
Վիդեոբլոգեր, հաղորդավար, ժամանակակից գրող, սցենարիստ և InstagraD նախաձեռնության հեղինակ Ռուբեն Եսայանը հյուրերի հետ կիսվեց ծրագրային ռոբոտաշինության և արհեստական բանականության էկոհամակարգերի զարգացման վերջին միտումներով։ Մասնավորապես Samsung-ի AI հեռուստացույցների նոր շարքն օգտագործում է արհեստական բանականություն՝ օգտատերերի կարգավորումները անհատականացնելու և դիտվող կոնտենտի որակը բարելավելու համար: Միջոցառումը վարեց հաղորդավար Վահե Խանամիրյանը:

8K AI Upscaling Pro-ն օգտագործում է NQ8 AI Gen3 պրոցեսորի հզորությունը՝ ցածր լուծաչափով կոնտենտը բարելավելու համար մինչև 8K, մինչդեռ Adaptive AI ռեժիմը վերլուծում է օգտատերերի նախապատվությունները և ավտոմատ կերպով օպտիմալացնում յուրաքանչյուր տեսարան: AI Motion Enhancer Pro-ի խորը ուսուցման նեյրոնային ցանցի տեխնոլոգիան վերացնում է աղավաղումը, որն առաջանում է դինամիկ կոնտենտի դեմքում, ինչպես օրինակ՝ սպորտային խաղերի դեպքում, և առանձնացնում ձայներ մեկ ձայնային ուղուց հստակության բարձրացման և դրանց բարելավման համար Active Voice Amplifier Pro-ի միջոցով, որպեսզի ունկնդիրները կարողանան հետևել երկխոսությանը նույնիսկ արտաքին աղմուկի առկայության դեպքում։

Առանձին ելույթով անդրադարձ կատարվեց տեղեկատվական անվտանգությանը, որը հատկապես արդիական է «սմարթ» սարքերի կանոնավոր կիրառության պայմաններում։ Մեդիա փորձագետ, CyberHub ընկերության համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը խոսեց տեխնոլոգիաների կարևորության և սկզբունքների մասին, որոնք ապահովում են տվյալների պաշտպանությունը համացանցում, օրինակ՝ սթրիմինգային ծառայությունների կոնտենտ դիտելիս:

Samsung հեռուստացույցներն ապահովում են տվյալների բազմաստիճան պաշտպանություն Samsung Knox տեխնոլոգիայի շնորհիվ: Այն իրականացնում է գաղտնագրում սարքերի միջև տեղեկատվություն փոխանցելիս, արգելափակում է ֆիշինգ կայքերը ինտերնետ բրաուզերում և արտահոսքերը ներկառուցված հավելվածներում, բրաուզերներում կամ երրորդ կողմի ռեսուրսներում կոնտենտ դիտելիս:

Ժամանակակից աշխարհում բնակելի և աշխատանքային տարածքների ձևավորման մոտեցումը անքակտելիորեն կապված է տեխնոլոգիական ֆունկցիոնալության հետ: Նորարարական և ժամանակակից նախագծերի ստեղծման մեջ մասնագիտացած Ստորակետ ճարտարապետական արվեստանոցի համասեփականատեր և գլխավոր գործադիր տնօրեն Մերուժան Մինասյանը Samsung AI TV Fest-ի հյուրերին պատմեց խելացի տան տեխնոլոգիաների ժամանակակից հնարավորությունների մասին։

2024 թվականին Samsung հեռուստացույցները դառնում են տան կարևոր բաղադրիչ։ Ներկառուցված Internet of Things (IoT) հանգույցը Zigbee-ի աջակցությամբ ապահովում է խելացի սարքերը ուղղակիորեն հեռուստացույցին միացնելու և կառավարելու հնարավորություն: SmartThings հավելվածի միջոցով օգտատերերին հասանելի են մի շարք գործառույթներ հարմարավետ կյանքի համար՝ անձնական մարզումից մինչև տեսազանգեր և համակարգչի հեռակառավարում՝ մեկ ինտերֆեյսի միջոցով: Samsung-ը ոգեշնչում է աշխարհը և ձևավորում ապագան նորարար գաղափարների և տեխնոլոգիաների միջոցով: Ընկերությունը վերափոխում է հեռուստացույցների, սմարթֆոնների, դյուրակիր սարքերի, պլանշետների, սարքավորումների, ցանցերի և հիշողության կրիչների, բարձր ինտեգրման սխեմաների, կիսահաղորդիչների և LED լուծումների մասին ավանդական պատկերացումը և թույլ է տալիս սարքերի անխափան միացում իր SmartThings էկոհամակարգին:

Samsung AI TV Fest-ի շրջանակներում նկարչուհի Արևիկ Առաքելյանը արվեստի լեզվով բարձրացրեց կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության կարևորագույն խնդիրը՝ ստանալով արվեստի գործ դժվար վերամշակվող տարրերից՝ պլաստիկից և մարտկոցներից: Մշակելով նոր ապրանքներ՝ Samsung-ը ցուցաբերում է ոչ միայն նորարարական մոտեցում, այլ նաև էկո լուծումներ: Սարքերն արտադրվում են մասնակի վերամշակված պոլիմերներով, իսկ փաթեթավորումը պատրաստվում է վերամշակվող նյութերից, առանց սեղմակների և նվազագույն տպագրությամբ: Samsung-ի նոր հեռուստացույցների կառավարման վահանակները լիցքավորվում են արհեստական, բնական լույսից կամ USB Type-C պորտի միջոցով՝ առանց ալկալային մարտկոցների օգտագործման պահանջի։

Ընկերության վերջին թարմացումներին ծանոթացե՛ք Samsung Newsroom կայքում։ Բաժանորդագրվե’ք samsung.arm և Samsung Armenia սոց. ցանցերի պաշտոնական էջերին՝ ընկերության վերջին նորություններին տեղեկանալու համար: Միջոցառման կազմակերպիչ McCann Yerevan միջազգային մարքեթինգային ընկերություն:














































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը