Մինչ փոստը կարդում եք, ուզում եմ մի քանի նշումներ անել: Եթե այցելեք իմ ինստագրամյան էջ, հայլայթսում կտեսնեք ուղևորության սթորիթելը, որն ավելի ամբողջական է ու մանրակրկիտ: Նաև նշեմ, որ թե թռիչքի թե հյուրանոցների գները չեմ նշել, քանի որ դրանք կախված են սեզոնից և առաջարկից, ուստի բոլոր գները ճշտելու ամենալավ և ստույգ տարբերակը Sidon Travel ընկերությանը դիմելն է: Հասցե՝ Նալբանդյան 9, հեռախոսահամարներ՝ (+374 60) 535251, (+374 77) 522967, (+374 99) 522967: Ահա ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ էջը, և ԻՆՍՏԱԳՐԱՄՅԱՆ էջը:

Գերմանական Condor Airlines ավիաընկերությունը հայկական շուկայում Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան կանոնավոր չվերթներով ներկայացավ նախորդ տարվա ամռանը: Condor Airlines-ը 76 տարվա պատմություն ունի: Ընկերությունը տարեկան տեղափոխում է ավելի քան 9 միլիոն ուղևոր և Գերմանիայից թռնում է ավելի քան 90 ուղղություններով (ունի ավելի քան 50 ինքնաթիռ): Հիմա՝ ամառային սեզոնին իրականացնում է կանոնավոր ուղիղ թռիչքներ Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով շաբաթական 3 անգամ: Դեպի Ֆրանկֆուրտ ավիատոմսերի համար տուրիստական ընկերությունները մշտապես առաջարկում են հատուկ ցածր սակագին, որը իր մեջ ներառում է 30 կգ ուղեբեռ + 8 կգ ձեռքի ուղեբեռ։

Վերջերս Կոնդորը հանդես եկավ միանգամայն նոր տեսքով և կոնցեպտով: Գերմանական ժամանցի ամենահայտնի ավիաընկերությունն արդեն նոր «հանդերձանք» ունի: Արձակուրդները գծավոր են. Իսկ Կոնդորը արձակուրդ է։ Անձրևանոցներ, լողափնյա սրբիչներ, պաղպաղակի խանութներ… ո՞վ չի սիրում դրանք, իսկ գծերը Մեզ կստիպեն ժպտալ: Condor Airlines-ի նոր «համազգեստն» իրոք ավելի գրավիչ է: Գծերը խորհրդանշում են աշխարհը բացահայտելու ազատությունը: Նրանք նման են ապրելակերպի, որը ստիպում է մեր սրտերին արագ բաբախել՝ նոր արկածների սպասելիքով: Condor-ի նոր գույների խորհրդանիշներն են՝
Կանաչ՝ կղզի
Դեղին՝ արևի լույս
Կապույտ՝ ծով
Կարմիր՝ կիրք
Բեժ՝ լողափ

Condor Airlines-ի պաշտոնական գործընկերը ՀայաստանումSidon Travel Yerevanընկերությունն է, ուստի բոլոր հարցերի պատասխանները կարող եք ստանալ գրելով Sidon Travel–ի սոց էջերին, կամ այցելելով նրանց գրասենյակ:

Condor Airlines-ը առաջարկում է տասնյակ տարանցիկ չվերթներ դեպի Եվրոպական շատ քաղաքներ ինչպես նաև տրանսատլանտիկ տրանզիտ չվերթներ դեպի ԱՄՆ, Կանադա, Կուբա, Դոմինիկյան Հանրապետություն և այլն։ Այս երթուղիների վրա հաճախորդներին առաջարկվում է էկոնոմ, պրեմիում էկոնոմ և բիզնես դասի ավիատոմսեր։ Հատուկ ցանկանում եմ առանձնացնել ամենապահանջված ամերիկյան ուղղությունները՝ Լոս Անջելես, Լաս Վեգաս (այո՛, Լաս Վեգաս Ֆրանկֆուրտից ուղիղ չվերթով!!!), Սան Ֆրանցիսկո, Սիեթլ, իհարկե Նյու Յորք և այլն։ Այս տարվա մայիսից Condor Airlines-ը նաև իրականացնում է Ֆրանկֆուրտ-Թբիլիսի ուղիղ կանոնավոր չվերթներ։


Այսպիսինն է տրանսատլանտիկ թռիչքների բիզնես դասը:

