l

lifestyle

ԴԵՊԻ ԴՊՐՈՑ՝ SKECHERS-ի BACK TO SCHOOL դպրոցական նոր հավաքածուով

SKECHERS-ը ներկայացնում է BACK TO SCHOOL նոր տեսականին երեխաների համար, մենք էլ նկարահանել ենք Կամոբլոգի հետևորդների դպրոցական երեխաներին՝ սրահի նոր լուքբուքում: Հիմա Դուք արդեն գիտեք, որքան երկար էլ Ձեր երեխան դպրոցում լինի, նրանց ոտքերը միշտ շրջապատված կլինեն հարմարավետությամբ։ Ի դեպ, SKECHERS-ը Հայաստանում այս տարի նշում է իր 10-ամյակը: 

BACK TO SCHOOL դպրոցական նոր հավաքածուն ներառում է գունեղ կոշիկների և աքսեսուարների նոր շարք, որն արդեն կարող եք գնել բոլոր հինգ SKECHERS սրահներում: Գնելով այս վառ և գեղեցիկ կոշիկները, մի մոռացեք, որ Դուք ընտրել եք Skechers-ն առաջին հերթին Ձեր երեխաների ոստքերի հարմարավետության, կոշիկների թեթևության և բարձր որակի համար: BACK TO SCHOOL հավաքածուն ներառում է կոշիկներ, շապիկներ, կեպիներ և պայուսակներ: 

Ինչպես տեսնում եք՝ BACK TO SCHOOL հավաքածուն ներառում է և՛ միատոն մոդելներ և՛ գունեղ տարբերակներ հատկապես աղջիկների համար: Կարող եք համադրել կոշիկը նրանց դպրոցական լուքի հետ՝ անկախ նրանից, երեխան սպորտային ոճ է նախընտրում, թե խիստ դասական: Պայուսակները ևս կարող եք գնահատել մեր ֆոտոշարքում, համադրել կոշիկների հետ:

 Ի դեպ, շուտով, SKECHERS սրահներում կհայտնվի նաև նրանց վերջին քոլոբրեյշնը Սնուփ Դոգի հետ, արդեն մեծահասակների համար: Skechers x Snoop Dogg կապսուլային շարքը մշակվել է ռեփերի հետ և ներկայացված կլինի Հայաստանում սահմանափակ քանակությամբ:

SKECHERS կոշիկների գլխավոր առավելությունը հարմարավետությունն է, այն երբեք չի հոգնեցնում ոտքերը շնորհիվ հատուկ փափուկ տակդիրի և կառուցվածքի: Հատկապես հարմար է նրանց համար, ովքեր շատ են քայլում, զբաղվում են սպորտով, կամ ճանապարհորդելիս՝ ոտքով են բացահայտում նոր քաղաքները: Նշեմ նաև, որ այժմ սրահներում գործում է մինչև 50 տոկոս զեղչ նշված տեսականու համար: Հայաստանում SKECHERS-ի պաշտոնական սրահները հինգն են՝ Rio Mall (Skechers կոնցեպտ սրահ), Dalma Garden Mall (Skechers կոնցեպտ սրահ), MEGAMALL (Skechers կոնցեպտ սրահ), Tashir Shopping Gallery (Shoe Zone մուլտիբրենդային սրահ) և Multi Magic Mall (Shoe Zone մուլտիբրենդային սրահ):  

Rio Mall (Skechers կոնցեպտ սրահ)

Dalma Garden Mall (Skechers կոնցեպտ սրահ)

MEGAMALL (Skechers կոնցեպտ սրահ)

Tashir Shopping Gallery (Shoe Zone մուլտիբրենդային սրահ)

և Multi Magic Mall (Shoe Zone մուլտիբրենդային սրահ)

 Հեռ. 010/077-70 13 13

FACEBOOK / INSTAGRAM

Այս անգամ մեր նոր ֆոտոշարքում մենք նկարահանեցինք հենց մեր հետևորդների դպրոցական երեխաներին: Հենց նրանց ֆոտոշարքով էլ ներկայացնում ենք Ձեզ նոր հավաքածուն, մի փոքր էլ կպատմենք երեխաների մասին:

ԳՈՀԱՐԻԿ. ք. Արմավիր, 11 տ.

Սովորում է թիվ 5 միջնկարգ դպրոցում, սիրած առարկան անգլերենն է, երազում է դառնալ ԲԺՇԿՈՒՀԻ:

ՆԱՐԵԿ. ք. Երևան, 6 տ.

Սովորում է ՔՎԱՆՏ վարժարանում, 2-րդ դասարանում, առարկաներից նախընտրում է մաթեմատիկան, երազում է դառնալ ԲԻԶՆԵՄԵՆ:

ԱՆԱՀԻՏ. ք. Երևան, 8 տ.

Սովորում է 132 դպրոցի 3-րդ դասարանում, սիրած առարկան է կերպարվեստը, երազում է դառնալ ՆԿԱՐՉՈՒՀԻ:

ԱԼԵՔՍ. ք.Երևան, 8 տ.

Սովորում է Ռ. Իշխանյանի անվ. թիվ 153 դպրոցում, սիրում է մաթեմատիկա և ֆիզկուլտուրա առարկաները, երազում է դառնալ ԲԺԻՇԿ:

ՆԱՐԵ. ք. Երևան, 6տ.

Հաճախում է Լ. Շանթի անվ. դպրոց, սիրած առարկան նկարչությունն է, երազում է դառնալ ԲԺՇԿՈՒՀԻ:

ՌՈԲԸ և ՍՈՆԱՆ քույր և եղբայր են.

Ռոբն այս տարի հաճախելու է Ն. Աղբալյանի անվ. դպրոց, նրա երազանքն է դառնալ ԲԻԶՆԵՍՄԵՆ: Սոնան 8 տարեկան է, նա արդեն նույն դպրոցի երրորդ դասարանի աշակերտուհի է: Սիրած առարկաները՝ ֆիզկուլտուրա, հայոց լեզու և տեխնոլոգիա, ցանկանում է դառնալ բժիշկ, երաժիշտ, կամ նկարչուհի:

back-top