l

lifestyle

NISSI կոնցեպտուալ սրահը բացվել է Մաշտոցի 35 հասցեում

NISSI ոսկյա և արծաթյա յուրահատուկ զարդերն այժն ներկայացված են նաև նորաբաց NISSI սրահում՝ Մաշտոցի 35 հասցեում (Թումանյան/Մաշտոց խաչմերուկ): Այցելել եմ սրահ և զրուցել բրենդի հիմնադիր Մարինա Նուշիկյանի հետ՝ ով իր երախտագիտությունը իր հեղինակած զարդերի միջոցով է հայտնում, որոնք իսկապես խորհրդանշական են և յուրաքանչյուրը կրում է քրիստոնեական գաղափարախոսություն: Յուրաքանչուր զարդ պատրաստվում է անհատական մոտեցմամբ՝ Աստծո խորհրդով:

NISSI-ն հոգևոր խորհուրդ ունեցող ձեռագործ բացառիկ զարդերի միակ բրենդն է Հայաստանում: NISSI-ի զարդերը դառնում են մնայուն ու հավերժ արժեքներ, որոնք կարող են փոխանցվել միմյանց սերնդեսերունդ ժամանակի ու տարածության մեջ: NISSI ընկերությունը ներկայանում է շուկային իր յուրօրինակ զարդերի տեսականիով, որոնցից յուրաքանչյուրը ունի իր խորհրդանիշը և ստեղծման պատմությունը։ Առաջին խորհրդանշական զարդը «խոնարհված» տառերի կախազարդն էր, ինչը պատահական չէ, քանի որ աշխարհի ամենազորեղ ուժը հավատքն է, որ մեզ ավելի ուժեղ է դարձնում բարդ իրավիճակներում և ավելի է երջանկացնում ուրախ պահերին։ Բրենդի լոգոյի խորհուրդը՝ «Nissi» ընկերության լոգոյի անբաժանելի մասը՝ երեքնուկը Սուրբ երրորդության խորհրդանիշն է։

Բացի էսթետիկ բաղադրիչից զարդերը ունեն գաղափար, որի շուրջ էլ հենց համախմբվում են մարդիկ: Դրանց նպատակն է հիշեցնել միմյանց հավատքի ու հոգևորի մասին, սերմանել ներդաշնակություն սիրելի մարդկանց հոգիներում, փոխանցել մեր հարուստ մշակութային ու պատմական ժառանգությունը, մոտեցնել բնությանն ու արմատներին: NISSI ձեռք բերելով կամ նվիրելով` Դուք փոխանցում ենք մեր սիրելիներին ոչ միայն զարդը, այլև Ձեր սերը, հոգու մի մասնիկը և հենց այն էմոցիաները, որոնցով լցված եք և ուզում ենք փոխանցել տվյալ մարդուն: Այն յուրահատուկ ու արժեքավոր նվեր է հենց յուրահատուկ մարդկանց ու առիթների համար: Ու եթե ցանկանում եք իսկապես արժեքավոր որևէ բան նվիրել, որը կդառնա մնայուն իր և ջերմ հիշողություններ կարթնացնի ձեր սիրո, ընկերության և այլ կարևոր արժեքների մասին, ապա NISSI-ն կդառնա ձեր տարբերվող ընտրությունը: 

 Բրենդի հիմնադիր Մարինա Նուշիկյան 

Ինչու՞ NISSI և ո՞րն է բրենդի հիմնական գաղափարախոսությունը:
«NISSI» թարգմանաբար նշանակում է «հաղթանակ»։ Զարդերի ստեղծման գաղափարն առաջացել է պանդեմիայի ժամանակ, երբ ցանկություն ծագեց զբաղվել մի բանով, որը ներդաշնակություն և հանգստություն կբերի շուրջբոլորը: Բրենդի կարգախոսը հետևյալն է` «Կրելով NISSI` կրում ես այն ամենը, ինչ արժևորում ես»: Զարդերը հոգևոր և պատմական արժեքների արտացոլումն են, հավատքի արտահայտման յուրօրինակ միջոց:

Ինչու՞ որոշեցիք բացի օնլայն վաճառքի տարբերակից ունենալ նաև օֆլայն սրահ:
Այս տարիների ընթացքում NISSI-ն հասցրել է ճանաչվել և սիրվել հանրության կողմից: Բացի օնլայն տարբերակից զարդերի բրենդը ցուցադրված է նաև Dalma Gold Gallery-ում: Իսկ այժմ արդեն բացում ենք մեր նոր կոնցեպտուալ խանութ-սրահը:

