Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի շնորհիվ կենդանիները երկար ժամանակով կամ մշտապես կարող են ապրել կենտրոնի տարածքում, կացարաններում, մինչ կենտրոնի թիմը նրանց համար ընտանիք կգտնի: Մեր թիմն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»՝ հենց տեղում նկարելու կացարանները, տեսնելու, թե ինչպես են իրենց զգում շները, ինչպես են նրանց խնամում այստեղ: Շնորհակալություն «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանին մեզ դիմավորելու, շրջայց կազմակերպելու և համբերատար մեր բոլոր հարցերին մանրամասն պատասխանելու համար: Դիտեք անպայման մեր հատուկ ռեժորտաժը, իսկ եթե դեռ կունենաք էլի հարցեր, թողնում եմ հասցեն և կոնտակտները:
Հասցե՝ արցախի 4-րդ նրբանցք, 12 տարածք
Հեռախոսահամար՝ 011-514 539
Ֆեյսբուքյան էջ՝ Կենդանիների Խնամքի Կենտրոն
Ինստագրամյան էջ՝ animal_care_center__

Այո, եթե հանդիպում եք թափառական շների ոհմակների ապա կարող եք միանգամից զանգահարել «Կենդանիների խնամքի կենտրոն» 011-514 539 հեռախոսահամարով և կենտրոնի մասնագետները շներին կտեղափոխեն իրենց նոր կացարան ու հոգ կտանեն նրանց հանդեպ: Իհարկե չի խրախուսվում, բայց եթե ինչ-ինչ պատճառով Դուք ստիպված եք հրաժարվել ձեր իսկ շնից, ապա նույնպես կարող եք վստահել նրանց «Կենդանիների խնամքի կենտրոն»-ին: Այստեղ նրանց ժամանակով կացարանն է, որտեղ անցնելով բժշկական զննումը, ընդունելով պատվաստումները, շունն արդեն սպասում է մինչ կորդեգրեն իրեն:

Ի դեպ, շատ գեղեցիկ և տոհմային շներ հանդիպեցի այստեղ, վիդեո տարբերակում և ֆոտոշարքում Դուք էլ կտեսնեք: Հետևելով «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի սոցիալական էջերին, կարող եք պարբերաբար հետևել նոր շներին և գուցե գտնեք Ձեր նոր ընկերոջը: Ինչո՞ւ գնել շուն, եթե կարող ես որդեգրել. մանավանդ, որ Դուք արդեն կունանք առաջին անհրաժեշտ բուժումը ստացած և պատվաստված շուն, եթե իհարկե պատրաստ եք շարունակաբար հոգ տանել նրա հանդեպ:

Հետաքրքիր է, որ «Կենդանիների խնամքի կենտրոն»-ը նաև անցկացնում է «Շների հետ վարքի կանոնները» խորագրով կրթական արշավներ մայրաքաղաքի դպրոցներում: Արշավն ինտերակտիվ դասընթաց է երեխաների հետ, որի ընթացքում շների խնամքի թեմայի շուրջ երեխաների կողմից արտահայտված միֆերը վերածվում են ստույգ տեղեկատվության: Կիսվեք մեր փոստով և ռեպորտաժով Ձեր սոցիալական էջերում, ինչը կօգնի այս հրաշալի նախաձեռնությունն ավելի լսելի դարձնել և գուցե հենց իմ հետևորդներն էլ գտնեն «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում իրենց ընտանիքի նոր «բարեկամին»-ին:






























The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը