l

lifestyle

GUESS ամերիկյան բրենդի երրորդ սրահի բացումը ԵՐԵՎԱՆ ՄՈԼՈՒՄ

Ամերիկյան GUESS ապրանքանիշը Հայաստանում է շուրջ 6 տարի և այս տարիների ընթացքում այնքան է սիրվել հայ սպառողի կողմից, որ արդեն բացում է իր երրորդ սրահը, այս անգամ Երևան Մոլում: Հիշեցնեմ, որ նախորդ երկու GUESS սրահները գործում են Ռիո Մոլում և Դալմա Գարդեն Մոլում: 

Նախ ներկայացնեմ GUESS ապրանքանիշը, եթե իհարկե ծանոթ չեք: Ամերիկյան GUESS բրենդը 43 տարվա պատմություն ունի, այն հիմնադրվել է Կալիֆորնիայում: Ամերիկյան ոճն ընդգծված է բրենդի բոլոր հավաքածուներում, այդ թվում հենց տարբերանշանով շապիկների դեպքում: Ի սկզբանե բրենդի այցեքարտը ջինսե տաբատներն էին, սակայն այսօր բրենդը ներկայացնում է ամբողջ ընտանիքի համար նախատեսված սպորտային, երեկոյան և կոկտեյլային հագուստ, աքսեսուարներ, կոշիկ և զարդեր: 

Հայաստանում GUESS-ը հայտնվեց 2018թ.-ին՝ առաջին սրահը բացելով Ռիո Մոլում: Երկրորդ սրահը բացվեց 2021թ.-ին Դալմա Գարդեն Մոլում և ահա երրորդ սրահը օրերս բացվեց Երևան Մոլի առաջին հարկում վերջերս բացված ամերիկյան բրենդերի նոր հատվածում: Սրահի աշխատանքային ժամերն են առավոտյան 10.00-ից 22.00-ն:

Տեսականին իրոք բազմաոճ է, թարմացվում է եռամսյակի ընթացքում մի քանի անգամ և երեք սրահներն ել հաճախակի ներկայանում են տարբեր ակցիաներով, զեղչային առաջարկներով, որոնց հետևելու համար պարզապես պետք է միանալ GUESS Հայաստանի սոցիալական էջերին: Բրենդի առանձնահատկություններից է եղել նաև համաշխարհային գերաստղերի հետ համագործակցությունը: տարբեր տարիներին GUESS-ը գովազդային դեմքերն են եղել Կլաուդիա Շիֆերը, Ջենիֆեր Լոպեսը, իսկ այս շրջանում բրենդը համագործակցում է Ռոնալդուի կնոջ՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ:

GUESS-ը բազմաոճ բրենդ է լայն ընտրության հնարավորություններով: Այստեղ հաճախորդները կգտնեն կանացի, տղամարդկանց և մանակական հագուստի և աքսեսուարների  լայն տեսականի։ Երեկոյան զգեստներից մինչև սպորտային հագուստ, առօրյա բազային մոդելներից մինչև ուլտրանորաձև և թրենդային նմուշներ։ Հաշվի առնելով հաճախորդների առաջարկությունները, բրենդի հետ բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել վերանայել ՀՀ-ի գնային քաղաքականությունը։ Արդեն տևական ժամանակ է, որ ի տարբերություն մյուս ԱՊՀ երկրների, հայաստանյան մասնաճյուղերում գործում է ավելի շահավետ՝ եվրոպական գնացուցակ։

Guess-ում հաճախորդը ձեռք է բերում ավելին քան միայն իրերը, այն բրենդ է զգացողությունների մասին։ Բրենդ, որի շնորհիվ յուրաքանչյուրը կարող է ընդգծել իր վառ անհատականությունը։ Եթե նայենք թեկուզ սրահի բացման հյուրերին՝ կտեսնենք թե որքան տարբեր են նրանք, տարբեր նախասիրություններով, բայց բոլորին կարծես միավորում է ուժեղ, ոգեշնչող և արկածային հոգով կերպարը։ Եվ հենց սա էլ GUESSի buyer persona-ի նկարագիրն է։

Շնորհավորում եմ մեր գործընկերներին նոր սրահի բացման առթիվ: Կարծես արդեն ավանդույթ է դարձել, որ կարմիր ժապավենը կտրվում է գլխավոր հյուրի՝ Լուսինե Թովմասյանի օգնությամբ: Հյուրերի թվում էին նաև անզուգական Նազենի Հովհաննիսյանը, դերասանուհի Եվա Զոհրաբյանը, բլոգեր Մադոննա Հարությունյանը և Արթուր Բաբիչը

ԵՐԵՎԱՆ ՄՈԼ

Արշակունյաց 37

FB / IG

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top