l

lifestyle

ՏԱՏԱՅԻ «re:desire» ցուցահանդեսը՝ արվեստը հանուն կենդանիների փրկության

Նոյեմբերի 13-15-ը Երևանի Իգիթյան կենտրոնում տեղի ունեցավ Տատայի «re:desire» խորագրով կոլաժային արվեստի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին հեղինակի շուրջ 40 աշխատանքները։ Ցուցահանդեսն նաև բարեգործական նպատակ. աշխատանքների վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է Catoo Rescue Armenia կազմակերպությանը, որն զբաղվում է անօթևան և վիրավոր կատուների ու շների փրկությամբ, խնամքով և բուժմամբ։

Տատան կոլաժային արվեստով սկսել է զբաղվել 2023 թվականից։ Տարիներ շարունակ Տաթևիկը հավաքել է աշխարհի տարբեր երկրներից բերված նորաձևության և lifestyle ամսագրեր՝ VOGUE, GQ, Harper’s Bazaar, Vanity Fair, ELLE, Forbes, Marie Claire և այլն։ Մի օր, որոշելով ազատվել արդեն մեծ տեղ զբաղեցնող հավաքածուից, նա սկսել է թերթել ամսագրերը և հասկացել, որ չի ցանկանում պարզապես դեն նետել այդքան գեղեցիկ լուսանկարներն ու պատկերները։

Սկզբում առանձնացրել է ամենատպավորիչ էջերը, ապա սկսել կտրել առանձին պատկերներն ու համադրել դրանք։ Այդպես էլ 2023 թվականին ծնվել է նրա առաջին կոլաժը։ Ժամանակի ընթացքում այս զբաղմունքը վերածվել է ստեղծագործական հետաքրքիր գործընթացի։ Տարբեր թեմաներ, գույներ, նորաձևություն, սպորտ, ժամանակի ընկալում և մարդկային զգացողություններ. այս ամենն արտացոլվել է Տաթևիկի աշխատանքներում։ Այսօր արդեն նրա հավաքածուն ներառում է տասնյակ հեղինակային կոլաժներ, որոնցից շուրջ 40-ը ներկայացվեցին «re:desire» ցուցահանդեսում։

Արվեստ՝ հանուն բարի գործի

Ցուցահանդեսի կարևոր առանձնահատկությունը բարեգործական նախաձեռնությունն էր։ Ներկայացված աշխատանքների վաճառքից ստացված ամբողջ գումարը նախատեսված է փոխանցել Catoo Rescue Armenia-ին։ Կազմակերպությունն աջակցում է ավելի քան 200 վիրավոր կատուների և շների՝ ապահովելով նրանց կացարանով, սննդով, անհրաժեշտ բուժօգնությամբ և խնամքով։

Այցելուները հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու Տաթևիկ Խաչատրյանի ստեղծագործություններին և ձեռք բերելու ինքնատիպ արվեստի գործեր, այլև իրենց ներդրումն ունենալու կենդանիների փրկության գործում։ Ի դեպ, աշխատանքները հնարավոր էր ձեռք բերել ինչպես անմիջապես ցուցահանդեսի ընթացքում, այնպես էլ օնլայն։

Instagram
Կայք՝ tkcollage.com

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

ՏԱՏԱՅԻ «re:desire» ցուցահանդեսը՝ արվեստը հանուն կենդանիների փրկության

ԱԳԱ Քանքանյանը իր Երևանյան ստուդիայում կազմակերպել էր TIME WITH AGA երեկո

«ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ» սրահը նշում է իր 20-ամյակը

Steven Bartlett-ը Երևանում․ Evoca Conference-ը երկրորդ անգամ համախմբեց միջազգային ճանաչում ունեցող խոսնակներին

Դահուկային սպորտ՝ առանց ձյան ու լեռների․ Հայաստանում առաջին անգամ Reebok Sports Club-ում ներկայացվում է PRO SKI SIMULATOR-ը

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

back-top