Մայնի Ֆրանկֆուրտ՝ մեծությամբ հինգերորդը Գերմանիայում։ Քաղաքը տեղակայված է Մայն գետի ափին գտնվող հին բնակատեղիի վրա, որը գտնվում է նախկինում ֆրանկների կողմից բնակեցված ֆրանկոնիա երկրամասի տարածքում։ Այստեղից էլ առաջացել է քաղաքի անվանումը՝ «Ֆրանկների բնակավայր»։ Ֆրանկֆուրտը համարվում է «ալֆա-քաղաք» և հանդիսանում է կոմերցիայի, մշակույթի, կրթության, տուրիզմի և տրանսպորտային հանգույցների կենտրոն։ Գերմանիայում կա երկու քաղաք Ֆրանկֆուրտ անվանումով՝ Մայնի Ֆրանկֆուրտ և Օդերեի Ֆրանկֆուրտ։ Գերմանիայում և ողջ աշխարհում Ֆրանկֆուրտ լսելով սովորաբար հասկանում են Մայնի Ֆրանկֆուրտ։ Այստեղ է գտնվում Եվրոպական կենտրոնական բանկը, Գերմանիայի ֆեդերալական բանկը, Ֆրանկֆուրտի բորսան և Ֆրանկֆուրտի շուկան։ Ֆրանկֆուրտի օդնավակայանը ամենաբեռնված միջազգային օդանավակայաններից մեկն է, իսկ Ֆրանկֆուրտի կենտրոնական երկաթուղային կայարանը և Ֆրանկֆուրտի ավտոմոբիլային խճուղին Եվրոպայում ամենծանրաբեռնված մայրուղիներից մեկն է։ Ֆրանկֆուրտը Գերմանիայի քաղաքներից միակն է, որը համալրվել է «Աշխարհի քսան ալֆա-քաղաքներ» ցուցակին։ Mercer Human Resource Consulting ընկերության ուսումնասիրություններից հետո, Ֆրանկֆուրտը համարվել է երկրորդը Գերմանիայում և քառասունութերորդը աշխարհում՝ ըստ կյանքի որակի մակարդակի։

Պատահական չէ, որ Ֆրանկֆուրտն անվանում են կոնտրաստների քաղաք: Մեկ երկնաքերեր են, մեկ այ այսպիսի հեքիաթային տներ: Սա հին քաղաքն է, որտեղ զբոսնելիս կարծես մանկությանդ կարդացած գրքերում հայնվես:

Անպայման այցելեք Հին Օպերա, եթե չեք ցանկանում ներկայացմանը ներկա լինել, կարող եք պարզապես սրճել այստեղ գործող հրաշալի սրճարանում:

Ի դեպ, երևանյան մենահամերգից առաջ 50 Cent-ը երգում էր Ֆրանկֆուրտում: Մեկնելուց առաջ ստուգեք, թե ինչ համերգենր կան այստեղ: Ամռանը կարող եք լսել Coldplay և Limp Bizkit:

Մենք մի փոքր անհամբեր գտնվեցինք ու որոշեցինք ավելի շուտ գալ սիրված ռեփերի համերգին, մանավանդ, որ նա երկար տարիներ շրջագայություններով հանդես չեր գալիս:

Ֆրանկֆուրտում մի ամբողջ թանգարանների թաղամաս կա, այստեղ արդեն կարող եք ընտրել ըստ նախասիրությունների:

Եթե Ձեզ ասեն, թե Ֆրանկֆուրտը զուտ բիզնես քաղաք է, չհավատաք: Այստեղ կան տասնյակ ակումբներ ու ռուֆթոփեր, որոնք աշխատում են մինչ ուշ գիշեր: City Beach-ը Carl-Theodor-Reiffenstein-Platz 5 հասցեում, ամենահայտնին է ու մարդաշատը:

Ֆրանկֆուրտի մայր տաճար կամ Սուրբ Բարդուղիմեոսի կայսերական տաճար՝ Ֆրանկֆուրտի ամենամեծ տաճարը: Տաճարում նախկինում անցկացվել են Հռոմեական Սրբազան կայսրության կայսրերի թագադրման արարողություններ: Իր գոյության ողջ ընթացքում տաճարը եղել է կայսերական և ոչ թե եպիսկոպոսության մայր տաճար: Նրա` որպես ազգային խորհրդանիշի ընկալումը կապված է Հռոմեական Սրբազան կայսրության քաղաքական-պատմական դերով: 19-րդ դարում տաճարը դարձել է գերմանական ազգի միավորման խորհրդանիշը:

Շոփինգի հարցում չեմ կարող ասել, թե ցնցող անակնկալներ են սպասվում, հիմնականում բոլոր բրենդերին Դուք ծանոթ եք, 1 օրը բավական կլինի շոփինգին հատկացնելու համար:

Main Tower. Ընդամենը 9 եվրոյով հայտնվում եք Ֆրանկֆուրտի ամենաբարձր դիրքում ու վայելում այս տեսարանը:


Ֆրանկֆուրտի կայարանից կարող եք արագընթաց գնացքով 1 ժամում տեղափոխվել օրինակ Քյոլն, ինչն էլ մենք արեցինք....

