l

lifestyle

Չորրորդ Օր. Իտալիա՝ Չինկվե Տերե..ORIFLAME GOLD CRUISE

Համոզված եմ Ձեզանից շատերը եղել են Հռոմում, Միլանում, Ֆլորենցիայում, իսկ այն գունագեղ Չինկվե Տերեում ոչ բոլորն են եղել, ու հիմա ուրախ եմ Ձեզ ներկայացնել, իրոք հեքիաթային այս հանգստավայրը Իտալիայում, որտեղ Մենք հայտնվեցինք ORIFLAME GOLD CRUISE շրջագայության չորրորդ օրը:

  • Kamo Tovmasyan

Իտալիայում անձրև էր, այն էլ հորդառատ, իսկ Մենք Ֆլորենցիայում էինք: Քանի որ մեզանից շատերը եղել էին արդեն Ֆլորնեցիայում, որոշեցինք այցելել իտալական հայտնի Չինկվե Տերե՝ Լա Սպեցիա քաղաքից 5 կմ հեռավորության վրա գտնվող 5 փոքրիկ հանգստավայրեր, որոնք իրենց գեղեցկությամբ ստիպում են դավաճանել Ֆրանսիայի հանգստավայրերը: Riomaglorre, Manarola, Vernazza, Monterosso, Cornigila...

Բոլոր 5 գյուղաքաղաքները միմյանց հետ կապված էին ծովափնյա երկար կամրջով, սակայն դրա համար անհրաժեշտ կլիներ մի ամբողջ օր: Մենք ընտրեցինք գնացքով տեղաշարժվելու տարբերակը: Տոմսի գինն էր 12 եվրո: Իրականում տեղանքներն այնքան նման են իրար, որ հիմա լուսանկարներով Ես նույնիսկ շփոթում եմ, թե որը որտեղ եմ լուսանկարել, բայց կարող եմ ասել, որ ցանկացած վայրում էլ Դուք Ձեզ իրոք հեքիաթում կզգաք ու անպայման ցանկություն կառաջանա վերադառնալու:

Կարծեմ սա Վերնասայում էր, քաղաքի հենց կենտրոնում ժայռի տակով հայտնվում էր ծավափում՝ անսպասելի ու աննկարագրելի...

back-top