B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխությանը նախորդող 4 ամիսների ընթացքում մասնակիցները ներկայացրել էին բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա գրված խաղեր, որոնց մասնակցության վճարումը բացառապես FTN-ով է։ Խաղերը ներառում էին 4 հիմնական տարրեր՝ պարոն Առաջինին, FTN-ը, Bahamut-ը և Akneye-ը։

B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխության հաղթողները հայտարարվեցին հանդիսավոր արարողության ժամանակ, 9 անվանակարգում։ «Լավագույն FTN կազինո խաղ» անվանակարգում կային 2 հաղթողներ՝ «Aviatrix» ընկերության «FTN Aviatrix»-ը և «PopOK Gaming»-ի «Fast Fruits» խաղը։ «Լավագույն խաղային սյուժե» ճանաչվեց «Tom Horn Gaming»-ի «Biggy Winnie feat. Mr. First» խաղի սյուժեն։ «Լավագույն Bahamut խաղ»-ը «Voznisoft»-ի «VaultWin»-ն էր։ «Լավագույն խաղային դիզայն»-ով առանձնացան «Lambda Gaming»-ի «Candy Splash» և «Platipus»-ի «First of Olympians» խաղերը։ «Լավագույն DeCa (ապակենտրոնացված կազինո) խաղ» անվանակարգում հաղթեց «Pascal Gaming»-ի «Bahamut» խաղը։ «Առցանց խաղատան լավագույն խաղը» «Peter & Sons»-ի «Wild Wild Fishing»-ն էր։

Այս տարի ավելացել էին ևս 3 անվանակարգեր։ «Խաղային լավագույն ձեռքբերում» համարվեց «PopOK Gaming»-ի «FastMaster»-ը։ «Լավագույն արկադային խաղը» «Gaming Corps»-ի «Mr․ First Mines»-ն է։ «Խաղասերների ընտրություն» անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Wicked Games»-ի «Eye of Bahamut» խաղը։

«Տեխնիկական առաջադրանքներում հստակ ձևակերպել ենք ոչ միայն այն պահանջները, թե ինչ է անհրաժեշտ ստեղծել, այլև այն, թե ինչից է պետք խուսափել խաղերի ստեղծման ընթացքում», -նշել է B.F.T.H. Arena x ORTAK մրցանակաբաշխության նախաձեռնող Վիգեն Բադալյանը:

Գնահատումն իրականացվել է բացառիկ մոտեցումով․ մասնակիցները հնարավորություն են ստացել աջակցել քվեարկությանը։ Հավելեմ, որ 3 333 000 FTN մրցանակային ֆոնդը բաշխվեց 9 լավագույնների միջև և ուղղվեց հաղթող խաղային նախագծերի մարքեթինգային առաջխաղացմանը։

Մրցանակաբաշխության հատուկ հյուրերի թվում էին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, DJ Twins-ը, COBA շոուն, Կարինա Առուստամյանն իր բենդով և 7 Visions թատրոնի արտիստները:


































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը