l

lifestyle

Բացահայտելով Բարսելոնան երեք օրում Austrian Airlines-ի հետ

Երեք օրը բավարար էր հասկանալու համար, որ Բարսելոնան Եվրոպայի ամենա...ինչպես ճիշտ բնութագրեմ, ճոխ քաղաքներից մեկն է....եթե երկու օր էլ ավել մնայի, արդեն կդավաճանեի Փարիզի հետ...Բարսելոնայի լավագույն ժամանցավայրերի, հյուրանոցների, ակումբների մասին՝ այս պոստում...

  • Kamo Tovmasyan

Նոյեմբեր ամսին Լայմ հեռուստաընկերության եթերում դիտեք ԿամոԲլոգի հատուկ թողարկումը Բարսելոնայից և Իբիցայից Austrian Airlines-ի հետ:

Ինչու Ավստրիական ավիաուղիների հետ? Շատ պարզ. ամեն անգամ ճանապարհորդելիս Ես ունեմ մի քանի ժամվա հնարավորություն վայելելու Վիեննան, բացի այդ՝ բարձրակարգ սպասարկում, հարմարավետ թռիչք և եվրոպական մթնոլորտ...

3 ժամ դեպի Վիեննա, 2 ժամ դեպի Բարսելոնա...

Տեսեք ինչ գեղեցիկ է Բարսելոնան վերևից. Այս նկարը տեսնելուց հետո, արդեն քաղաքում Դու շատ ավելի հեշտ ես տեղաշարժվում...

Սկսեմ օդանավակայանից. Մեծ, գեղեցիկ... զգուշացեք, հենց այստեղ չսկսեք ծախսել Ձեր փողերը, քանի որ գովազդային առաջարկները և սրահներն աչք են ծակում...

Տաքսին՝ օդանավակայանից դեպի կենտրոն -25 եվրո, կենտրոնում՝ միջինը 10 եվրո...

Հենց կենտրոնում ամրագրել եմ հիանալի հյուրանոց, կոչվում էր Սպլենդիդ, երեք աստղանի, 5 օրվա համար վճարել եմ 270 եվրո. հարմարավետ, անվճար ինտերնետ, նույնիսկ առանձին կոմպյուտեր աշխատելու համար, գլխավոր հրապարակից՝ 3 րոպե քայլելով...

Ահա Ռամբլան՝ գլխավր պողոտան, մոտ 1.2 կմ, սրճարաններ, խանութներ, փողոցային երաժիշտներ, արտիստներ...ամեն ինչն այստեղ է, ճիշտ է երկրորդ օրը սկսում է հոգնեցնել...

Շատ հետաքրքիր էր իսպանական Hello ամսագրի 80-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին ամսագրի ամենաէքսկլյուզիվ շապիկները.

Բարսելոնն ավելի էժան է քան Փարիզն ու Վիեննան, ավելի թանկ քան Երևանը...

Իդեալական քաղաք շոփինգի համար, հարյուրավոր, տարբեր գնային բուտիկներ, սրահներ, տաղավարներ...

Ամենահետաքրքիր վյուն Բարսելոնայում. Գուելի պարտեզը. Ստեղծվել է 1900-1914 թթ.-ներին ճարտարապետ Գաուդիի կողմից, այստեղ է Գաուդիի տուն-թանգարանը, հայտնի մոզայիկ Սալամանդրը, 100 սյուների սրահը, այս ամենն իրականում պետք է տեղում տեսնել ու պատմությունն էլ հենց տեղում կարդալ, որ հասկանալի լինի, այսպես ֆոտոներոով այդքան էլ հասկանալի չէ..

Նախորդ տարվանից Գուելի պարտեզի մուտքը վճարովի է դարձել, 8 եվրո. Հերթը քիչ է, սակայն եթե դուք վճարե քարտով, ապա առանց հերթ կարող եք առաջանալ.

Հյուրանոցում Մեզ առաջարկում էին տուր դեպի Գուելի պարտեզը, այն արժեր 75 եվրո. Բայց տեսեք. տաքսին կենտրոնից մինչ Գուելի պարտեզ՝ 7 եվրո էր, տոմսը՝ 8 եվրո, վերադառնալ՝ 10 եվրո...տնտեսեցինք 50 եվրո....Իրականում Գիդ Ձեզ հարկավոր էլ չէ, այս բուկլետում ամեն ինչ մանրամասնորեն գրված է...

