է, ամեն այցի ժամանակ կարելի է հայտնաբերել նոր, հազվադեպ հանդիպող իրեր, այստեղ կան թե՛ ավանդական, թե՛ ժամանակակից, թե՛ էկլեկտիկ, թե՛ մինիմալիստական լուծումներ: ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ-ը բազմաթիվ դիզայներների համար դարձել է մշտական «գաղտնի հասցե», որտեղ միշտ կարելի է գտնել այն, ինչը կդառնա ինտերիերի գլխավոր շեշտադրումը։ Այստեղ ներկայացված են՝ ձեռագործ դեկորներ, կերամիկական ֆիգուրներ, բնական նյութերից պատրաստված տեղաշարժվող կոմպոզիցիաներ, փայտե, ապակե, մետաղյա դետալներ, բույրեր, մոմեր, բուրմունքային հավաքածուներ, սեղանի սպասք՝ ինչպես առօրյա մատուցման, այնպես էլ տոնական ձևավորման համար

Յուրաքանչյուր տարի նոյեմբերից ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ-ը ամբողջությամբ փոխում է իր կերպարն ու վերածվում է ամանորյա հրաշքի։ Մուտքից սկսած այցելուն ընկնում է մի աշխարհ, որտեղ կա՝ տոնածառների մեծ հավաքածու, տասնյակ տեսակի լույսեր, գունեղ ու թեմատիկ խաղալիքներ, ֆիգուրներ և դեկորներ տարբեր ավանդույթներից, գնդիկներ, կախազարդեր, տոնական սեղանի սպասք:

Ամանորյա հավաքածուն այս տարի ոչ միայն ընդլայնվել է, այլև դասավորված է այնպես, որ այցելուն քայլ առ քայլ հայտնվի տոնական ուղու մեջ՝ ինչպես փոքրիկ ակումբ-թանգարանում։ Սրահը կարծես առաջարկում է իր սեփական ամանորյա պատմությունը, որտեղ յուրաքանչյուր անկյուն ունի իր գույնը, իր լույսը և իր մթնոլորտը։

Բացի տեսականու անընդհատ թարմացումից, ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ-ը ամեն տարի փոխում է նաև ինքն իր ներսի ոճը։ Յուրաքանչյուր տարի սրահի դիզայնը վերափոխվում է՝ տալով այլ տրամադրություն ու նոր նրբերանգներ։ «Ամանորյա գնացքն» այս տարի շարժվում է Հրե Ձիու արագությամբ։ Թեմատիկ անկյունները ներկայացնում են նոր սյուժեներ, իսկ լուսավորությունը ստեղծված է այնպես, որ ընդգծի տարվա կրակոտ ուժը։ Մենք նկարահանել ենք ողջ սրահը և տեսականին՝ ձեզ համար։ Սոց. էջերի հղումները կցված են ներքևում։

2026-ը Հրե Ձիու տարի է, և այս կենդանու էներգիան արդեն ինքնին խոստում է. այն բերում է առաջընթաց, վճռականություն, շարժում և նախաձեռնողականություն։ Հրե Ձին իր մեջ կրում է խիզախություն, արագություն և հստակ նպատակ։

Հրե Ձիու տարում նախընտրելի գույներ՝ կարմիր, ոսկեգույն, բրոնզ, նարնջագույն, բուրավետ կաղնու գույն: Տան դեկորում արժե օգտագործել լույսեր, որոնք շարժման զգացողություն են ստեղծում, սեղանի ձևավորման մեջ կարելի է ընդգրկել նուրբ մետաղական շեշտեր: Ամանորը խորհուրդ է տրվում դիմավորել աշխույժ, Հրե Ձին չի սիրում ճնշվածություն, ուստի ամանորյա երեկոն թող լինի թեթև ու ջերմ:

ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահը այս տարի ավելի քան երբևէ պատրաստ է ձեզ ուղեկցելու դեպի Նոր տարի։ Այստեղ յուրաքանչյուր այց դառնում է փոքրիկ արկած, իսկ յուրաքանչյուր իր՝ նոր պատմություն։ Դիմավորենք 2026-ը Հրե Ձիու ուժով, վառ սպասումներով և լուսավոր աղոթքով։ Բարի գալուստ ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ։
Տիգրան Մեծ 28
(010) 56-46-13































































EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք
Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը
Շահիր քո նվերը՝ SKECHERS ARMENIA-ի նոր հավաքածուից
Դիմավորեք Հրե Ձիու տարին ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահի կախարդանքով
KAMOBLOG MOJITO with SPRITE փարթին N7 Beach Club-ում
END Skylounge Bar & Restaurant. Նոր ամառային հասցե Երևանի սրտում
Sneak Beat՝ նոր սերնդի lifestyle տարածք Արամի 4 հասցեում
BELLAGIO-Ն ԱՄԱՌԸ ՍԿՍԵՑ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ
FoodPark by Downtown-ը նշեց իր 5-ամյակը
«Արմենիա Վայն»-ը հյուրընկալեց «Մոնդիալ դե Բրյուսել»-ի շուրջ 450 հյուրերի