Քանի՞ հավաքածու եք ստեղծել այս 4 տարիների ընթացքում, և կա՞ն արդյոք ֆավորիտներ՝ մոդելներ, որոնք բեսթսելլերներ են դարձել:
Հավաքածուներն այս պահին 10-ն են, իսկ ֆավորիտ և բեսթսելլեր մոդելները շատ են: Օրինակ` «Գեղարդ»-ը,«Սեր»-ը, «Քերովբե» և «Այբուբեն» հավաքածուները:

Ո՞րն է Նիսսի զարդերի առանձնահատկությունն ու առաքելությունը և ովքե՞ր են կրում Ձեր աշխատանքները, ինչպե՞ս կբնութագրեք Ձեր հետևորդներին:
NISSI-ն հոգևոր խորհուրդ ունեցող ձեռագործ բացառիկ զարդերի առաջին բրենդն է Հայաստանում: «NISSI»-ի յուրաքանչյուր զարդը միտված է մարդկանց մեջ հավատքի ամրապնդմանը, ներդաշնակություն փոխանցելուն, Աստծուն, բնությանը և նաև մշակույթին մոտեցնելուն: Մեր հետևորդներն ու հաճախորդները մարդիկ են, ովքեր կիսում են մեզ հետ նույն գաղափարները, հավատքի, սիրո մասին պատկերացումները, ցանկանում են բացի զարդից կրել նաև դրա խորհուրդը և տարբերվել:

 Կարծես թե Ձեր զարդերը միայն կանանց համար են, չի՞ եղել արդյոք պահանջ ստեղծել հավաքածու նաև տղամարդկանց համար:
Այո´, NISSI-ի բոլոր հավաքածուներն այս պահին միայն կանանց համար են: Սակայն զգալով պահանջարկը նաև արական սեռի ներկայացուցիչների կողմից` շատ շուտով մեր առաջիկա պլաններում նախատեսում ենք ունենալ տղամարդկանց հավաքածու:

Գրեթե բոլոր զարդերը կրում են քրիստոնեական խորը իմաստ և խորհրդանշում են հավատքը: Ինչպե՞ս եք սկսում նոր զարդի ստեղծումը, ինչի՞ց եք ոգեշնչվում:
NISSI բրենդի յուրաքանչյուր զարդ նախքան ստեղծվելն անցնում է երկար ճանապարհ նախ իմ մտքում և հոգում: Զարդերը հիմնականում արտահայտում են այն հոգեվիճակը, հույզերը, որոնք ես ցանկանում եմ փոխանցել նաև մնացածին: Դրանք իմ գաղափարները, էմոցիաները փոխանցելու, ինչպես նաև ազգային, մշակութային ու հոգևոր արժեքները արտահայտելու ամենալավ միջոցն են: Զարդերի դիզայնը ստեղծելիս ոգեշնչում են բնությունը, քրիստոնեության պատմությունն ու մեր հարուստ պատմությունը, մշակույթը: Ստեղծագործելու համար ինձ առաջնահերթ անհրաժեշտ է բնության հետ շփումը: Հենց քաղաքից դուրս եմ ես լիցքավոուվում: Բնությունն օգնում է ստեղծել նոր գաղափարներ ու ստեղծագործել:

Արդյո՞ք ձեր զարդերը ստեղծելիս հետևում եք նորաձևությանը, թրենդներին:
NISSI-ի զարդերը կարճաժամկետ թրենդների մասին չեն, դրանք ստեղծվում են որպես հավերժ և մնայուն արժեք, որը կարելի է փոխանցել սերնդեսերունդ: Բացի էսթետիկ բաղադրիչից պետք է լինի նաև գաղափար, որի շուրջ էլ հենց համախմբվում են մարդիկ: Իսկ ինձ համար ամենակարևոր գաղափարներից մեկն այն է, որ ամեն շունչը, ամեն ստեղծագործությունը բնության մեջ փառաբանում է Աստծուն: «NISSI»-ի հավաքածուները հավատքի լուռ խորհրդանիշն են և հիշեցնում են աշխարհիկ մարդկանց մեր արմատների, սկզբնաղբյուրի, ինչպես նաև Աստծո անտեսանելի ներկայության մասին:

Առաջարկում եմ միանալ բրենդի սոցիալական էջերին՝ հետևելու համար նոր հավաքածուներին:

Մաշտոցի 35

(091) 77 88 77

FB/IG

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top