Բարսելոնայից Մենք սկսեցինք Մեր ճանապարհորդությունը և այստեղ էլ հենց ավարտեցինք: Բայց արդյոք մեկ օրը բավական է ծանոթանալու համար իր մեծությամբ երկրորդ իսպանական քաղաքի հետ, որն ունի 1.6 մլն բնակչություն, ավելի քան 2000 տարվա նավահանգստի պատմություն, ֆանտաստիկ Լա Ռամբլա և իհարկե Սագրադա Ֆամիլիա...
Բարսելոնը երկրորդ քաղաքն է բնակչության թվով Մադրիդից հետո, և 10-րդն է Եվրոպական միությունում։ Հիմնադրվելով որպես հռոմեական քաղաք,հետո այն դառել է Բարսելոնա նահանգի մայրաքաղաքը։ Արագոնի թագավորության միանալուց հետո այն դառել է Արագոնի թագավորության կարևորագույն քաղաքը։ Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ նվաճվել է, սակայն Բարսելոնան ունի հարուստ մշակույթային ժառանգություն և այժմ շարունակում է մնալ կարևոր մշակույթային և զբոսաշրջային կենտրոն։ Հատկապես հռչակավոր են Անտոնի Գաուդիյի և Լուիս Դոմենեկի Մոնտաների ճարտարապետական աշխատանքները, որոնք ներառված են Մ.Ա.Կ-ի համաշխարային ժառանգության վայրերի ցանկում։
Ճիշտն ասած, բառացիորեն մի քանի օր անց Ես կրկին մեկնում եմ Բարսելոնա՝ ներկա լինելու Ֆառելի մենահարմերգին: Այդ պատճառով Ես կարելի է ասել թեթևակի ծանոթացա քաղաքին, այնպես որ հոկտեմբեր ամսին սպասեք արդեն ամբողջական պոստերի Բարսելոնայի մասին....
Սագրադա Ֆամիլիա կամ Բազիլիկա և Սուրբ Ընտանիքի քավության մայր տաճարն է, Անտոնիո Գաուդիի թերևս լավագույն աշխատանքը: Իսպանիայի կառավարության տվյալների համաձայն, տաճարի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ հնարավոր է ավարտել 2026 թվականից ոչ շուտ, սակայն նույնիսկ անավարտ վիճակում այն իրոք մոգական ձգողականություն ունի...
Բարսելոնայում ամենուր լեգենդար ֆուտբոլային թիմի հետ առնչվող նվերներն էին, հատուկ սրահները, հուշադրամները, տարբեր ատրիբուտներ: Ինչպես ասացի, Հոկտեմբերի 10-ից Ես կներկայացնեմ հատուկ պոստեր Բարսելոնայից, քանի որ մեկնում եմ այնտեղ ներկա լինելու Ֆառելի մենահամերգին, այնպես, որ այս պոստում պարզապես մի քանի հիշողություններ: