Եթե որոշել եք ձեռք բերել նոր բնակարան, ինչպե՞ս եք սկսում այն փնտրել: Նախ ծանոթանում ենք շինարարական ընկերության հետ. PROBUILDING-ն իր տարիների փորձով և արդեն իրականացված նախագծերով արդեն իսկ հասցրել է վստահություն և հեղինակություն ձեռք բերել շուկայում:

Հետո ստուգում ենք հասցեն. Բաբայան 39/1-ը Մոնումենտի առանձնատների սեկտորի առաջին գծում է: Երևանի կենտրոնից ընդհամենը՝ 1,5 կմ հեռավորության վրա, այլ կերպ ասած՝ կենտրոնից 8 րոպե ավտոմեքենայով: Տեղն իդեալական է, ինչ խոսք:

Ե՞րբ է վերջնաժամկետը-2024թ.-ի չորրորդ կիսամյակում: Կառուցման գործընթացին ներգրավվել են լավագույն մասնագետները եւ դիզայներները: Շենքի կառուցման համար ներդրվում է միմիայն պրեմիում դասի շինանյութ։ Շենքը հագեցված է լինելու բոլոր անհարժեշտ պայմաններով եւ ծառայություններով: Արդեն ավարտվել է ստորգետնյա 1-ին և մինչև 3-րդ հարկերի շինաշխատանքները, մեկնարկել է 4-րդ հարկի բետոնալցման աշխատանքները։ Մոռացա նշել, որ նախագիծն ունենալու է 4 հարկ, բնակարանային մակերես՝ 58-132 քմ:

Հաջորդ պայմանը. արևկող բնակարաններ պատշգամբի առկայությամբ, հարթ առաստաղներ երեք մետր բարձրությամբ (ինչի շնորհիվ կարող եք ձևափոխել Ձեր բնակարանը), ջեռուցման անհատական համակարգի հնարավորություն. միանգամից երեք կարևոր առանձնահատկություն, որոնք ևս առկա են Բաբայան 39/1 հասցեում կառուցվող նախագծում: Գիտեմ, շատերիդ երազանքի բնակարանն եմ բնութագրում, բայց այս ամենն իրոք առկա է այս նախագծում:

Ինչ խոսք, կարևոր է հարմարությունները: 24/7 անվտանգություն, երկու պրեմիում դասի վերելակ, բնակելի համալիրում առկա կանաչապատ գեղեցիկ այգի բնակիչների համար, իհարկե կայանատեղի և պրեմիում դասի բնակելի համալիրներին բնորոշ շքեղ տեսարան բնակարանից: Էլ ի՞նչ է Ձեր մտքով անցնում…վճարման տարբերակնե՞րը: Այո, հնարավոր է վճարման բոլոր տարբերակները, նույնիսկ կանխիկ՝ փուլային վճարման ձևաչափով:

Ձեռք բերեք Ձեր նոր պրեմիում դասի բնակարանն անմիջապես կառուցապատողից: Բոլոր տվյալները թողնում եմ, գիտեմ, դեռ կունենաք հարցեր, որոնց գուցե անպատասխան թողեցինք: Հա, մոռացա ասել, որ PROBUILDING-ի սոցիալական էջերում կգտնեք նաև բնակարանների հատակագծերը:

Պարզապես զանգահարեք PROBUILDING և իմացեք ավելին, եթե իհարկե զգում եք, որ ԲԱԲԱՅԱՆ 39/1-ը ձեր նոր բնակարանի հասցեն է:
Բաբայան 39/1
099-300 700
094-240 330












«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք
Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը
Շահիր քո նվերը՝ SKECHERS ARMENIA-ի նոր հավաքածուից
Դիմավորեք Հրե Ձիու տարին ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահի կախարդանքով
Գնացել էինք Աշտարակ՝ «Ահարոնյան դիստիլերիա»
ՈՐՏԵՂ ՈՒՏԵԼ ՀԱՄՈՎ/ՀՈՏՈՎ ԽԱՇ ԵՐԵՎԱՆՈՒՄ 2025
100 ՇԻԿ հյուր՝ Կամոյի ՇԻԿ ծնունդին
EXCLUSIVE! Մանուկ Ալեքսանյանի ցուցադրությունը Visa Fashion Week Almaty 2026-ում
Նոր շուրջօրյա vibe Երևանում․ բացվել ա AMAZON Lounge Bar-ը
Ինչպես կազմակերպվեց «THE DEVIL WEARS PRADA-2» ֆիլմի նախադիտումը
EXCLUSIVE! THE DEVIL WEARS PRADA-2 ֆիլմի նախադիտման հյուրերը
KINESIOLAB-ի պաշտոնական բացումը Ագաթանգեղոս 3/2 հասցեում