Հանդիպումը լավ առիթ էր ոչ միայն ամփոփելու անցած տարվա աշխատանքներն ու ձեռքբերումները, այլև շփվելու, շնորհակալություն հայտնելու և միասին հաճելի երեկո անցկացնելու համար։ Արդեն 5 տարի է, ինչ Ագա Քանքանյանը ներկայացնում է իր հեղինակային բյութի արտադրանքների շարքը, որն իր ուրույն տեղն է զբաղեցրել գեղեցկության ոլորտում։ Հոնքերի գելեր, մատիտներ, դիմահարդարման վրձիններ, բյութի բլենդերներ և այլ պրոֆեսիոնալ պարագաներ․ այս ամենը ստեղծվել է Ագայի տարիների փորձի, մասնագիտական գիտելիքների և գեղեցկության հանդեպ առանձնահատուկ մոտեցման շնորհիվ։

Այսօր ապրանքանիշն արդեն դուրս է եկել հայկական շուկայի սահմաններից և ակտիվորեն զարգանում է նաև Միացյալ Նահանգներում։ Գերմանիայում արտադրվող բյութի արտադրանքները լայն տարածում և ճանաչում են ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ հայկական նախաձեռնությունները կարող են հաջողությամբ ներկայանալ միջազգային գեղեցկության շուկայում։
Ագա Քանքանյանի մասնագիտական գործունեությունն այսօր ծավալվում է երկու երկրներում։ Տարվա մի մասը նա անցկացնում է ԱՄՆ-ում՝ աշխատելով Լոս Անջելեսում գտնվող իր ստուդիայում, սակայն, ինչպես ինքն է խոստովանում, որքան էլ ընդլայնվեն գործունեության աշխարհագրությունն ու հնարավորությունները, իր համար առանձնահատուկ նշանակություն ունի հենց երևանյան սրահը։

«Իմ տունն այստեղ է՝ Երևանում»,– այսպես է Ագան բնութագրում իր կապը Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ անկախ միջազգային հաջողություններից ու նոր նախագծերից՝ իր մասնագիտական ճանապարհի ամենակարևոր հասցեներից մեկը շարունակում է մնալ Երևանը։
Եվ թերևս հենց սա է Ագա Քանքանյանի հաջողության ամենագեղեցիկ կողմերից մեկը․ զարգանալ, նվաճել նոր շուկաներ, աշխատել միջազգային միջավայրում, բայց միևնույն ժամանակ պահպանել ամուր կապը սեփական արմատների, սիրելի քաղաքի և այն մարդկանց հետ, որոնցից տարիներ առաջ սկսվել է այս գեղեցիկ պատմությունը։
.jpg)





















.jpg)












































.jpg)






























RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Danny Home-ի առաջին սրահը բացվեց Երևանում. 2500 քմ տարածք, ավելի քան 10 000 ապրանքատեսականի և 2 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր
ԱԳԱ Քանքանյանը իր Երևանյան ստուդիայում կազմակերպել էր TIME WITH AGA երեկո
KILIAN PARIS-ի THE COCKTAILS նոր հավաքածուի շնորհանդեսը Թբիլիսիի Paragraph Freedom Square հյուրանոցում
PRORECA-ի 7-ամյակը և PRORECA Magazine-ի 4-րդ համարի շնորհանդեսը՝ Հայաստանկ ազգային պատկերասրահում
ՏԱՏԱՅԻ «re:desire» ցուցահանդեսը՝ արվեստը հանուն կենդանիների փրկության
«ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ» սրահը նշում է իր 20-ամյակը