Հրաշալի քաղաք՝ տպավորիչ տաճարով, որը մի կերպ է կանգուն մնացել, հաշվի առնելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում 3 ռումբ է ընկել տաճարի վրա:

1 օր էլ անցկացրեցինք Քյոլնում, և վերադարձանք Ֆրանկֆուրտ:

Condor Airlines-ը առաջարկում է տասնյակ տարանցիկ չվերթներ դեպի Եվրոպական շատ քաղաքներ ինչպես նաև տրանսատլանտիկ տրանզիտ չվերթներ դեպի ԱՄՆ, Կանադա, Կուբա, Դոմինիկյան Հանրապետություն և այլն։ Ինչպես արդեն ասացի, այս երթուղիների վրա հաճախորդներին առաջարկվում է էկոնոմ, պրեմիում էկոնոմ և բիզնես դասի ավիատոմսեր։ Հատուկ ցանկանում եմ առանձնացնել ամենապահանջված ամերիկյան ուղղությունները՝ Լոս Անջելես, Լաս Վեգաս, Սան Ֆրանցիսկո, Սիեթլ, իհարկե Նյու Յորք և այլն։

Քանի որ ամառ է, բնական է, բոլորս էլ ծովափնյա հանգիստ ենք ուզում: Մենք որոշեցինք Ֆրանկֆուրտից մեկնել Պալմա Դե Մալյորկա, որպեսզի Ձեզ ներկայացնենք այս հարմար տարբերակը ամառային հանգստի համար: Ֆրանկֆուրտից Պալմա Դե Մալյորկա Condor Airlines-ը մեկնում է օրվա ընթացքում մի քանի անգամ, և ինձ համար ժամն էր ցերեկային ժամը:

Որտեղ մնալ Մագալուֆում, Պալմա դե Մալյորկայում: Մեր հյուրանոցը 4 աստղանի է, միջերկրական ծովի ափին, կոչվում է Sol Wave House! 3 լողավազան և մեկ փոքրերի լողավազան, ջրային ատրակցիոն, մի քանի բար, շատ լավ ավազով լողավ: Նախաճաշը կներկայացնեմ ուտելիքների մասին պատմող փոստոստումս, վիդեոները ինստագրամումս են, կարող եք նայել: Եվրոպացիներ են, մեծահասակներ ու փոքրեր էլ կան, իսկ հարևանությամբ կան հյուրանոցներ, որոնք ավելի էժան են ու միայն երիտասարդներ են հանգստանում: Sidon Travel Yerevan-ում կարող եք ամրագրել ինչպես այս, այնպես էլ տասնյակ այլ հյուրանոցներ, եթե հանգստանալու եք Պալմա դե Մալյորկայում:

Մագալուֆում առանձնապես չենք աշխատել, վայելել ենք արևը, ծովը և չաղացել ենք տեղի հրաշալի սննդով:







Պատմեմ իսկական երաժշտական փառատոնի մասին: Նախորդ Week-end-ին Mallorca Live Fest-ն էր, այն տեղի է ունենում Պալմա դե Մալյորկայի Մագալուֆում: Եռօրյա տոմսի արժեքն էր 210 եվրո: Փառատոնը տեղի էր ունենում նախկին ակվապարկի տարածքում, որն այժմ օգտագործվում է հաերհների համար: Փառատոնում երգում էին 2 տասնյակ արտիստներ, այդ թվում Կրիստինա Ագիլերան և MUSE ռոք խումբը: 4 սթեյջերում տարբեր ոճի երաժշտություն էր, մասնակցում էին 25 ռեստորաններ իրենց ուտեստներով, 15 խանութ-սրահներ և տատու-սրահներ: Հատուկ թևնոցները վերալիցքավորելուց հետո կարող էիր գնումներ կատարել: Սաունդն իդալական էր, մարդիկ դե էլ չեմ ասում, կարող եք իմ ինստագրամյան էջում դիտեք վիդեոները:




Եթե մտածում եք, թե ողջ օրը լողավազանում էինք...ճիշտ եք մտածում, բայց ժամանակ գտանք նաև գնահատելու Պալմայի գլխավոր տաճարի գեղեցկությունը: Պալմայի տաճար, Սանտա Մարիայի Մայր տաճար, ինչպես նաև Լա Սեու: Գոթական մայր տաճարի շինարարությունը սկսվել է 1231 թվականին Խայմե II թագավորի օրոք, արաբական մզկիթի տեղում։ Օծվել է 1601 թվականին։ Իր բազմաթիվ մեծ պատուհանների շնորհիվ Պալմայի տաճարը համարվում է միջերկրածովյան գոթական տաճարներից ամենալուսավորը։ Պալմայի տաճարը շրջապատող տարածքի վայրում նախկինում եղել է արաբական քաղաք, որը մուսուլմանական աշխարհում հայտնի է Մեդինա Մայուրկա անվանմամբ։ Նրա կառույցներից մնացել են միայն, Ալմուդենա փողոցի կամարը և Սերրայի փողոցի արաբական բաղնիքը։





Այ այսպիսի հրաշալի ուղևորություն, որի համար շնորհակալ ենք Condor Airlines-ին և Sidon Travel ընկերությանը: Հաջորդ travel blog-ին հետևել հուլիսի 23-ից իմ ինստագրամյան էջում:

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը