l

lifestyle

EXCLUSIVE Սոչիից! ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ НОВАЯ ВОЛНА 2024 ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԸ

Նա առաջինն է! Անահիտ Հակոբյանին հաջողվեց շրջանցել բոլոր մասնակիցներին և НОВАЯ ВОЛНА 2024 մրցանակը բերել ՀԱՅԱՍՏԱՆ: Կապվել եմ Անահիտի հետ՝ շնորհավորելու և ծանոթանալու նրա հետ հեռավար, այո մենք ծանոթ չենք միմյանց ու սա հրաշալի առիթ է բացահայտելու մեր հաղթանակած երգչուհուն: Նրա առաջին հարցազրույցը հաղթելուց հետո:

  • Կամո Թովմասյան

Անահիտ Հակոբյանին հանդիպել եմ հեռուստամրցույթների ընթացքում, COBA շոու-ակումբում, ապա Dvin Music Hall-ում տարբեր կորպորատիվներին, բայց ավելին՝ ինքս էլ չգիտեմ: Երբ նկատեցի, որ նա մասնակցում է НОВАЯ ВОЛНА 2024 մրցույթին՝ սկսեցի հետևել, քանի որ նրա բեմական հագուստները և աքսեսուարները ստեղծել էր իմ ընկեր Արայիկ Գաբաջյանը:

Արդեն երրորդ օրը պարզ էր, որ Անահիտը գլխավոր ֆավորիտն է և ահա խնդրեմ՝ ՆԱ ՀԱՂԹՈՒՄ Է: Այսօր երեկոյան մրցույթի փակման արարողությունն է, որի ընթացքում էլ հայտարարելու են հաղթողին և հանձնելու են նրան մրցանակը: Արդեն իսկ բալային հաշվարկով պարզ է, որ առաջին հորիզոնականում Անահիտն է: Վաղ առավոտյան կապ հաստատեցի նրա հետ՝ շնորհավորելու և մի քանի հարց ուղղելու Կամոբլոգի հետևորդների համար: 

Շնորհավորում եմ, wow, պատկերացնում եմ ինչ ուրախ ես այժմ, սա միանշանակ մեծ հաղթանակ է Քեզ համար, ի՞նչ ես զգում այս պահին:

-Գիտես, անասելի ուրախ եմ ու երջանիկ: Սա իմ մանկական երազանքն է, քանի որ փոքր տարիքից ինձ պատկերացրել եմ հենց НОВАЯ ВОЛНА մրցույթի բեմում: Տարօրինակ է, բայց հենց հաղթանակած եմ պատկերացրել: Արի ու տես, իմ պատմությունը վկայես փաստը, որ եթե երազես ու քրտնաջան աշխատես, մի օր երազանքդ կարող է իրականություն դառնալ: 

-Ես շատ քիչ ինֆո կարողացա գտնել Քո մասին, կպատմե՞ս համառոտ այն, ինչ պետք է իմանանք Անահիտի մասին:

-Ես ավարտել եմ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի Կովկասագիտության բաժինը, կովկասագետ-ադրբեջանագետ եմ մասնագիտությամբ, շուտով նաև կավարտեմ մագիստրատուրան: Չեմ աշխատել իմ մասնագիտությամբ, քանի որ գտել եմ ինձ համար նախատեսված ճիշտ հարթակը՝ ԲԵՄԸ:

Փոքր տարիքից երգում էի ու մասնակցում բոլոր հնարավոր մրցույթների, հեռուստանախագծերի, գրանցել եմ լավ արդյունքներ ինչպես հայկական, այնպես էլ միջազգային նախագծերում, սակայն НОВАЯ ВОЛНА 2024 մրցույթում հաղթանակս, իհարկե առանձնահատուկ արժեք ունի ինձ համար: 

-Երգի պրեմիերադ երկրորդ մրցույթային օրը ավելի քան հաջողված էր, իսկ Քեզ ո՞ր օրվա ելույթը դուր եկավ ավելի..

-Կարծում եմ հենց առաջին օրվա կատարումս՝ Ինգա և Անուշ Արշակյանների ՋԱՆ-ՋԱՆ հիթը կարծում եմ դուր եկավ բոլորին: Երկրորդ օրը կատարում էի երգ-աղոթք, որի խոսքերի հեղինակն էր Ավետ Բարսեղյանը, իսկ երաժշտությունը Ռուզան Անդրեասյանինն էր: Եթե հիշում եք, հենց երկրորդ մրցույթային օրն արժանացա ամենաբարձր գնահատականին:

Երրորդ օրը կատարեցի Սյուզաննա Թովմասյանի երգը, որի համար շնորհակալ եմ Tovmasyan Foundation-ին: Եթե լինեմ անկեղծ՝ երեք օրերի կատարումներն էլ խորհրդանշական և անչափ կարևոր էին ինձ համար, դժվար է առանձնացնել որևէ մեկը: 

 

-Ի՞նչ հետաքրքիր դրվագներ, գուցե միջադեպեր կպատմես մասնակցությունիցդ, որ մնացել է ետնաբեմում ու կուզեիր կիսվել մեզ հետ:

-Ես և Խվիչան որոշել էինք նույնիսկ փորձերին ներկայանալ տարբերվող ու յուրահատուկ լուքերով: Եթե դիտես ետնաբեմի և փորձերի ռեպորտաժները մրցույթի կայքում, կնկատես, որ բոլոր մասնակիցները փորձերին ներկայանում են պարզապես հուդիներով, իսկ ես և Խվիչան հատուկ բեմական կերպարներով, ինչն ավելի հետաքրքիր էր դարձնում մեր ընկերական մրցակցությունը: 

-Ինձ հետաքրքրում է մի բան, այդ ծանր զգեստը 10 կիլոգրամանոց, ինչպե՞ս էիր կրում: Գիտես, երևում էր, որ բավական բարդ զգեստ էր, ինչպես թերևս Արայիկ Գաբաջյանի ստեղծած բոլոր զգեստները:

-Ճիշտ ես նկատել, երրորդ օրվա զգեստս բավական ծանր էր և տեխնիկապես դժվար էր այն կրել և երեգել: Բայց իմ տարբերվող կերպարները կարծում եմ բոլորին է տպավորել, ինչի համար շնորհակալ եմ Արայիկ Գաբաջյանին: Դուք ինքներդ տեսաք թե ինչ ֆանտաստիկ բեմական կերպարներ էր նա ստեղծել հատուկ ինձ համար, ու հավատացեք, բոլորը տպավորված էինք իմ լուքերով:

-Չեմ սիրում մարդկանց անձնական կյանքի մեջ մտնել, բայց դե գիտես, հայերը շատ են սիրում իմանալ թե ինչ է կատարվում արտիստների անձնական կյանքում: Կարո՞ղ եմ հարցնել, թե ինչ կարգավիճակում ես դու գտնվում. Այս հաղթանակը նվեր է երկրորդ կեսին թե հակառակը՝ լավ վրեժ էքսից:

-Ինձ դուր եկավ հարցի ձևակերպումը, բայց չեմ պատասխանի հարցին, հիմա ուզում եմ խոսել միայն իմ հաղթանակի մասին:

-Ով էր այս տարի, ըստ Քեզ, Քո ամենամեծ մրցակիցը, եթե հաշվի չառնենք Խվիչային, ում հետ կարծես ընկերացել եք արդեն:

-Այս տարվա մասնակիցները միջազգային մրցույթներում մասնակցելու բավական մեծ փորձ ունեին: Մալթայի ներկայացուցիչը հաղթել էր մանկական Եվրատեսիլը, Օժակը բազմիցս հաղթելէր տարբեր միջազգային մրցույթենորւմ, բայց ես մրցում էի միայն ինքս ինձ հետ՝ լինելով ինքս իմ լավագույն մրցակիցը: Անկեղծ կլինեմ Քեզ հետ. Ես մեկնել եմ հաղթելու համար, իհարկե չպետք է գերագնահատել քո ուժերը, սակայն, կարծում եմ նման մրցույթներում մասնակցելու դրդիչ ուժը հենց հաղթանակի ցասումն է: Իսկ Խվիչայի հետ արդեն մտերիմ ընկերներ ենք, իսկ ընկերների միջև մրցակցություն չի լինում:  

-Ինչ ես կարծում, ինչպե՞ս կփոխվի քո կյանքը հաղթանակից հետո: Պլանավորո՞ւմ ես բարձրացնել հոնորարդ, կամ գուցե այլևս չես պատրաստվում երգել ակումբում….հաստատ փորձելու ես օգտագործել հիմա հաղթանակդ՝ ավելի բարձր դիրքում հայտնվելու համար:

-Այս պահին հույզերս այնքան շատ են, որ դեռ հաջորդ քայլիս մասին չեմ մտածում: Կվերադառնամ, ինչպես ասում են՝ շունչ կքաշեմ ու կանցնեմ հաջորդ քայլիս:

-Կհիշե՞ս միջադեպ Հայաստանում, երբ գուցե քեզ ճիշտ չեն գնահատել, կամ չեն ցանկացել համագործակցել քեզ հետ, իսկ հիմա դու հաղթանակած ես ու կուզեիր այս հաղթանակը տեսնեին տվյալ անձինք:

-Գիտես, չեմ էլ կարող ինչ որ հիասթափության կամ կյանքի դասեր քաղելու մասին պատմություն հիշել: Երևի թե չեմ էլ նկատել նման փորձություններ, պարզապես աշխատել եմ՝ վստահ լինելով, որ մի օր հաստատ կհասնեմ հաջողության. գուցե դա էլ հենց հաջողության բանաձևն է՝ չնկատել խոչընդոտներն ու պարզապես քայլել առաջ: 

-Դուք քեզ Հայաստանում գնահատված զգո՞ւմ ես, ի՞նչ է քեզ հարկավոր որ նույն եռանդով աշխատես ու գոհ լինես, թե քո կարգավիճակից, թե հոնորարից ու թե ռեպերտուարից:

-Անսպասելի շատ առաջարկներ եմ արդեն ստացել այս տարի և՛ մինչ НОВАЯ ВОЛНА 2024-ի մասնակցությունը և՛ հենց այս օրերին թե՛ Ռուսաստանից, թե՛ Եվրոպայից ու թե՛ Ասիայից: Երևի պետք է լավ մտածել, քննարկել պրոֆեսիոնալների հետ ու լսել ներքին ձայնը, դժվար է ընտրություն կատարել: Հայ հասարակությունը պարզապես ավելի զուսպ է իր արտիստների գովաբանման ու բարձր գնահատելու դեպքում: Գնահատվա՞ծ եմ արդյոք հանրության կողմից, վստահ եմ, շատ շատերն են կիսում ինձ հետ հաջողությունս:

-Սպասում ենք քեզ Հայաստանում, կեցցես Դու, կիսում ենք Քո հաղթանակը և ուրախությունը, իրոք արժանի ես….

-Աաաաա, ես էլ եմ անհամբեր սպասում այսօրվա միջոցառմանը, երբ կհանձնեն ինձ մրցանակը և ես այն կնվիրեմ մի մարդու, ում անունը պարտավոր եմ հնչեցնել: Հաղթանակս նվիրելու եմ հայրիկիս վառ հիշատակին....

back-top