l

lifestyle

Միկոնոս առանց վիզայի! ՄԱԳՆՈԼԻԱ ՊԱՐԿԸ, որպես ամառային հանգստի նոր վայր

Որտե՞ղ հանգստանալ ամռանը, եթե չեք ցանկանում Երևանից դուրս գնալ, չեք սիրում այցելել լողավազաններ, բայց սիրում եք լողալ, ընկերներով կամ ընտանիքով հանգստանալ ու նշել տարբեր առիթներ: Բագրատունյաց 87/1 հասցեում բացվել է ՄԱԳՆՈԼԻԱ ՊԱՐԿ, ուր մեր թիմով այցելեցինք, փորձեցինք, գնահատեցինք ու ներկայացնում ենք Ձեզ:

ՄԱԳՆՈԼԻԱ ՊԱՐԿ-ը առանձնացված գոտիներ է բաց լողավազաններով, որոնք կարող եք ամրագրել առավոտյան 11.00-ից 23.00-ը: Արժեքները սկսած 120 000-ից մինչ 280 000՝ կախված այցելուների քանակից, ծառայություններից, ավելի լավ է անձամբ կապ հաստատեք նշված տվյալներով և ճշտեք, քանի որ գները տատանվում են ըստ օրերի, ամիսների, տաղավարների: Տաղավարները 25-60 հյուրերի համար են, կախված արդեն միջոցառման ծավալից, ձևաչափից և այլն: Շատ հարմար էր թե կանգնած միջոցառումների համար, թե նստած տոների անցկացման: Չեմ հիշում, ասացի՞ որ մեծ մանկական խաղահրապարակ ունեին: Ծնունդ, կնունք, մանկական միջոցառումներ…հարմար տարբերակ է, նկատի ունեցեք: Մոռացա ճշտել, արդյոք ունեն կորպորատիվ փաթեթներ ևս, բայց կարծում եմ մշտական համագործակցության արդյունքում հաստատ լավ առաջարկ կստանաք:

Բոլոր լողավազանները ջեռուցվում են, մենք շաատ գոհ ենք մեր տաղավարի լողավազանից էլ, ջակուզիից էլ, շոգեբաղնիքից էլ: Հիշեք, մերը 7-րդ տաղավարն էր, այն կարծես թե ամենամեծն էր: Խոհանոցում առկա էր սպասք, կար մանղալ, բայց քանի որ մեզանից ոչ ոք լավ խորոված պատրաստող չէր, մենք մեր խորովածը մեզ հետ էինք տարել, իսկ տեղում իմացանք, որ նրանք ունեն նաև հենց խորոված պատրաստողի ծառայություն: Եթե Դուք կպատրաստեք խորովածը, նշեմ, որ խորովածի շշերը ներառված էր արժեքի մեջ: Մեզ սպասարկման ծառայություն պետք չէր, քանի որ մենք ընկերներով էինք ու այսպես ասած՝ մենք մեզ սպասարկում էինք, բայց ցանկության դեպքում նաև կարող եք ամրագրել սպասարկողի, բարմենի, ծառակություն ևս:

Տաղավարները տարբեր էին, իհարկե ՎԻՊ տաղավարներն ավելի հարմար էին, օրինակ մեր տաղավարում կար ջակուզի և բիլիարդի սեղան: Մանկական խաղային հատված էլ կար, բայց դե մեզ հետ երեխա չկար: Իրականում խորհուրդ կտամ անձամբ գնալ, տեսնել, տեղում ընտրել, քանի որ ամեն մեկս մեր կոմֆորտ զոնանա ունենք, ինձ կարող է փոքր տաղավարը դուր գալ, մյուսին մեծը, ճաշակին ընկեր չկա ինչպես ասում են: Եթե անկեղծ, ես նման հանգստի գոտիներում հազվադեպ եմ լինում ու պետք է ասեմ, որ լիարժեք հանգստացել ենք: Չգիտեմ, գուցե գերհոգնած էինք, կամ այնքան հանգստի կարիք ունեինք, որ պարզապես չէինք ցանկանում հեռանալ: Մեր ինստաէջում, ի դեպ, կարող եք դիտել սթորիթելը մանրամասնորեն:

Սննդի հետ կապված: Երկու տարբերակ կա, մենք ինքներս մեր սնունդը տարել էինք մեզ հետ, մտածեցինք տեղում էլ խորովածի պատրաստություն չտեսնենք: Բայց եթե Դուք ցանկանում եք կարող եք հենց այստեղ պատվիրել ամեն ինչ ըստ մենյուի և արդեն ԵՐԱԶ ռեստորանի հետ համագործակցության արդյունքում Ձեր պատվերը կմատուցվի ձեզ: Նույնիսկ նրբերշիկներ եմ ինքս պատրաստել, ֆոտոշարքում կարող եք արդյունքը տեսնել, մի քիչ շատ եփվեց: Իրականում երկու տարբերակն էլ հարմար էր. կարող եք ինքներդ պատրաստել, կարող եք տեղում ամրագրել, բոլոր հարմարությունները կային:

Միջավայրը շատ էսթետիկ էր, ինչպես ասում են հիմա՝ ինստագրանիբլ, այնպես որ սիրելի աղջիկներ Ձեր բոլոր գեղեցիկ զգեստները կարող եք վերցնել Ձեզ հետ և լուսանկարվել ինչքան ցանկանաք (խեղճ ընկերներ): Գործում է նաև ընդարձակ ավտոկայանեղի, այդ թվում և սթափ վարորդ ծառայություն: Եթե տոներ նշելու արդյունքում անհրաժեշտություն զգաք, կարող եք թողնել մեքենաները, կամ վարորդը կուղեկցի Ձեզ:

Էլ ինչ ավելացնեմ, երաժշտությունը մինչ 23.00-ն է հնարավոր, կենդանիների մուտքը թույլատրելի է…..գիտեք, որ պատմեմ, անվերջ կպատմեմ, ավելի լավ է Դուք արդեն միանաք նրանց սոցիալական էջերին և ցանկության դեպքում արդեն ուղղեք Ձեր հարցերը հենց ՄԱԳՆՈԼԻԱ ՊԱՐԿԻՆ:

Ամրագրելու համար. 033 03 07 70

    Բագրատունյաց 87/1

Facebook / ՄագնոլիաՊարկ 

    Instagram /magnoliapark.evn

 

back-top