l

lifestyle

Լոնդոնից մինչ Երևան. Ինչպես AZAT MARD բրենդը դարձավ հայ երիտասարդության ամենապահանջված բրենդը

5 տարի առաջ հանդիպեցի AZAT MARD բրենդի համահիմնադիր Գարեն Չոբանյանին երևանյան սրճարաններից մեկում: Եթե անկեղծ՝ այն ժամանակ չէի էլ կարող պատկերացնել, որ Մեծ Բրիտանիայում հիմնադրված բրենդը մի քանի տարի անց կդառնա ամենահայտնի և պահանջված ապրանքանիշերից մեկը ամբողջ աշխարհի հայության համար: Համահիմնադիր Գարենի հետ 5 տարի անց կրկին հանդիպում եմ Երևանում՝ հասկանալու, թե ինչն էր այս բրենդի հաջողության բանաձևը:

AZAT MARD լյուքս դասի բրենդը հիմնադրել են Գարեն Չոբանյանը և Նեյլ Մալհոտրան: Գարենը խաղացել է Հայաստանի երիտասարդների ֆուտբոլի միջազգային թիմում, իսկ Նեյլն ավարտել է Միլանի նորաձևության դպրոցը։ Հանդիպելով Մեծ Բրիտանիայում՝ երկու ընկեր որոշում են հիմնել AZAT MARD բրենդը, ամբողջությամբ ոգեշնչվելով Հայաստանից: Յունիսեքս, արդեն նաև երեխաների համար նախատեսված հագուտ, աքսեսուարներ, որոնք այսօր կրում են ամբողջ աշխարհի հայերը: Հատուկ համագործակցություն Ararat բերնդի, Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարաների հետ, և մշտապես նոր արտադրանքով զարմացնող տեսականի, որը հենց նույն պահին դառնում է մեյնսթրիմ և հայտնվում ամենուր:

Ես իքնս հաճախ եմ կրում AZAT MARD, բացատրեմ ինչու: Նախ, արտադրանքն իրոք որակով է, օրինակ շապիկներն ավելի ազատ են, ինչը հայ տղամարդկանց դեպքում շատ կարևոր է, տեսանիկին նորաոճ է, հնարավոր է համադրել ինչպես սպորտային, այնպես էլ ցանկացած տիպի միջոցառման ընթացքում, դուր է գալիս ինձ նաև դիզայներական մոտեցումը՝ դետալներ, որոնք առաջին հայացքից գուցե նկատելի չեն, սակայն ես ինքս կարևորում եմ դրանք: Այսօր AZAT MARD-ը ցանկացած մարդու համար սպասված նվեր է, լինի դա գլխարկ, շապիկ, կամ հուդի:

Գարենը, ինչպես և Նեյլը հաճախ են լինում Հայաստանում և հերթական այցի ընթացքում որոշեցի հանդիպել Գարենին՝ կրկին շնորհավորելու նորանոր հաջողությունների առթիվ և զրուցելու ապագա պլանների մասին:

-Հենց երեկ մոտենում է ինձ մի տղա Հյուսիսային պողոտայում ու հարցնում. “Կամո ջան, էդ AZAT MARD որ հագնում ես, ախր դա ի՞նչա նշանակում”. Դու ինքդ ինչպե՞ս կբացատրես…

Ես այն ձևակերպում եմ, որպես «ազատություն երազելու»: Կարևոր է, որ հայ լինելով, մենք ցուցադրենք մեր երկիրը դրական լույսի ներքո: Իմ անձնական ճանապարհով ես փորձում եմ դա անել՝ պատրաստելով բարձրորակ հագուստ և նախագծելով ինքնատիպ դիզայն, որը սկիզբ է առնում Հայաստանի խորհրդանշական առանձնահատկություններից, այդ թվում և պատմական վայրերից: Նպատակն է նաև մարդկանց հիշեցնել Հայաստանի պատմությունը և Աշխարհին ցույց տալ, թե իրականում որքան զարմանալի է երկիրը:

-Եթե անկեղծ՝ 5 տարի առաջ երբ հանդիպեցինք, ես չէի հավատում որ բրենդը նման հաջողություն կունենա, Դուք ինքդ այն ժամանակ մտածո՞ւմ էիր, որ կարճ ժամանակահատվածում այն այսքան կսիրվի ամբողջ աշխարհում:

Իրոք, երբ մենք 2019թ.-ին հանդիպեցինք, ես նույնպես չէի կարծում, որ ապրանքանիշն այսքան արագ առաջընթաց կունենար, սակայն ես հստակ տեսլական ունեի և գիտեի դեպի ուր եմ շարժվում. դա հիմնական ապրանքանիշի ինքնություն ստեղծելն է և խաղի կանոններին հավատարիմ մնալը:

 

-Ինչ ես կարծում ի՞նչը դարձավ պատճառ. որակը, գինը, ձևափափը, ինչո՞ւ են բոլորն այսօր կրում AZAT MARD:

Արագ հաջողությունը դեռ ոչինչ չի որոշում: Պարտադիր է մշտապես հագուստի որակը բարձր պահելը, ամենամսյա թողարկվող հետևողական առանձնահատուկ դիզայնը: Գինը մի փոքր ավելի բարձր է, քան մյուս ապրանքանիշերը, բայց ես զգում եմ հաճախորդի գոհունակությունը, երբ նրանք ստանում են իրենց պատվերը, քանի որ որակը չափազանց լավ է գնի համար:

-Եթե ճիշտ եմ հասկանում, բրենդի վաճառքի գլխավոր հարթակը հենց azatmardofficial.com կայքն է, կա՞ն արդյոք ֆիզիկական խանութներ ևս, բացի երևանյան YooTo սրահից և օնլայն հարթակից:

Ամրագրումներ ստանում ենք ամբողջ աշխարհից, հիմնականում մեր կայքից: Կան բազմաթիվ առանցքային քաղաքներ, որտեղ հայկական սփյուռքը տարածվել է, օրինակ՝ Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Տորոնտո, Լոնդոն: Բոլոր այս քաղաքներում AZAT MARD բրենդի առցանց գնորդների մեծ բանակ է ձևավորվել:

-Իսկ որքան մեծ է AZAT MARD թիմը: Ով է որոշում հավաքածուները, ով է ստեղծում դիզայնը, մարքեթինգը, որտեղ է այն կարվում, մի փոքր տեխնիկական դետալներ կներկայացնե՞ս:

Թիմն իրականում շատ փոքր է, Ես հիմնականում կենտրոնանում եմ հավաքածուների, դիզայնի, գործարանների և ապրանքների տեղաբաշխման գործում: Իմ բիզնես գործընկեր Նիլը կենտրոնանում է կայքի և տեխնիկական կողմի վրա՝ համոզվելով, որ ամեն ինչ հարթ է ընթանում: Իհարկե վերջում մենք բոլորս հավաքվում ենք, քննարկում ենք մեր նոր գաղափարները և հաստատում այն:

-Հետաքրքիր է, բրենդն արդեն կարո՞ղ ես համարել ստացված բիզնես նախագիծ, այն բերում է ստաբիլ շահույթ, թե դուք դեռ ներդրում եք կատարում՝ ամրապնդելով դիրքերը շուկայում:

Բրենդն իմ աչքում դեռ շատ երիտասարդ է, գրեթե ամբողջ շահույթը կրկին ներդրվում է ապրանքանիշի աճի մեջ: Կարծում եմ, դեռ շատ բան կա գնալու: Չեմ ուզում ոգևորվել արագ հաղթանակներով, փորձում եմ լուռ ստեղծել շքեղ հագուստի շարք, որը մի օր կդառնա համաշխարհային շուկայում առաջատար ապրանքանիշ:

-Եղե՞լ է արդյոք առաջարկ, գուցե հենց Հայաստանից, վաճառելու բրենդը, եթե այո, ինչ թվի մասին  կարող է խոսք գնալ նման դեքում:

Այս շրջանում նման առաջարկներն ինձ չեն հետաքրքրում։

-Հավանաբար քեզ ցույց տվել են Հայաստանում հայտնված ֆեյք AZAT MARD արտադրանք, որոնք կարող են գնել տոնավաճառներում: Ինչպե՞ս ես վերաբերվում դրանց և փորձե՞լ ես արդյոք արգելել արտադրությունը՞

Այո, ես շատ եմ տեսել ֆեյքերը: Սկզբում ես դա ընկալեցի որպես հաճոյախոսություն, քանի որ կեղծիքներ ես տեսնում միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բան հաջողվում է: Բայց հիմա դա տեղի է ունենում այնքան, որ ես դա արդեն համարում եմ սխալ, կարծում եմ, որ դա արդար չէ: Աշխատել օր ու գիշեր՝ ստեղծելով հավաքածուներ, իսկ մեկ ամիս հետո էլ շուկայում կեղծ տարբերակը…մեղմ ասած հաճելի չէ: Մենք հայ ենք! մենք ընտանիք ենք! ինչու՞ վնասել միմյանց:

-Մոռացա հարցնել, թե որն է այս անգամ այցելությանդ առիթը. նոր համագործակցությո՞ւն:

Այս անգամ Երևանում եմ Z&A խանութների հետ համագործակցության նպատակով: Մենք ունենք նոր գրաֆիկական շապիկներ, որոնք կարող եք ձեռք բերել միայն Հյուսիսային պողոտայի խանութում։ Ի դեպ, հաջորդ շաբաթ հրավիրում եմ փակ շնորհանդեսին, վստահ եմ հավանելու ես մեր նոր աշխատանքը:

-Բոլոր հայկակն մեծ ընկերությունները, թանգարանները, նույնիսկ բանկերը ցանկանում են քեզ հետ համագործակցել: Ինչպես ես ընտրում, թե ում հետ աշխատել և ինչ պայմաններով ես դրանք անում: Ի դեպ, ո՞րն է եղել օրինակ ամաենատարօրինակ առաջարկը որը մերժել ես:

Կան բազմաթիվ առաջարկներ ու իրականում չափազանց դժվար է ընտրություն կատարել: Վերջին աշխատանքներից է նաև Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» բալետից ոգեշնչված շապիկը, որը կթողարկվի շաբաթվա վերջ:

-Նա, ում տեսել ես AZAT MARD կրելիս ու հպարտացել ես:

Ամենամեծ հպարտությունը, երբ փողոցում տեսնում եմ անծանոթ մարդկանց՝ AZAT MARD կրելիս: Դա ցույց է տալիս, որ մարդիկ այն կրում են բրենդի հանդեպ սիրո և դրա հիմքում ընկած իմաստի համար:

-Մտավախություն չկա՞, որ նման անսպասելի բումից հետո բրենդը կարող է դառնալ մի քիչ մեյնսթրիմ և հոգնեցուցիչ: Նկատի ունեմ, որ շրջելով Երևանում, դուք ամենուր կարդում եք AZAT MARD, և նույնիսկ միջազգային նորաձևության միտումներն այժմ հանգեցնում են նրան, որ բրենդները փորձում են անցնել մաքսիմալ փորի տարբերանշանին:

Միշտ կա անհանգստություն, ո՞վ գիտի, թե ինչ անակնկալ է մեզ պատրաստել վաղվա օրը: Ահա թե ինչու է այդքան կարևոր հաճախորդին ներգրավված պահելը: Նոր հետաքրքիր ձևավորում, նոր համագործակցություններ, նոր հայտնիներ, ովքեր միանում են մեր AZAT MARD ընտանիքին:

-Առաջարկում եմ  5 տարի անց նորից հանդիպենք Երևանում և նորից զրուցնեք, կարծում եմ՝ այդ ժամանակ ևս հետաքրքիր զրույց կունենանք։

Համաձայն եմ, ո՞վ գիտի, թե որտեղ ենք երկուսս լինելու 2029-ին և ինչի մասին ենք խոսելու այդ ժամանակ:

Հայաստանում AZAT MARD հավաքածուն ձեռք բերելու ամենալավ տարբերակը azatmardofficial.com կայքն է, որտեղից գնումները ժամանում են 7-15 օրերի ընթքացքում, ինչպես նաև Հյուսիսային պողոտայում գործող YooTo սրահն է, նաև yooto.online հարթակը , որտեղ պաշտոնապես ներկայացված է բրենդը և մշտապես թարմացվում է տեսականին:

 

Լուսանկարիչ՝ Հայկ Շաբանյան

Նկարահանման վայր՝ Panda Rooftop: 

 

 

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top