l

lifestyle

Դուբայից մինչ Իբիցա iPhone 13 Pro Max-ով

Դուք էլ ե՞ք Ձեր սմարթֆոնի հանդեպ կախվածություն զգում: Այսօր ընկերներով այդ մասին էիք վիճում, որ սմարթֆոնը դարձելա մեր թիվ 1 անհրաժեշտ աքսեսուարը կյանքում, առանց որի անհնարա պատկերացնել կյանքը: Իմ դեպքում iPhone 13 Pro Max-ը նաև գլխավոր աշխատանքային գործիքսա՝ գումար վաստակելու կարևոր միջոց: 13 տարի առաջ, երբ բացել էի ԿամոԲլոգը՝ ապառիկով գնել էի Canon ֆոտոխցիկ և Sony տեսախցիկ: Առաջին ուղևորությունս դեպի Շրի Լանկա հենց այդպես եմ նկարել: Հիմա արդեն ինձ հարկավոր է միայն 1 սարք՝ iPhone 13 Pro Max, էվոլյուցիան այ սենց բանա:

  • Կամո Թովմասյան

Պատմեմ, 13 տարի առաջ ինչպես էի աշխատում: Canon ֆոտոխցիկով նկարում էի ֆոտոները, հետո նույնը նկարում էի արդեն Sony տեսախցիկով: Այդ ամենը հարկավոր էր ներբեռնել համակարգչի մեջ, հետո դրանք մշակել, մոնտաժել, ապա վատ ինտերնետով փոստեր գրել կայքում: Իսկ հիմա ո՞նց ենք աշխատում, գնում ենք լավ սմարթֆոն՝ իմ դեպքում iPhone 13 Pro Max, նկարում ենք ֆոտոներն ու հենց տեղում տեղադրում սոց. էջերում, նկարում ենք ռիլսեր, լայվ ենք միանում ու ներկայացնում ճանապարհորդությունը, մշակում ենք նկարները հատուկ էփերով, մոնտաժում ենք հատուկ ծրագրերով...գիտեմ դժվար ընդունելիա, բայց սմարթֆոնը արժեքազրկեց լուսանկարիչների, օպերատորների, մոնտաժողների աշխատանքը: 

Քանի լայք հավաքեց իմ սննդի նկարը, քանի քոմենթ ունեմ վերջին ռիլսումս...սա այսօրվա գլխավոր ու կարծում եմ, ամենահաճախ հնչող հարցերիցա: Սմարթֆոնը թույլ տվեց ամենքին ինքնաարտահայտվել, դառնալ վիզուալ պատկերող՝ ինչպես հիմա սիրում են կրկնել-քնթենթ քրիեյթր: Դու ինքդ կարող ես նկարահանել ֆոտոշարք, ինքդ էլ հենց նկարվել, գիտեք, 90-ականներին լավ ծրագիր կար` «Сам себе режиссёр», այ հիմա դա վերադառնումա, մենք բոլորս ենք արդեն «Сам себе режиссёр» ու դա հրաշալիա:

Վերջին 8 ամիսների ընթացքում հենց իմ iPhone 13 Pro Max-ով ճանապարհորդեցի ու ներկայացրեցի Ձեզ 8 երկիր, 12 քաղաք: Ոչ թե պարզապես չեքին եղա ու մեկ փոստ գրեցի ինստայում (Ես դե մեր հայ travel blogger-ների նման էդքաաան ինքնավստահ չեմ), այլ մանրամասնորեն նկարահանեցի, պատմեցի ու բոլոր հարթակներում տեղադրեցի ուղեցույցներ բոլոր քաղաքներից ու միջազգային կարևոր միջոցառումներից: DUBAI EXPO, Coldplay-ի, 50 Cent-ի, Muse-ի, Լեդի Գագայի, Դուա Լիպայի, Զեմֆիրայի, Կրիստինա Ագիլերայի շրջագայությունները, նոր ավիաընկերությունների թռիչքները, Ibiza 2022-ի սեզոնի փակումը, նորաձևության կարևորագույն ցուցահանդեսները Փարիզից...ու այս ամենը ներկայացրել եմ իմ կոմպակտ, նորաոճ, հարմար iPhone 13 Pro Max-ով: 

iPhone 13 Pro Max-ի գլխավոր առավելությունը տեսքը չի, գույնն էլ չի: Ֆոտո/վիդեո նկարահանման կատարյալ որակ օրվա բոլոր ժամերին՝ այդ թվում և մութ տարածքներում, կադրի մշակում հենց տեղում, շատ լավ որակ, մարտկոցի ավելի երկար աշխատանք, նույնիսկ լողավազանում կամ ծովում աշխատելու հնարավորություն, էլ չեմ ասում տասնյակ լայֆխակերը, որոնք այս սմարթֆոնն ունի ու որոնց մասին ես իմ ինստաէջում պարբերաբար պատմում եմ:

Այո, պետքա խոստովանեմ, որ ինձ մոտ էլ կա արդեն կախվածություն իմ սմարթֆոնից, այն իմ ամենակարևոր աշխատանքային գործիքն է, ու չնայած ես լիովին գոհ եմ իմ iPhone 13 Pro Max-ից, անհամբերությամբ սպասում եմ արդեն նոր iPhone-ին, որը կներկայացվի սեպտեմբերի 7-ին: Կարծում եմ կգնեմ այն, ու ավելի թույն կոնտենտ կապահովեմ հետևորդներիս: Ի դեպ, Հայաստանում Apple-ի ողջ պրոդուկցիան պետք է ձեռք բերել Apple-ի պաշտոնական գործընկերներից՝ մասնավորապես Mobile Centre խանութների ցանցից: 

officialreseller_armenia

back-top