
Արդեն 17 տարի Տիգրան Մեծ փողոցը զարդարվում է յուրահատուկ գույներով շնորհիվ ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆԻ: Հատկապես Ամանորի շեմին այն պարզապես խանութ-սրահից վերածվում է Ամանորյա հրաշքի՝ վառելով իր լույսերը և ընդունելով տոնական հանդերձանք: Մտահղացումը Գայանե Պողոսյան / Արթուր Ղազարյան ամուսիններինն էր, ովքեր 17 տարի առաջ բացեցին արդեն բոլորիս կողմից սիրված ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահը: Պատմում եմ այս տարվա տոնական տեսականու և փոփոխված ինտերիերի մասին: 2024 թվականը կանաչ փայտե վիշապի տարի է: Այն կենդանակերպի կենդանիներից միակն է, որ հորինված է, բայց ունի իրեն բնորոշ գծեր՝ փառասիրություն, շքեղություն, համարվում է «հարստության հովանավոր» և կառնավալների ամենաակտիվ մասնակիցն արևելքում: Ասում են, Վիշապին դիմավորելով՝ սեղանը պետք է զարդարել շողշողացող բյուրեղյա բաժակներով, ոսկեզօծ սպասքով, քանի որ վիշապը սիրում է, որ իրեն դիմավորեն արքայավայել:

ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահում շուրջ տարի կարող եք գտնել ինտերիերի դիզայնի բազմաոճ տեսականի՝ բերված Աշխարհի տարբեր անկյուններից: Դիզայնով զբաղվող մասնագետներին քաջ ծանոթ է սրահը, քանզի այստեղ տեսականին հաճախակի թարմացվում է ու կարելի է գտնել յուրահատուկ նմուշներ: Ամեն տարի նոյեմբերից սրահը վերածվում է ամանորյա հրաշքի՝ ամբողջությամբ ներկայացնելով տոնական տեսականի. տոնածառներ, լույսեր, խաղալիքներ, թեմատիկ դեկորացիաներ, մոմեր, նույնիսկ սպասք: Սրահը գործում է առավոտյան 10.30-ից մինչ 19.30:

Յուրաքանչյուր տարի ոչ միայն թարմացվում է սրահի տեսականին, այլև սրահն ինքը ստանում է նոր հանդերձանք: Այս տարի սրահն այ այսպիսի տեսք ունի, նկարահանել ենք ողջ սրահը, տեսականին, թողնում եմ նաև սոց. էջերի հղումները: Վերջին տարիներին մենք բոլորս ընկճված ենք ու հակված չենք նշել Ամանորն այնպես, ինչպես տոնում էինք նախկինում, սակայն պետք է շարունակել հավատալ հրաշքների ու փորձել ապրել լավատեսությամբ: Դիմավորենք 2023-ը նոր սպասումներով, աղոթքով և սիրով: Բարի գալուստ ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ:
Տիգրան Մեծ 28
(010) 56 46 13































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը