
2000-ականներին նա սկսեց իր կարիերան,որպես առաջին սնդուսափայլ ամսագրի՝ Էլ Սթայլի Արտ-տնօրեն: 10-ականներին՝ դիզայներ Ֆաինա Հարությունյանի հետ սկսեց վարել առաջին հայկական բլոգը՝ Fashionblog.am-ը և համանուն հեռուստանախագիծը դառ 21 հեռուստաընկերության եթերում: Հաջորդեցին հարյուրավոր ֆոտոնախագծերը, տեսահոլովակները, գովազդային արշավները և ահա մի քանի տարի առաջ, Արմեն Գալյանը բացեց իր առաջին խանութ-սրահը՝ MAN IN TOWN-ը, որտեղ ներկայացված էր հագուստ և աքսեսուարներ միայն տղամարդկանց համար:

Այսօր MAN IN TOWN ապրանքանիշը դարձել է ամենահայտնի, սիրված և տարբերվող հայկական բրենդերից մեկը տղամարդկանց համար: Այսօրվա նորաձևությունն իր կանոններն ունի և հաճախ բրենդի հագուստը նաև կրում են կանայք՝ քանի որ այն, ինչպես և գրեթե բոլոր ներկայիս բրենդերը արտադրում են յունիսեքս հագուստ:

Ձեռագիր, որը ճանաչելի է, ոճային, թրենդային և այսօրվա շնչով: Հավաքածուները ներառում են շապիկներ, տաբատներ, հուդիներ, վերնաշապիկներ, կիմանոներ, պիջակներ, գլխարկներ, ինչպես նաև աքսեսուարներ: Այսօր MAN IN TOWN սրահը գործում է Բաղրամյան 1 հասցեում՝ Կասկադի հարևանությամբ: Այն արդեն իսկ դարձել է հազարավոր զբոսաշրջիկների և արվեստասեր հասարակության ինքնաարտահայտման ձեռագիրը՝ յուրաքանչյուր սեզոնին առաջարկելով նոր գաղափարախոսություն և տրամադրություն:

MAN IN TOWN-ը պատմություն է ամենահայտնի selfmade երևանցիներից մեկի մասին: Բրենդ, որը ստեղծվել է ոչ թե առաջարկվող գրանտերի կամ startup ծրագրերի օրինակով, այլ իր աշխատասիրությամբ ոգևորող և գեղեցիկը ընդգծող հայորդու ներաշխարհով, և հենց սա է MAN IN TOWN ապրանաքանիշի հաջողության գաղտնիքը: Նոր հավաքածուն արդեն կարող եք ձեռք բերել MAN IN TOWN սրահում, կամ կարող եք ուղղել Ձեզ հուզող հարցերը՝ միանալով սրահի սոցիալական էջերին:
Բաղրամյան 1
077-19 51 71























Այս սուպերֆոտոների հեղինակը Անդրանիկ Բեգլարյանն է:
























































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում
FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր
BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե
«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ
RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում
Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն