Marina Piccola. Manarola/Cinque Terre. ITALY
Այս ռեստորանում Ես Հոկտեմբեր ամսին էի, այն վիզուալ ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում, սակայն Դուք կարող եք տեսնել, թե որտեղ է այն գտնվում և ինչպիսի տեսարան է բացվում ռեստորանից: Այն պատկանում է նույնանում հյուրանոցին, սակայն որպես տուրիստական ռեստորան գործում է առանձին:
Via Lo Scalo 16
19010 Manarola
Cinque Terre
_________________
ADRONIS. Oia Santorini, Greece
Հունական Սանտորինիում գտնվող այս ռեստորանից, ինչպես դուք տեսնում եք բացվում է հիանալի տեսարան դեպի Միջերկրական ծով, տեսարան դեպի անվերջություն...Ասում են խոհանոցն այստեղ նույնքան հետաքրքիր է, եթե այն ձեզ հետաքրքրում է...ADRONIS-ը գտնվում է Adronis Luxury Suites բարձրակարգ հյուրանոցում, սակայն այստեղ ընթրելու համար պարտադիր չէ ապրել հենց այս հյուրանոցում:
Oia Santorini, Greece
__________________
Eclips/W hotel. Barcelona
Բարսելոնայի ամենաբարձր բարը՝ Eclips-ը գտնվում է W հյուրանոցի 25-րդ հարկում: Ես այստեղ էի Հեկտեմբեր ամսին, պետք է նշեմ, որ բացի տեսարանն այստեղ ոչ մի այլ հետաքրքրություն չկա, մարդաշատ է միայն ուշ երեկոյան, մնացած ժամերին կարելի է պարզապես պատվիրել կոկտեյլ և հիանալ Բարսելոնայով.....
Plaça de la Rosa dels Vents, 1. Barcelona
____________________________
Le Panoramic. Brevent. France
Ֆրանսիական Բրևենում, հենց Բրևեն լեռան վրա գտնվող Le Panoramic ռեստորանը տեղի տուրիստական ամենասիրված վայրն է: Ֆրանսիական խոհանոց, ցանկացած ուտեստ պատվերով, բայց արդյոք դա է այստեղ կարևոր..կարծում եմ, կարևորն այստեղ դեպի Մոնբլան բացվող ֆանտաստիկ տեսարանն է...
Le Brévent, 74400 Chamonix-Mont-Blanc
_____________
EYE FILM MUSEUM. Amsterdam
Ամենագեղեցիկ դիզայներական շինություններից մեկը, որտեղ եղել եմ կարծեմ նախորդ տարվա Մարտ ամսին: Սա Ամստերդամի կինոյի թանգարանն է, որտեղ կա բացօթյա սրճարան: Թանգարան կարելի է գնալ միայն նավով, մարտ ամսին ցավոք դեռ ցուրտ էր, ուստի բացօթյա հատվածում Ես չեմ եղել, բայց կարծում եմ ամռանն այստեղ շատ հետաքրքիր կլինի սրճել...
IJpromenade 1, 1031KT Amsterdam
____________
HIMLEN. Stockholm
Երբեք չէի մտածի, որ Ստոկհոլմն այդքան կհավանեմ: HIMLEN բիզնես-կենտրոնում գործում է HIMLEN ռեստորանը, որտեղից բացվում է շատ գեղեցիկ տեսարան դեպի ցուրտ Ստոկհոլմը: Հիանալի հիշողություններ ունեմ այստեղից, եթե լինեք Ստոկհոլմում անպայման այցելեք...
___________
The Grotto, Rayavadee, Krabi, Thailand
Յուրահատուկ ռեստորանները Թայլանդում իհարկե շատ են, սակայն այս մեկը հատկապես սիրված է զբոսաշրջիկների կողմից, այն գտնվում է Կրաբիում և կոչվում է The Grotto ...Ցավոք դեռ չեմ եղել, հուսով եմ մի օր կհաջողվի հայտնվել այստեղ...
Krabi. Thailand 81000
_____________________
Fangweng. Yichang, China
Եթե անկեղծ, երբեք չեմ ցանկացել հայտնվել Չինաստանում, սակայն գիտեմ, որ կան շատերը, ովքեր սիրում են այս երկիրը, և վերջիվերջո ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք. Չինական Յիչանգում է գտնվում այս կախված ռեստորանը, նրան այդպես են անվանում, ռեստորանը կոչվում է Fangweng, քանի որ ինքս չեմ եղել ավելին չեմ կարող ասել, սակայն տեսարանը հետաքրքիր է...
Yemingzhu Rd Xiling, Yichang, Hubei
__________
The View NYC
Որտեղ եթե ոչ Նյու Յորքում կարելի է գտնել ամենաֆանտաստիկ տեսարաններով ռեստորանները և սրճարանները: Հենց Մանհեթնի կենտրոնում, NYC Մարիոթ հյուրանոցի 47-րդ հարկում գործում է The View կոչվող ռեստորանը, Ես այստեղ էի 3 տարի առաջ, ռեստորանն իհարկե թանկ էր, նրա առանձնահատկությունն այն էր, որ ողջ ռեստորանը պտտվում էր, այսինքն մոտ 1 ժամվա ընթացքում գտնվելով ռեստորանում Մենք տեսնում էինք գիշերային Նյու Յորքը բոլոր կողմերից...
In the New York Marriott Marquis,
1535 Broadway
_______________________
Ristorante Grotta Palazzese. Puglia, Italy
Այ սա այն քիչ վայրերից մեկն է, որտեղ Ինքս էլ եմ երազում հայտնվել, ընդհանրապես Իտալիայում մանավանդ գյուղաքաղաքներում նման գողտրիկ ինչպես ասում են ռեստորաններ շատ հեշտությամբ կարելի է գտնել...
HOTEL RISTORANTE GROTTA PALAZZESE
Via Narciso, 59 - Polignano a Mare (Bari) Puglia
_______________
SIROCCO SKY BAR. BANGKOK. Thailand
Այս ռեստորանի մասին Ես կլռեմ...քանի որ խոսքերն այստեղ ավելորդ են. Երևի թե ամենագեղեցիկ վայրը, որտեղ Ես հայտնվել եմ երբևէ....Բանկոկի հենց կենտրոնում գտնվող Lebua հյուրանոցի գլխավոր այցեքարտը` SIROCCO SKY BAR-ը, որտեղից բացվում է անմոռանալի տեսարան դեպի Բանկոկ և որտեղ գտնվում է ամենագեղեցիկ լուսավոր բարի կանգնակներից մեկը... Ի դեպ գներն այստեղ շատ հասանելի էին, rom+cola-ն գնել եմ 6$-ով....Սա այն եզակի վայրերից մեկն է, որտեղ կրկին ցանկանում ես հայտնվել....
SIROCCO SKY BAR
The Dome at lebua, 1055, Silom Road
_________________
Altitude at Shangri La. Sydney, Australia
Իհարկե Սիդնեյը շատ գեղեցիկ քաղաք է, բայց Նա ով մեկ անգամ մեկնել է Ավստրալիա, հավանականությունը քիչ է որ երկորրդ անգամ էլ կմեկնի... Ես համենային դեպս էլ երբեք չեմ համարձակվի մոտ 2 օր ճանապարհ գնալ այստեղ հայտնվելու համար... Բայց եթե դուք ունեք գործնական հանդիպում Սիդնեյում, ահա լավագույն վայրը այն նշանակելու համար...
36/176 Cumberland St
Sydney
_____________
Փարիզ.....պարզապես Փարիզ.....երեք տարբերակ կա այստեղ հիանալու սիրո քաղաքով, նախ դա Hyatt Regency հյուրանոցի 34-րդ հարկում գտնվող La Vue բարն է, ի դեպ որտեղ Ես դիմավորելու եմ 2015 թ.-ը, այդ մասին ավելի ուշ կգրեմ:
Երկրորդ տարբերակը նավով Սենա գետի վրայով զբոսանքն է, որի ընթացքում Դու և համտեսում ես համեղ ուտեստներ (ճիշտ է շատ փոքր բաժիններով) և հիանում ես Փարիզով.....Նման ուղևորությունն արժե 150-250 եվրո երկու անձի համար...
Եվ երրորդ տարբերակը՝ դա հենց Էյֆելյան աշտարակի վրա գտնվող երեք ռեստորաններից մեկում ընթրելն է: Մոտավորապես այստեղ կծախսեք 200-300 եվրո երկու անձով, սակայն պետք է նախապես պատվիրեք սեղան օնլայն: Դժվար է ասել, թե որն է ավելի լավ տարբերակ ընթրել Էյֆելյան աշտարակի վրա թե ընթրել և նայել Էյֆելյան աշտարակին...Այ հենց դա Ես կպարզեմ այս Ամանորին, Austrian Airlines-ի հետ, քանի որ Ամանորին ես մեկնում եմ Փարիզ` տոնական նկարահանումների ...հետևեք
Ինձ ֆեյսբուքյան Իմ էջում մանրամասների համար.....