l

lifestyle

Harmony Meetup 4.0. ամենամյա տեխնոլոգիական համաժողովը

Դեկտեմբերի 11-14-ը Դվին երաժշտական սրահում Fastex-ի աջակցությամբ արդեն չորրորդ անգամ կայացավ Harmony Meetup 4.0. ամենամյա տեխնոլոգիական համաժողովը։ Մենք հետևել ենք համաժողովին և պատրաստել ենք հատուկ ռեպորտաժ Ձեզ համար:

Չորս օրվա ընթացքում համացանցի նոր դարաշրջանի՝ web3 հայեցակարգի միջազգային ջատագովներ, տեխնոլոգիական նորարար լուծումների հեղինակներ, 350-ից ավելի միջազգային ՏՀՏ ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, այդ թվում՝ 60-ից ավելի գործընկեր կազմակերպություններ ու 20-ից ավելի բարձրակարգ փորձագետներ քննարկեցին ոլորտի մարտահրավերները, մասնակցեցին քննարկումների, կիսվեցին գիտելիքով ու փորձով։

«Այսպիսի հանդիպումները բոլորիս թույլ են տալիս ոչ միայն քննարկել ոլորտի ապագան, այլև անել ամեն ինչ, որ այն նկատելի արդյունք տա թե՛ web3 համայնքի, թե՛ դրա ստեղծած պրոդուկտներն սպառողների համար։ Ուրախ ենք մեր բոլոր գործընկերներին հյուրընկալել Հայաստանում և անձամբ ներկայացնել նախորդ Harmony Meetup-ների ընթացքում քննարկված Fastex թվային էկոհամակարգի զարգացումն ու փոփոխությունները», - իր խոսքում նշեց Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը:

Դեկտեմբերի 13-ին web3 միջազգային համայնքի մոտ 500 ներկայացուցիչ ներկա գտնվեցին նաև B.F.T.H Arena միջազգային մրցանակաբաշխությանը, որի ընթացքում հայտարարվեցին մի շարք անվանակարգերում խաղային նախագծերի հաղթողները։ Մրցանակային ֆոնդը կազմող 3.333.000 FTN-ն ուղղվելու է հաղթողների նախագծերի առաջխաղացմանը միջազգային շուկաներում։ B.F.T.H Arena միջազգային մրցանակաբաշխության մասին կարդացեք իմ հաջորդ փոստում:

Harmony Meetup 4.0. ամենամյա տեխնոլոգիական համաժողովի փակմանը բոլորին անակնկալ էր սպասվում: Հայաստան էր հրավիրվել իտալացի մեգաDJ  Marco Carola-ն:

back-top