Դե իհարկե կարևորագույն պատմական կարելի է ասել այցեքարտը դա Սագրադա Ֆամիլիան է՝ Բազիլիկա և Սուրբ Ընտանիքի քավության մայր տաճարը… Տաճարի ճարտարապետն է Անտոնիո Գաուդին։ Չնայած նրան, որ եկեղեցին դեռ գտնվում է կառուցման վիճակում, այն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է։ Իսպանիայի կառավարության տվյալների համաձայն, տաճարի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ հնարավոր է ավարտել 2026 թվականից ոչ շուտ։ Մոտ երկու ժամ նախատեսեք հերթ կանգնելու համար, հերթի երկարությունն անհավատալի երկար է...

Սագրադա Ֆամիլիայի կողքը գտնվում է Բարսելոնայի ֆուտբոլային թիմի սրահը, որտեղ վաճառվում են թիմի հետ կապված ամեն ինչ. իսկական դրախտ ֆուտբոլասերների համար...

Կատալոնիայի հրապարակում համեղ ուտելու և լավ երաժշտություն լսելու լավագույն տարբերակը Hard Rock Cafe-ն է...Ցանցի սիրահարներն այստեղ ևս ստիպված են նախապես տեղում սեղան պահելով սպասել 1 ժամ, մենք սպասեցինք 1.30 ժամ, բայց փոխարենը Hard Rock-ն ինչպես միշտ արդարեցրեց իրեն...

Պատվիրեք երկու գլխավոր ուտեստները՝ խոզի մատներ, տավարի մսով և հավի բդով, սալադ, լոբի.....ինչպես նաև միքս աղցան....2 անձը՝ 50 եվրո...

Ամենաշքեղ վայրերից մեկը բարսելոնայում՝ W հյուրանոց.....երևում է քաղաքի բոլոր անկյուններից...

Շորտերով Ինձ ներս չթողեցին, ստիպված վերադարձա հյուրանոց և փոխվեցի...

W հյուրանոցի 25-րդ հարկում գործում է Eclips rooftop-ը, որտեղից ահա այսպիսի տեսարան է, Eclipse-ը գործում է 18.30-ից...

W հյուրանոցի առաջին հարկում լողավազանն է, այստեղ կարող են հանգստանալ միայն նրանք, ովքեր մնում են հյուրանոցում, սակայն մենք խառնվեցինք ռուսներին և հայտնվեցինք ինչ որ ռուսական կոորպորատիվում...

Հոկտեմբերի 1-ին Բարսելոնայում պետք է տեղի ունենար Ֆառելի մենահամերգը, տոմսերը նախապես գնել էի օնլայն, սակայն համերգից 4 օր առաջ Նա չեղյալ համարեց այն....Ցավոք...

Չնայած, բոլոր տիպի եղանակի տեսությունները անձրև էին խոստանում, Բարսելոնայում ֆանտաստիկ եղանակ էր հոկտեմբերի սկզբին, ու Մենք նույնիսկ կարողացանք լողափ գնալ...

 

Լողափի երկայնքով տասնյակ ակումբներ էին, գիշերը այս հատվածը վերածվում էր իսկական ակումբային հեքիաթի...գեղեցիկ երիտասարդություն, ուկրաինուհի շիկահերներ, հարուստ միջին տարիքի դեմքեր...

 

Մենք եղանք CDLC ռեստորան-ակումբում. Այն, ինչպես բոլոր ակումբներն ունեն երկու մուտք. եթե մոտենում ես փողոցի կողմից, պետք է անցնես Face Control, գնես տոմս և ներս անցնես ակումբ, իսկ եթե մոտենաս լողափի կողմից, ու ասես, որ ցանկանում ես ընթրել, ապա անվճար կանցնես ռեստորանային հատված, որից հետո, կարող ես ներս անցնել նաև ակումբ...

Ընթրելու համար մոտ 45 եվրո, ակումբում կոկտեյլը՝ 20 եվրո.....բայց չեմ կարող պատմել, թե ինչ էր կատարվում, թե չէ էլի դեպրեսիան հյուր կգա Ինձ.....Կներեք, բայց Երևանում Մենք ծերանում ենք...

back-top